TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով

19:11 16.05.2020

Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով։ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/YerevanCityHall/videos/771694060031491/

̰
«100 փաստ նոր Հայաստանի մասին»` նվիրված հեղափոխության 2-րդ տարեդարձին

19:01 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանել է լրատվամիջոցների հարցերին: Սա կառավարփության ղեկավարի ութերորդ ասուլիս է, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում էր առցանց: Առաջին հատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սյունիքի մարզում վերջին երկու օրերին արձանագրված կորոնավիրուսի դեպքերը՝ ըստ համայնքների

18:30 16.05.2020

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Սյունիքի մարզում վերջին երկու օրերին արձանագրված կորոնավիրուսի դեպքերը՝ ըստ համայնքների։ Քաջարանից՝ 19 քաղաքացի Գորիսից՝ 6 Սիսիանից՝ 3 Կապանից՝ 2 ։

̰
Կորոնավիրուսից ապաքինված հարյուրավոր քաղաքացիներից մեկի պատմությունը․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

18:24 16.05.2020

Կորոնավիրուսից ապաքինված հարյուրավոր քաղաքացիներից մեկի պատմությունը: Միասին ենք հաղթահարելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

18:17 16.05.2020

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Վահե Ղազարյանի էջից։ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը հրապարակել է Գագիկ Շամշյանի լուսանկարն ու կից գրել. «Ասում ա՝ փոխանցի, որ ժպտում եմ»:    

̰
Ասֆալտապատվելու է Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը

17:52 16.05.2020

«Չնայած ոչ աշխատանքային օրվան, շարունակում ենք ձեզ ներկայացնել լավ լուրեր Կոտայքի մարզից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մանկապարտեզաշինությանը, մշակույթի և արվեստի տների կառուցմանն ու վերակառուցմանը զուգահետ մեզ համար ոչ պակաս կարևոր է նաև ճանապարհաշինությունը և այս համատեքստում ուրախությամբ եմ հայտնում, որ սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է […]

̰
Բոլորին ենք վեթինգ անելու, ոչ միայն դատավորներին. վարչապետ

17:48 16.05.2020

«Մենք դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմների ձևավորման փուլում ենք, պետք է ամեն ինչ անենք, որ այդ ձևավորումը տեղի ունենա պատշաճ ձևով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա արձանագրեց՝ կա «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք, այն և դատավորների վրա է տարածվում, և վարչապետի ու նախարարների վրա: «Պպատկերացրեք՝ որևէ դատավորի ապօրինի ձեռք […]

̰
Տպավորություն է, թե պիտի հարցնեմ՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում. Փաշինյան

17:22 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց ոստիկանության պետի և ԱԱԾ պետի պաշտոնին նշանակումներ անելիս նրա դանդաղելու մասին, նշվեց՝ տպավորություն է, թե վարչապետը մինչ օրս լիարժեք չի վստահում նրանց, և դրա ապացույցներից է Արգիշտի Քյարամյանի նշանակումը: Փաշինյանն արձագանքեց, թե տպավորություն է՝ հարց տվողը տեղյակ է՝ ինքն ի՞նչ է մտածում, ո՞ւմ է վստահում, ո՞ւմ չի վստահում, […]

̰
Ինչո՞ւ են Վրաստանում վարակման դեպքերն ավելի քիչ․ Փաշինյանը պարզաբանեց

17:10 16.05.2020

Կորոնավիրուսի վարակման դեպքերը Հայաստանում մի քանի անգամ շատ են, քան հարևան Վրաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ժամանակ ուղղված հարցերից մեկը սրա պատճառների մասին էր։ Հարցը նաև այն մասին էր, թե հնարավո՞ր է, որ հարևան երկրները կեղծում են տվյալները։ Վարչապետը նախ ասաց, որ ինքը չի ասել, թե հարևանները կեղծում են, ու նշեց, որ հարևանների մասին վատ […]

̰
Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

17:03 16.05.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն 2 օր է տեղում աշխատում են […]

̰
Կառուցողական է ոչ թե Արցախի հարցում Ալիևի դիրքորոշումը, այլ խոսակցությունների մթնոլորտը․ Փաշինյան

16:55 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թափանցիկ և ազնիվ է համարում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների մթնոլորտը։ Այդ մթնոլորտը, սակայն, որևէ գործնական արդյունքի դեռ չի հանգեցրել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ Փաշինյանը։ Նա բացատրում է, որ «կառուցողական» ասելիս նկատի ունի ոչ թե Արցախի հարցում Ալիևի և ադրբեջանական կողմի դիրքորոշումը, այլ իրենց հանդիպումների մթնոլորտը։ Փաշինյանը […]

