TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հնից հրաժարվել ենք․ Փաշինյանը՝ Արցախյան բանակցությունների մասին

15:00 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախյան բանակցությունների ժամանակ հարց է հնչել՝ Հայաստանի համար ընդունելի՞ է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ կանգ են առել նախկին իշխանությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ժառանգությունը իրենց համար ընդունելի չէ։ Վարչապետը պատմեց, որ իրենք արդեն հայտնել են Հայաստանի դիրքորոշումը Արցախյան բանակցությունների հարցում։ Ըստ Փաշինյանի՝ չպետք է իրենց […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

14:55 16.05.2020

Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00;50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել […]

̰
Մշտապես խոսք է գնում փոխզիջումների մասին, բայց ո՞րն են սահմանները, բանակցությունը դրա համար է․ Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին

14:52 16.05.2020

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում դիտարկվում են բոլոր քննարկված տարբերակները, հարցեր են հնչում, թե գուցե նախկինում մերժված որևէ տարբերակ հիմա ընդունելի է և այլն։ Ըստ Փաշինյանի՝ հենց այդպես են կայանում բանակցությունները։ Վարչապետի խոսքով՝ մշտապես խոսվում է փոխզիջումների մասին, բայց պետք է հասկանալ, թե որոնք են փոխզիջումների ընդունելի սահմանները։ Անընդունելիի գծեր, ըստ […]

̰
Կորոնավիրուսը Ամուլսարի հարցում էլ խոչընդոտ ստեղծեց․ Փաշինյանը՝ ընթացիկ վիճակի մասին

14:44 16.05.2020

«Էլլարդ» ընկերության փորձագետները պետք է ժամանեին Հայաստան՝ կարևոր հարցաքննության մասնակցելու համար, սակայն կորոնավիրուսը Ամուլսարի հարցում էլ խոչընդոտներ ստեղծեց։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա նշեց, որ այդ մասնագետները պետք է բազմաթիվ կուտակված հարցերի պատասխանեին։ Ըստ Փաշինյանի՝ հենց այդ քրեական գործի շրջանակներում պետք է սկզբունքային հանգուցալուծում լինի։

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք

14:40 16.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի […]

̰
Մարտի 1-ին կրակված պարկուճները տարածքում փոխել է քննչական խմբի ղեկավարը. Փաշինյան

14:37 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, խնդրեցին մի քանի անուններ հնչեցնել, ում վերաբերելու է այդ օրենքը: Վարչապետը տեղեկացրեց՝ նոր հաստիք է բացվելու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, այդ հարցն իրեն պետք է ուղղել: «Մարտի 1-ի գործը վերաբացված է, բայց չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները, վարչապետը գո՞հ է ընթացքից»,- […]

̰
Մարդիկ կան՝ ուզում են գերանդին առնեն ու աջուձախ հնձեն. վարչապետ

14:35 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ դատավորների փոխությունների պահանջին: «Ես մտածում եմ՝ ովքե՞ր են էդ հրեղեն դատավորների թեկնածուները, որ գալու են, փոխեն: Ես ցնցված եմ այն փաստից, թե մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունը ինչ խորն է, բաժակի՝ սև կամ սպիտակ լինելու ընկալումը կապված է նրա հետ, թե դա մեր բարեկամի, կլանի համար որքանով […]

̰
Այսօրվա վիճակը պրոբլեմ չեմ համարում, խնդիրն անկանխատեսելիությունն է. վարչապետը՝ կորոնավիրուսային վիճակի մասին

14:33 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վերահսկելի է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Վարչապետը պատասխանեց. «Իրավիճակի վերահսկելիություն ասելիս ի՞նչ նկատի ունեք. 2027 ընդհանուր հիվանդների թիվ ունենք երեկվա վիճակագրությամբ, սա մեծ և համարյա սարսափելի թիվ է, բայց երբ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում են՝ 1895-ը նույնիսկ ջերմություն չունի, այս հիվանդների մեջ […]

