17:44 12.11.2024
Նոյեմբերի 11-ին Բուդապեշտում տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, […]
17:28 12.11.2024
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են […]
17:20 12.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Նորագավիթի նախկին Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ի արած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 56-ամյա Տիգրան Վ.-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 51 երթուղին սպասարկող […]
17:12 12.11.2024
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
17:00 12.11.2024
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ «Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների մի խումբ՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, աշխատում է անդրսահմանային գետերի […]
16:54 12.11.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին, […]
16:47 12.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի «ԳԱԶ 52» մակնիշի բեռնատարն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ մահացածը […]
16:41 12.11.2024
Հունգարիայի Ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հրավերով Հայաստանի Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Բուդապեշտում է։ Նոյեմբերի 11-ին Հունգարիայի ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխգործակցության ամրապնդման, կոնկրետ ուղղություններով փորձի փոխանակման, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Վահե Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի ՆԳ նախարարության բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով […]
16:35 12.11.2024
ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից հայտնում են, որ շտապ անհրաժեշտ է A (ll) RH + (երկրորդ դրական) կարգի արյուն: «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Յոլյան կենտրոնի Արյան բանկ․ Ձեր արյունը խիստ անհրաժեշտ է այս պահին։ Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 12։30, անձնագրով։ Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7 Հեռ.010 […]
16:28 12.11.2024
Կարևորելով քաղաքացիական հասարակության մասնակցության դերը բյուջետային գործընթացի իրականացման աշխատանքներում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հանրային ֆինանսների կառավարման ծրագրի համագործակցությամբ տեղի է ունեցել տասներորդ խորհրդատվական հանդիպումը։ Քննարկման նպատակն էր շարունակել ընդլայնել սոցիալական պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատկերացումներն ու գիտելիքը բյուջետային գործընթացի տարբեր փուլերին մասնակցելու հնարավորությունների և գործիքների մասին՝ հետագայում […]
16:22 12.11.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։
16:16 12.11.2024
Նոյեմբերի 4-7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում է շուրջ 160 երկրի ավելի քան հազար ներկայացուցիչ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը […]
16:12 12.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս […]
16:06 12.11.2024
Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։ Ներկայացվել է հայեցակարգային երեք նախագիծ, որոնք ցուցադրվում են Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։ Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցել են աշխատանքների ցուցադրության բացմանը, այնուհետև անցկացրել հերթական նիստը՝ դիտարկելու նախագծերը […]
15:51 12.11.2024
Հայաստանի խորհրդարանը չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած հրատապ քննարկմանը ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանն առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ ձայն, կողմ քվեարկեց միայն ընդդիմությունը: Իշխող ուժը քվեարկությանը չմասնակցեց։ […]
15:12 12.11.2024
Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է նա։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ «Այդ գործընթացը կախված […]
14:23 12.11.2024
Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տնօրեն Դեն Սմիթի հետ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը, ներկայացնելով Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը: Հայաստանի՝ կայուն խաղաղությանը միտված նախաձեռնութունները ներկայացնելուն զուգահեռ, Դավիթ Կարապետյանը կարևորել է Ստոկհոլմի […]
13:23 12.11.2024
Երևանում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 12-ի և 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 13-15-ին, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը […]
13:17 12.11.2024
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համալիրի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը։ «Աքաշը» «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել կործանիչներ, հրթիռներ, անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։ «Աքաշ» ԶՀՀ-ի յուրաքանչյուր մարտկոց համալրված է Rajendra 3D պասիվ էլեկտրոնային սկանավորվող ռադարով և չորս արձակման կայանով՝ յուրաքանչյուրը երեք հրթիռով:
12:46 12.11.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի մայիսի 1-ից գործում է փաթեթավորված խմելու ջրի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտադիր պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական […]
12:37 12.11.2024
Ավարտվել է Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել Էինք, որ 2024թ. մայիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու վերաբերյալ ստացված տեղեկության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ ՀՀ քննչական […]
12:15 12.11.2024
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Աշխատանքը մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը, խոսել բյուջետային փաստաթղթի հիմքում դրված նպատակների ու առանձին ծրագրերի գծով […]
11:58 12.11.2024
Նոյեմբերի 11-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում էր։ Տնօրենին ուղեկցում էր տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկիին և համատնօրեն Պավել Գյոզալյանին, քննարկել 2025 թ. աշխատանքային պլանները՝ հատուկ անդրադառնալով Կենտրոնի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստմանը: Տնօրենը բարձր է գնահատել Կենտրոնի դերը փրկարարների վերապատրաստման, […]
11:37 12.11.2024
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովում նախաձեռնել են հրատապ քննարկում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Թեմայի առնչությամբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս հարցը արդիական է և պետք է այն բարձրաձայնել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև միջազգային մակարդակում։ «Նախատեսվում է հայտարարության […]
11:13 12.11.2024
Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության, առևտրի խթանման հնարավորությունները՝ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել գործարար կապերի ակտիվացմանը, այդ թվում՝ ներդրումների խրախուսման միջոցով։ Անդրադարձ է […]
10:58 12.11.2024
Կառավարությունը հաջորդ տարի կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: «2025 թվականի համար ունենք հստակ ձևակերպված խնդիր՝ գալիք բյուջետային տարում պետք է կոնսոլիդացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանսավորելով այն […]
10:42 12.11.2024
ՆԳՆ Փրկարար ծառայությունը վարորոդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով։ «Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես […]
10:20 12.11.2024
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է` արդյոք ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին իրական վտանգ սպառնում է Ադրբեջանի ներկայացուցչի սպառնալիքներից հետո։ Նշենք, որ նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ–ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Դեպքը […]
10:17 12.11.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ։