TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աջափնյակում կատարված սպանության և սպանության փորձի աղմկահարույց դեպքով քրեական վարույթի նախաքննությունը, երկու կազմակերպիչների մասով, ավարտվել է

17:40 13.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024թ. հունիսի 11-ին Երևան քաղաքի Շինարարներ փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության և վերջինիս ուղեկցողի՝ 35-ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որի նախաքննության կատարումը հետագայում շարունակվել […]

̰
«Հայաստան» խորագրով ցուցադրություն՝ Չինաստանի Գուանչժոու քաղաքում

17:27 13.11.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 13-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանչժոու քաղաքի թանգարանում բացվել է «Հայաստան» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Երևանի պատմության թանգարանի հավաքածուի՝ գորգերի, տարազի, զարդերի և ասեղնագործ առարկաների բացառիկ արժեքավոր նմուշներ: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նահանգային կառավարության մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավարները, նահանգի մշակութային ժառանգության պահպանության բյուրոյի պետը, լրատվամիջոցներ և հյուրեր: […]

̰
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

17:21 13.11.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների […]

̰
Որոնվում է տեսագրությունում երևացող անձը

17:11 13.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

17:06 13.11.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելությանը ներկայացած քաղաքացու հարցերը՝ կապված իր բնակարանում և ամբողջ շենքում առկա խնդիրների հետ։ Եղիազար Վարդանյանը հետաքրքրվել է խնդրի մանրամասներով, ծանոթացել քաղաքացու դիմումներին և իրավասու կառույցների արձագանքին։ Տվել է հանձնարարական՝ կազմակերպելու կոմիտեի և «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական […]

̰
Արարատ Միրզոյանի՝ Շվեդիա կատարած երկօրյա աշխատանքային այցի կարևոր շեշտադրումները

17:00 13.11.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով եղավ Շվեդիայում։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում»: Նախարար Միրզոյանի հանդիպումների ու կարևոր այլ շեշտադրումների մասին՝ ռեպորտաժում:

̰
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր

16:25 13.11.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Գ. Մ.-ն մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք […]

̰
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

16:18 13.11.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Այցի շրջանակներում նախագահը Ժնևում կմասնակցի «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA FORUM) ֆորումի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով: Կռան Մոնտանա ֆորումը շվեյցարական միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1986թ. Ժան-Պասկալ Դելամուրազի (Շվեյցարիայի Համադաշնության 1989 և 1996թթ. նախագաh, պաշտպանության և էկոնոմիկայի նախկին […]

̰
Բանակի առջև դրված միակ խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը. նախարար

16:04 13.11.2024

Հայաստանն իր սուվերեն տարածքից շուրջ 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր չի դրել, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: «Բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները […]

̰
Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է

15:14 13.11.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: Պաշտպանը նոյեմբերի 13-ին Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։ Քննարկվել են սոցիալական, կրթական, անվտանգային, բռնի տեղահանված […]

̰
ՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտին առնչվող հարցեր

14:51 13.11.2024

Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսին։ Քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փորձի փոխանակման […]

̰
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 14-րդ լիագումար նիստը

14:34 13.11.2024

Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է ԵԽ Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 14-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ԵԽ երեք տասնյակից ավել անդամ պետությունների քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչներ, Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (EuroPris) գործադիր տնօրենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ ու փորձագետներ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական […]

̰
Ուրուգվայի պատգամավորներն ու սենատորներն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին

14:18 13.11.2024

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:50 13.11.2024

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին և 18-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 […]

̰
Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում

13:22 13.11.2024

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորվեց ոստիկանության ծառայողների առողջական վիճակի վրա ուշադրության դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով մտահոգիչ տվյալները կապված թմրամիջոցների օգտագործման հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ ավելորդ չի համարվի, եթե ներքին գործերի նախարարության բյուջետային հայտում նախատեսվեն միջոցներ, որպեսզի ոստիկանության ծառայողներն […]