̰
Փաշինյանն առաջարկում է 2020-ը հայտարարել ներքին զբոսաշրջության տարի

14:28 16.05.2020

Հայաստանը ոչ միայն զբոսաշրջիկներ ընդունող, այլև ճանապարհող երկիր է․ տարեկան 1,4 միլիոն զբոսաշրջիկ է Հայաստանից մեկնում արտերկիր։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ընկերություններին առաջարկելով ծառայություններ առաջարկել այս մարդկանց։ Նա առաջարկում է 2020 թվականը հայտարարել ներքին զբոսաշրջության տարի։ Փաշինյանը տեղեկացրեց, որ մասնավորապես Ստեփանավանի տարածքում բոլոր հյուրանոցային և հյուրատնային սենյակները նախապես ամրագրված են եղևնիների […]

̰
Փորձում ենք այնպես անել, որ վիրուսը մաքսիմալ կառավարելի լինի. վարչապետ

14:26 16.05.2020

«Համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքները վիրուսի, դրա դեմ պայքարի մեթոդների ու արդյունավետության վերաբերյալ անընդհատ փոխվում են: Դա վերաբերում է ամբողջ աշխարհին, մի պահ բոլորը ոգևորված էին մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցով: Ճգնաժամը ճգնաժամ է նրանով, որ պարամետրերը ժամանակ առ ժամանակ փոխվում են»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցմանը, թե նախապես […]

̰
Կառավարությունը ներդրումների խթանման աննախադեպ մեխանիզմ է ներդնելու․ Փաշինյան

14:25 16.05.2020

Կառավարությունը հաջորդ նիստի ընթացքում կընդունի ներդրումների խթանման աննախադեպ մեխանիզմ։ Այդ ծրագրի վերաբերյալ քաղաքական որոշումն ընդունված է։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ եթե ընթացակարգային խնդիրներ չլինեն, հենց հաջորդ նիստի ժամանակ կընդունեն այդ ծրագիրը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այդ փուլում մոտ 50 միլիարդ դրամի կառավարման մասին է խոսքը, և լինելու են հստակ չափանիշներ՝ […]

̰
Էն, որ ավտո քշելու հավեսը Արփիի հեծանիվից ա հանում. Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը

14:20 16.05.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ամուսնու հեծանիվ վարելու լուսանկարն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Էն, որ ավտո քշելու հավեսը Արփիի հեծանիվից ա հանում»:

̰
ԵԱՏՄ-ում մեր միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման հարցն է. Փաշինյան

14:19 16.05.2020

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է առաջիկա հինգ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի տնտեսական խնդիրների վերաբերյալ հարցին: «ԵԱՏՄ-ի շրջանակում համաձայնեցվել է ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը: Այդ ռազմավարության շուրջ մենք ունենք կոնսենսուս, բացառությամբ մի կետի. դա գազի ընդհանուր շոուկայի ձևավորման հարցն է: ԵԱՏՄ-ում, ըստ էության, էական ու շոշափելի այլ խնդիր չունենք: Մեր միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման […]

̰
Քանի որ կորոնավիրուսը 1 տարի ներկա է լինելու, 1 տարի չենք կարողանալու հանրաքվե անել․ Փաշինյան

14:16 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում նույնիսկ հանրաքվե նախաձեռնելու ընթացքում իրենք մտադրված են եղել խորհրդակցել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս մասին Փաշինյանը ասաց ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ քանի որ արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսը դեռ առնվազն 1 տարի լինելու է մեզ հետ, ապա այդ 1 տարվա ընթացքում հնարավոր չի լինելու […]

̰
Ընձառյուծի առկայությունը վկայում է ամբողջ էկոհամակարգի հավասարակշռության, վերականգնման մասին. Էրիկ Գրիգորյանի գրառումը

14:15 16.05.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ ֆոտոխցիկները հերթական անգամ կովկասյան ընձառյուծ են նկարել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: Ընձառյուծի առկայությունը կարևոր է նաև սննդային շղթաների տեսակետից, որոնք բավական բարդ են: Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային շղթաներ, որոնցով փոխկապված են բոլոր կենդանիները և բույսերը: Ապօրինի […]