̰
Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո. Փաշինյան

16:50 16.05.2020

Հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր համախմբվածությունը և ուժեղությունը, քաղաքական, բանակցային, դիվանագիտական եղանակաները՝ այդ իրավիճակը կառավարելի պահելու: Մենք մի բան ենք ասել, որ պատերազմով վախեցնելով՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո: Եվ մենք կարծում […]

̰
Երբ ասում եմ՝ զրոյից արտաքին քաղաքականություն ստեղծել, նկատի ունեմ՝ փոխել մեր միջազգային ընկալումը. վարչապետ

16:44 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ ի՞նչ վիճակում են այսօր հայ-իրանական հարաբերությունները: Փաշինյանը նշեց, որ շփումներ կան, ինքն էլ հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահի հետ, պայմանավորվել են, որ շփումները պետք է շարունակեն, որ կորոնավիրուսի բերած իրավիճակները հնարավորինս շուտ հաղթահարեն: Վարչապետը նշեց՝ ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչներ կապի մեջ են իրենց գործընկերների հետ, և հայ-իրանական հարաբերությունները […]

̰
Լավագույն առաջարկն արել է Լիլիթ Մակունցը. վարչապետը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

16:22 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ ՀՀ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին: «Ընդհանուր առմամբ ԱԺ ցավալի և դատապարտելի դեպքը նույն օրը ԱԺ ամբիոնից եմ դատապարտել: Այդ իրավիճակի հանգուցալուծման լավագույն առաջարկն արել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, և եթե մենք կարողանանք […]

̰
Ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել Շամլուղի անտառպետության հանդամասում

16:18 16.05.2020

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Շամլուղի անտառպետության «Առնաուտ» կոչվող հանդամասում հայտնաբերել են 38-ամյա տղամարդուն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված փայտանյութով, և ավտոմեքենայի կողքին ևս 1,5 խմ փայտանյութ: «Տղամարդը հայտարարել է, որ իր ձեռքի բենզասղոցով հատած բոխու փայտանյութը պետք է […]

̰
̰
Կառավարությունը քննարկում է հեռուստաընկերություններին օգնելու տարբերակ․ Փաշինյան

16:09 16.05.2020

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հեռուստաընկերություններին և մասնավորապես մարզային հեռուստաընկերություններին օգնելու համար կառավարությունը հիմա տարբերակ է քննարկում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հեռուստաընկերությունները հեռարձակում են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված սոցիալական հոլովակներ։ Փաշինյանն ընդգծում է, որ փաստացի դրա պատվիրատուն կառավարությունն է, սակայն դրա համար վճարումներ չեն եղել։ Ըստ վարչապետի՝ հիմա իրենք դիտարկում […]

̰
Պոտենցիալ մանկապիղծներն 90 տոկոսով համոզված են, որ երեխան ո՛չ կասի, ո՛չ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով. Փաշինյանը՝ Լանզարոտի կոնվենցիայի մասին

16:04 16.05.2020

Ազգային ժողովը վավերացրեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխային պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիան: Ի՞նչ գործառույթներ են իրականացվելու դպրոցներում համապատասխան մասնագետներ ընդգրկելու և ծրագիր մշակելու հարցում: Այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առցանց ասուլիսի ընթացքում: «Մեծ աղմուկ կա կոնվենցիայի շուրջ, որ այլասերում են մեր երեխաներին … Ուզում եմ ուղղակի հոդված կարդամ այդ դպրոցներում երեխաների […]

̰
Մայրիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կբացի իր դռները

16:00 16.05.2020

Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ իր գործունեությունը կվերսկսվի մայիսի 18-ից: «Հարգելի՛ քաղաքացիներ, Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։ Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող […]

̰
Փորձում եմ այնպես անել, որ մարդկանց հեռացումը լինի արժանապատիվ. Փաշինյան

15:58 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն չի անհանգստացնում իր թիմի որոշ անդամների հեռացումը, և ինչո՞ւ նրանց հեռացման մասին պարզաբանում չի տրվում, պատասխանեց. «Պարզաբանում տրվում է, ասվեց՝ չի՞ անհանգստանցում արդյոք դա: Մի շարք դեպքերում չի անհանգստացնում, նախկինում էլ պաշտոնանկության դեպքեր են եղել, իսկ ո՞վ է ասում՝ բոլոր դեպքերում, երբ մարդիկ հեռանում են, ես […]

̰
Երբեմն գուցե քաղաքական պայքարի կոշտությանը ավելի ենք տուրք տալիս, քան անհրաժեշտ է. Փաշինյան

15:57 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարցեր ուղղվեցին երկրում թշնամանքի մթնոլորտի տարածման, «ասֆալտին փռելու» հայտարարությունների մասին՝ դա դիտարկելով որպես «բռնության արդարացում»: «Ոչ ոք չի արդարացնում բռնության որևէ դեպք, կարծում եմ՝ մենք բոլորս էլ միշտ պետք է մտածենք մթնոլորտի բարելավման մասին, և այդտեղ անելիք ունենք, այդ թվում՝ ես, շնորհակալ եմ դիտարկման համար»,- ասաց նա: Վարչապետը նշեց՝ թշնամանքի […]

̰
Ինչո՞ւ մայիսի 9-ին չի կայացել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

15:52 16.05.2020

Ի՞նչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները, արդյո՞ք խնդիրների մասին է վկայում այն, որ Մեծ հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց չի կայացել: Այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դրանք աշխատանքային խնդիրներ են, դրանք միշտ էլ կան և լինելու են, և դա նորմալ է, ես Արցախի Հանրապետությունում եմ եղել մայիսի 9-ին […]

̰
Վարչապետի 100 փաստից ՏՄՊՊՀ-ն առանձնացրել է դիզվառելիքի, շաքարավազի և կարագի շուկաներում տեղի ունեցած փոփոխությունները

15:40 16.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն առանձնացրել է վարչապետի հրապարակած 100 փաստերից մի քանիսը, մասնավորապես փաստեր, որոնք վերաբերում են դիզելային վառելիքի, շաքարավազի և կարագի շուկաներում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգերի հեշտացմանը: Դրանք հրապարակվել են հանձնաժողովի ֆեյսքուքյան էջում. «47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ դիզելային վառելիք ներկրողների […]

̰
Բացահայտվել է Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը

15:39 16.05.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը […]

̰
ԱԱԾ-ից կորսված փաստաթղթերն ահռելի քանակի են, քննությունը չի ավարտվել․ Փաշինյան

15:38 16.05.2020

ԱԱԾ-ում փաստաթղթերի կորստի հարցով ծառայողական քննությունը չի ավարտվել, և խոսքը ահռելի քանակի փաստաթղթերի մասին է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ դրական կողմն այն է, որ ծառայության նրբություններով պայմանավորված՝ այդ փաստաթղթերի մի մասն արդեն վերականգնված է։ Նրա խոսքով՝ կան փաստաթղթեր, որոնց կորուստը հնարավոր չի լինի վերականգնել։ Այդ հարցերով, ըստ […]

̰
Միգրացիայի թեման շատ նուրբ խնդիր է Եվրոպայում․ Փաշինյանը՝ վիզաների ազատականացման մասին

15:30 16.05.2020

Հայաստանը և Եվրոպան պետք է քիչ-քիչ շարժվեն վիզաների ազատականացման ուղղությամբ, սակայն այդ ոլորտում կան քաղաքական խնդիրներ։ Եվրոպայում շատ սուր են ընդունում միգրացիայի վերաբերյալ հարցերը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ եվրոպական մի քանի երկրներում լուրջ քաղաքական քննարկումներ կան այս հարցերում։ Նա նշեց, որ դրան նպաստում են նաև Մերձավոր Արևելքում […]

̰
Անակնկալ այցելություններ լրատվամիջոցների հրապարակումների հետքերով

15:27 16.05.2020

Lրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, թե զորակոչային նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումներ են լինում և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով անվտանգության սահմանված կանոնները չեն պահպանվում: «Ահազանգի հետքերով ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ […]

̰
̰
Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին

15:20 16.05.2020

Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին։ Սիանից Գյումրի է հասել պաշտպանիչ միջոցների խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Գյումրու քույր քաղաքի՝ չինական Սիան քաղաքի աջակցությունը Գյումրիին ներառում է. Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ «Հարկ է նշել, որ Սիանին մարդասիրական […]

̰
Փաշինյանը բացատրեց, թե ինչու են ավանդ դրվել գանձապետական հաշվի գումարները

15:10 16.05.2020

Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը անդրադարձավ այն թեմային, որ հաճախ նշվում է, որ 300 միլիարդ դրամ պահվում է Կենտրոնական բանկում որպես ավանդ։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչպես է ձևավորվում այդ գումարը և ինչու չի ծախսվում այն։ Նա նշեց, որ երբ հարկատուները հարկ են վճարում, քանի դեռ դա փաստաթղթավորված չէ, այդ գումարը դեռ միջանկյալ փուլում է լինում։ […]

̰
BACK_TO_TOP