TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:06 12.11.2024

Նոյեմբերի 13-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Հոսանքանջատումներ նոյեմբերի 12-ին

22:56 11.11.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փ. 28, 32Ա, 36-40, 49-55, 111, 253, 257, 275 առանձնատներ, Ա․ Արմենակյան փողոց 1-ին նրբանցք 33 առանձնատուն, Այգեստան 11 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորքի Այգիներ թաղ. 235, […]

̰
Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման

22:04 11.11.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման: Նախարար Միրզոյանին ողջունել և քննարկումը վարել է կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Լոյդքվիստը, քննարկմանը մասնակցել են փորձագիտական ու քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչներ: Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ՀՀ անկախության, ինքնիշխանության, դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ ներդրվող […]

̰
Ընդլայնվել են նոր ջերմատներ կառուցողների համար նախատեսված աջակցության ծրագրերը

21:40 11.11.2024

Կառավարությունն ընդլայնել է նոր ջերմատներ կառուցողների համար նախատեսված աջակցության ծրագրերը։ Հասանելի է նաև նոր ծրագիր՝ մինչև 2026 թվականը, արդեն մեկ հեկտար ու ավելի մեծ մակերեսով խոշոր ջերմատներ կառուցելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոր ժամանակակից տնկարանում տնկվում է շուրջ 15 հազար ծառ․ քաղաքապետարան

21:32 11.11.2024

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության տարածքի բաց գրունտը վերջին մեկ տարվա ընթացքում 2 հա-ից ընդլայնվել է՝ դառնալով 20 հա: Հողը մաքրվել է քարերից, տատասկներից ու հին տնկարանի անպիտան մնացորդներից: Այս պահին նոր ժամանակակից տնկարանում տնկվում է շուրջ 15 հազար ծառ:

̰
ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին

21:24 11.11.2024

Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում, որն ընթանում էր նոյեմբերի 6-ից 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորի հետ։ Փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կողմից Հայաստանում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին մշտապես սատարելու համար՝ մատնանշելով փորձագիտական […]

̰
ԱՄՆ ծովահետևակային փողային հնգյակի կատարմամբ հնչեց անզուգական «Կաքավիկը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

21:16 11.11.2024

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և Երևանի Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Հայաստան ժամանած ԱՄՆ ծովահետևակային հնգյակի հետ հետաքրքիր ու հագեցած օր անցկացրեցին, որը մշակութային նոր կապերի ու ոգեշնչման աղբյուր դարձավ բոլոր ներկաների համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ ծովահետևակային փողային հնգյակի կատարմամբ հնչել է անզուգական «Կաքավիկը»՝ վերադաշնակումը՝ սերժանտ Դոմինիկ Մյուլլերի։

̰
Բացվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» ցուցահանդեսը

21:08 11.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» («Լա Բոհեմ») ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են 100 հայ նկարչի 100 ստեղծագործություններ` նվիրված Ազնավուրի «Լա Բոհեմ» երգին և հատուկ վրձնված այս նախագծի համար։ Բացման արարողությանը ներկա է […]

̰
Ալիևը նորից սպառնաց Հայաստանին, պատերազմի մասի՞ն է ակնարկում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

20:53 11.11.2024

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին, մեղադրել Արևմտյան երկրներին մեզ նոր պատերազմի դրդելու համար: Այս ֆոնին Բաքվում մեկնարկել են COP29 գագաթնաժողովի աշխատանքները: Ի՞նչ կարող է այն տալ հայ-ադրբեջանական հարաբերություններին, և ինչո՞ւ է դարձյալ աղմկում Ալիևը. այս հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:48 11.11.2024

Նոյեմբերի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4576 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 147 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 199, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 388 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 862, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 371, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

19:44 11.11.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-ասվում է որոշման մեջ:

̰
Վարչապետը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը

19:37 11.11.2024

1996 թ.-ի նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Այսօր տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառումը: Վարչապետը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենի հետ

19:29 11.11.2024

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ: Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին և ՎԶԵԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Ռենե վան Հելին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ: Հանդիպման շրջանակներում կողմերը նախ բարձր են գնահատել […]

̰
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:14 11.11.2024

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են նոյեմբերի 12-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:

̰
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրենի հետ

18:48 11.11.2024

Նոյեմբերի 11-ին Շվեդիայում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ: Դավիթ Կարապետյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» […]

̰
Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

18:29 11.11.2024

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 24:00:

̰
Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

18:23 11.11.2024

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում […]

̰
Հյուսիսային պողոտայի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածով ավտոմեքենա վարող 19-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

18:06 11.11.2024

Օրերս սոցիալական կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես անհայտ անձը «BMW» մակնիշի ավտոմեքենան վարում է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևան քաղաքի 19-ամյա բնակիչ է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին

17:54 11.11.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այսօր ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դաշնակից երկրների դեսպանների հետ Երևանում մասնակցել է Հիշատակի օրվան նվիրված արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին:

̰
Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ-ի՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

17:49 11.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրեն Էլիզաբեթ Ֆալչեթիին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման […]

̰
Խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության որակի հիմնախնդիրներին, բուլինգի հարցերին եւ թմրաշրջանառության վտանգներին

17:44 11.11.2024

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին անցկացված «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումների ընթացքում Անկախ միջազգային փորձագետ Հայկ Դավթյանն անդրադարձել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնող կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված զեկույցին: Նշվել […]

̰
Յոթ անձի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին, մեղադրանք է ներկայացվել՝ հափշտակություն կատարելու համար. վարույթների նյութերն ուղարկվել են դատարան

17:38 11.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված երկու առանձին քրեական վարույթների նախաքննությունները: Քննչական կոմիտեից նշում են, որ հանցավոր դրսևորումները վերաբերում են տարբեր ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ ՀՀ տարբեր քննչական մարմիններում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, նախաձեռնվել են վարույթներ, որոնք հետագայում, օբյեկտիվ […]

̰
Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

17:26 11.11.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցը մեկնարկել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ հանդիպումով։ Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ […]

̰
Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության ժամանակ դրական գնահատականի համար կաշառք էր առաջարկել

17:22 11.11.2024

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:10-ին, ՆԳՆ Երևանի հաշվառման քննական բաժնից հաղորդում է ստացվել, որ Դավիթ Բեկի և Ժակ իվ Կուստոյի փողոցների խաչմերուկում 20-ամյա երիտասարդը, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության ժամանակ, դրական գնահատականի համար քննություն ընդունողին առաջարկել է 50 հազար դրամ կաշառք: Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, […]

̰
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում

17:16 11.11.2024

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել […]

̰
Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

17:11 11.11.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ավտոճանապարհի կմ16+580-կմ16+640 հատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նոյեմբերի 12-ի ժամը 12.00-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Վարորդները փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։

̰
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակում հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ

17:00 11.11.2024

Ներքին գործերի նախարարության, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ միջազգային […]

̰
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 120, զոհվել՝ 12 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

16:55 11.11.2024

Նոյեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 463 դեպք, որից 184-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 101, փլուզման, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման, ուժեղ քամու՝ 3-ական, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 183, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, […]

̰
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

16:46 11.11.2024

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոեյմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […]

̰
Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:42 11.11.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ ✔️ արտադրամասը նախագծված, կառուցված ու դասավորված չի եղել անպես, որ […]

̰
BACK_TO_TOP