̰
Բացահայտվել է Հյուսիսային մաքսատան տարածքում կատարված գողության դեպքը

14:10 16.05.2020

Մայիսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային մաքսատան հատուկ պահպանվող տարածքում կայանված «Մերսեդես-Ե 280» ավտոմեքենայից մի երիտասարդ գողանում է դետալներ: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 27-ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայից տարբեր դետալներ է գողացել և թաքցրել կողքին կայանված «Մազդա» ավտոմեքենայի մեջ: Ձեռնարկվում են միջոցառումներ` «Մերսեդեսի» սեփականատիրոջը գտնելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում […]

̰
Պաշտոնական կանխատեսմամբ՝ 2 տոկոս տնտեսական անկում կունենանք 2020-ին․ Փաշինյան

14:08 16.05.2020

Հայաստանը պարտք ներգրավելու հարցում որևէ մտահոգություն չունի, քանի որ կարող է ինքնուրույն ընտրել, թե որտեղից է վարկ ներգրավելու հակաճգնաժամային միջոցառումների համար։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն պատրաստ է 298 միլիոն դոլար վարկ տրամադրել Հայաստանին։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով տնտեսական կորուստներին, վարչապետը նշեց, […]

̰
Կիկոսի մահը հիշեցի․ Փաշինյանը՝ Ավինյանի և Վիլեն Գաբրիելյանի վեճի վերաբերյալ լուրերի մասին

14:08 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կիկոսի մահն են հիշեցնում այն պատմությունները, որոնք հիմնվում են այն կանխավարկածի վրա, թե Տիգրան Ավինյանը և Վիլեն Գաբրիելյանը վիճել են։ Նա նշեց, որ դա ընդունում են որպես փաստ ու դրա հիման վրա այլ պատմություններ են հյուսում։ Փաշինյանը ասաց, որ այդ վեճի մասին պատմությունը հնարված սուտ է, այդպիսի բան տեղի չի ունեցել։ Ըստ […]

̰
Մենք կաշկանդված չենք լինելու բանակցային սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան

14:03 16.05.2020

ՀՀ վարչապետն արդյունավե՞տ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման գործող ձևաչափը, թե՞ անհրաժեշտ են նոր ձևաչափեր,  նախկին նախագահների հետ քննարկման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Որ պահին անհրաժեշտություն տեսնեմ, խնդիր չեմ տեսնում, բայց կարծում եմ՝ կա այսպիսի հանգամանք, նախկինում վարած բանակցությունների մասին […]

̰
Ադրբեջանի 75 000 հազար քաղաքացի ներգրավված է եղել նացիստական խմբավորումներում. վարչապետ

14:02 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների խնդրանքով արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գարեգին Նժդեհի հասցեին հնչեցրած գնահատականներին և Հայաստանին նացիստների հետ համագործակցելու մեջ մեղադրելու փորձերին: «Գարեգին Նժդեհի հետ կապված մի նրբության եմ ուզում անդրադառնալ. դեռ Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ եմ անդրադարձել դրան: Ռուսական մամուլում մի շատ լավ հոդված կարդացի, որտեղ ասվում էր՝ Գարեգին […]

̰
Տղամարդը փորձել է գողանալ Թավշուտ գյուղին պատկանող ցինկե խողովակը

14:00 16.05.2020

Մայիսի 15-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Թավշուտ գյուղի «Փոշտի կողմ» կոչվող ճանապարհից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը փորձել էր գողանալ համայնքին պատկանող ցինկե խողովակը, սակայն բռնվել է ոստիկանների կողմից: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Ունենք տասնյակ բարեփոխումներ, որ երեսը վառած է, մեջը հում է, բայց նպատակը լավն է. Փաշինյան

13:57 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում բարեփոխումների իրականացման տեմպերի հետ կապված որոշ մտահոգությունների՝ նշեց, որ այդտեղ շտապողականությունը ցանկալի չէ: Նա որպես համեմատություն նշեց դեպքը, երբ հյուր են ընդունում և ցանկանում հյուրասիրել: «Երբ հյուր ա գալիս, պիտի խորովածը հասցնեն իրեն, թեժ կրակ է արվում, որ խորովածը դրվի կրակին, բայց եթե այն արագ […]