̰
Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Le Figaro-ին

13:16 13.11.2024

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական առաջատար Le Figaro ամսագրին, որը նոյեմբերի 9-ին (մինչև COP29-ի մեկնարկը ) հրապարակվել է և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակը նախաբանում հիշեցրել է, որ նոյեմբերի կեսերին Բաքվում բացվում է կլիմայի նոր գագաթնաժողովը։ «Իր ավելի քան 100,000 հայրենակիցների հետ միասին հայրենիքից բռնի […]

̰
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

12:45 13.11.2024

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: Այս մասին հայտնում […]

̰
ՊԵԿ-ը BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել. երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին

12:28 13.11.2024

Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազ­մակեր­պու­թյան (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։ Կարգավորման համաձայն, եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում […]

̰
COP29-ից հեղափոխական փոփոխություն ակնկալելու հիմք չկա. Գոռ Պետրոսյանի հարցազրույցը

12:05 13.11.2024

ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններն ու Բաքվում ընթացող կլիմայական հարցերի համաժողովն այս օրերին ամենից շատ քննարկվող թեմաներն են: Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ հայ-ադրբեջանական գործընթացների վրա: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը:

̰
Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:12 13.11.2024

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

̰
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում․ կանչով մեկնած շտապօգնության բժիշկները հայտնաբերել են օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը

11:02 13.11.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած: Ինչպես հայտնում է […]

̰
Անցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք

10:38 13.11.2024

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրենց լուրջ ներդրումն ունեն Պարեկային ծառայության ստորաբաժանումները։ Ի թիվս այլ հանցանք-զանցանքների կանխարգելման ու բացահայտման, պարեկները նաև հայտնաբերում են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։ Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նման 63 դեպք, արձանագրվել է նաև սառը զենք պահելու […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

10:29 13.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: Օգտվելով […]

̰
Պայթեցման աշխատանքներ՝ Տաթևի ճանապարհին

10:24 13.11.2024

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ավտոճանապարհի կմ16+580-կմ16+640 հատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նոյեմբերի 13-ի ժամը 12.00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար: Վարորդները փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 13-ին

10:16 13.11.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․99 դրամ:  

̰
Նիկոլ Փաշինյանը Վարչության նիստ է հրավիրել

23:36 12.11.2024

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության այսօրվա նիստում քննարկեցինք Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը և ներկուսակցական հարցեր»։

̰
Նոյեմբերի 13-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

23:04 12.11.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ա․Սարգսյան, Ռ․Մելիքյան, Իսրայել Օրի և Մալաթիա փողոցներ մասնակի, Ճառագայթային Վշենք և հանրային բաժանորդներ, 11։00-17:00 Արեշ 4փ. 69-100 սեփական տներ, 15փ. 1-34, 3, 5, 7, 9 սեփական տներ, 17փ. 1-31, Արցախ փ. […]

̰
30 տարի առաջ Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին․ Հակոբ Արշակյան

22:08 12.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել և կից գրել․ «30 տարի առաջ Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին»։

̰
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի ծննդյան միջոցառմանը

21:40 12.11.2024

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի ծննդյան կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանն այսօր կդառնար 28 տարեկան: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ ՊԵԿ […]

̰
Հաջիևը հայտնել է, որ Հայաստանը որոշել է պատվիրակ չգործուղել Բաքու COP29-ին մասնակցելու համար

21:24 12.11.2024

Այսօր մոլորակի կլիմայի փոփոխության խնդրին նվիրված COP29 համաշխարհային կոնֆերանսի երկրորդ օրն է: Բաքվում իր աշխատանքը շարունակող ֆուրումին բարձրաստիճան հյուրերի հետ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունենում: Հայաստանի մասնակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այս թեման ի սկզբանե շահարկում էր Ադրբեջանը, օրինակ՝ դեռ ամիսներ առաջ, COP29-ի գործադիր տնօրեն Էլուր […]

̰
BACK_TO_TOP