̰
Հանքերի իրական սեփականատերերի բացահայտումը չի մոռացվել․ Փաշինյան

13:55 16.05.2020

Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը ոչ միայն մոռացության չի տրվել, այլև շատ կոնկրետ պրոցեսներ են եղել։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի ուղարկած հարցին։ Նա նշեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, ու դրանց արդյունքում որոշվել է, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված անձանց հայտարարագրերը պետք է հրապարակվեն սահմանված ժամկետներում՝ մինչև 2020 […]

̰
Փաշինյանը բացատրեց՝ ինչպե՞ս է ստացվել հարաբերությունների խզումը ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի հետ

13:40 16.05.2020

Նիկոլ Փաշինյանը մշտապես ունեցել է Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու սեփական պատկերացումները։ Որոշ դեպքերում դրանք համընկել են այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ, որոշ դեպքերում՝ ոչ։ Այս մասին այսօր վարչապետ Փաշինյանը հայտնեց ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս։ Նա նշեց, որ իր ամենակարևոր քաղաքական ճանապարհը սկսվել է 2018 թվականի մարտին, երբ ճանապարհ է ընկել Գյումրիից։ Այդ ժամանակ, հիշեցրեց Փաշինյանը, […]

̰
Ես կարող եմ ձեռնարկության բացման մասնակցել, բայց աշխատանքի պատասխանատվությունը կրում է դրա ղեկավարը. վարչապետ

13:35 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ ինչո՞ւ այսօր չեն գործում մի շարք ընկերությունների գործարաններ, որոնց բացմանն անձամբ է մասնակցել: «Ես շատ տեղերում կարող եմ շատ բաների մասնակցել, լինում եմ դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում, բայց յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և ղեկավարը, այլ բան է, որ […]

̰
Կարող ենք ակնկալել ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն շրջանը չէ. Փաշինյան

13:32 16.05.2020

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ հստակություն մտցվե՞ց արդյոք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղվեց այսօրվա ասուլիսի ժամանակ: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, որն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պիտի արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման […]

̰
Մոսկվայից Երևան ևս մեկ թռիչք կիրականացվի. մանրամասներ

13:28 16.05.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից): Քաղաքացիների ճշտված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։ Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ […]

̰
Փաստ N 99. ՀՀ վարչապետի կնոջը ՃՈ-ն տուգանել է մեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար

13:22 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթացող առցանց ասուլիսի ժամանակ 100 փաստ ներկայացնելիս որպես 99-րդ փաստ նշեց՝ ՀՀ վարչապետի կինը տուգանքի է ենթարկվել վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասի վստահելու համար: Սա, ըստ վարչապետի, օրենքի առաջ հավասարության օրինակ է: Փաշինյանը նաև անդրադարձավ այս առթիվ հնչող արձագանքներին, թե՝ ամեն ինչ ձևական է: «Սիրելի՛ հայրենակիցներ, որ որևէ քաղաքացու […]

̰
Առաջնագծում ժամկետայինները փոխարինվում են պայմանագրային զինծառայողներով․ Փաշինյան

13:20 16.05.2020

Հայաստանում շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու գործընթացը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ պայմանագրայինների թիվն ավելացել է 4,1 տոկոսով։ Վարչապետը բացատրեց, որ առաջնագծից հետ են քաշվում ժամկետային զինծառայողները, սակայն դա պետք է անել զգուշորեն, քանի որ կան որոշ նրբություններ։ Նա նաև տեղեկացրեց, որ զորամասերում սննդի ապահովման […]

̰
ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագրի փոփոխությունը. օժանդակությունն ավելացվել է 11,5 մլն դոլարով

13:15 16.05.2020

2020թ․մայիսի 13-ին, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվեց Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ […]

̰
BACK_TO_TOP