TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջնագծում 23 նոր մարտական, կրակային դիրք է տեղադրվել․ Փաշինյան

13:09 16.05.2020

Առաջնագծում տեղակայվել է 23 նոր մարտական, կրակային դիրք։ Տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, նոր ջերմատեսիլ և ցերեկային համակցված տեսախցիկներ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 148 մարտական դիրք և հենակետ, ըստ Փաշինյանի, ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, մշտական ջրով՝ 235 դիրք։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ապօրինի անտառահատումները և որսագողությունը այնքան են նվազել, որ կովկասյան ընձառյուծը վերադարձել է․ Փաշինյան

13:05 16.05.2020

Հայաստանում վերջին տարվա ընթացքում էականորեն նվազել է ապօրինի անտառահատումների և որսդագողության քանակը։ Սա հանգեցրել է նրան, որ ավելի հազվադեպ են մարդկանց և տեխնիկայի մուտքերը անտառներ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բացատրեց, որ այդ ամենի արդյունքում կենդանիների համար կերային բազան ավելացել է, և Ենոքավանի տարածքում առաջին անգամ նկատվել է կովկասյան ընձառյուծ, որն […]

̰
2020թ. մենք ունենք կին «միլպետներ». Նիկոլ Փաշինյան

13:01 16.05.2020

2019թ. ընթացքում քննված քրգործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, պետությանը կամ համայնքներին հասցված վնասը 105,7 մլրդ դրամ է կազմել: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 12,4 մլրդ դրամի վնաս է վերականգնվել: Վնասի վերականգնման նպատակով 10,2 մլրդ դրամի չափով մեղադրանք է դրվել ամբաստանյալների կամ մեղադրյալների հաշիվներին: Փաշինյանը […]

̰
Հայաստանը ժողովրդավարության ոլորտում բարելավել է իր դիրքերը. Նիկոլ Փաշինյան

12:50 16.05.2020

Աշխարհում ազատության մակարդակը գնահատող Freedom House-ի զեկույցում Հայաստանը երկու միավորով բարելավել է իր ցուցանիշը և 53 միավորով դեռ մասամբ ազատ երկրների շարքում է։ Այս մասին այսօր փաստեր ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ասաց, որ նույն կառույցի՝ անցումային երկրներին վերաբերող զեկույցում Հայաստանը պատմական ռեկորդ է սահմանել։ Կազմակերպությունը հայտնել է, որ երկու տարվա ընթացքում գրանցված առաջընթացը […]

̰
Նրանք, ովքեր ՔԿՀ-ում չեն եղել, կարող են գլխի չընկնել. Փաշինյանը՝ սննդի որակի մասին

12:47 16.05.2020

Վերջին տարիների ընթացքում նոր իշխանությունների գործունեության ընթացքում նվազել է դատապարտվողների և ազատազրկվողների թիվը։ Ասուլիսի ժամանակ այս ցուցանիշները ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա եղել է այն բանի շնորհիվ, որ իրենք ոչ թե պատժողական, այլ ինտեգրման քաղաքականություն են վարում։ Նա նաև նշեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման նոր համակարգի ներդրման արդյունքում քրեակատարողականների սննդից օգտվողների […]

̰
Որ ասում են՝ օտարերկրյա ներդրո՜ւմ, օտարերկրյա ներդրո՜ւմ, այս հենց այս ցուցանիշներին են նայում ներդրողները․ Փաշինյան

12:40 16.05.2020

Հայաստանը 13 կետով առաջ է անցել Heritage Foundation-ի հրապարակած տնտեսական ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ չափավոր ազատ երկրների խմբից տեղափոխվելով հիմնականում ազատ երկրների խումբ։ Այս մասին այսօրվա 100 փաստը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ անցյալ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 տոկոսով։ Նա նշեց, որ խոսվում է […]

̰
Որ ասում ենք՝ ով ինչ ուզում է, կարող է ներկրել, նկատի ունենք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով. Փաշինյանը կատակեց

12:35 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ կատակով նշեց՝ երբ ասում են՝ ով ինչ ուզում է, կարող է ներկրել, դա ոչ միշտ է ճիշտ ընկալվում: «Գալիս են, ասում՝ բան ենք ուզում ներկրել, չեն թողնում, քրգործ են հարուցում: Պարզվում է՝ մաքսանենգ ճանապարհով ուզում է բան ներկրի: Մի քիչ գրոտեսկի եմ վերածում, բայց որ ասում ենք՝ ով […]

̰
Հուլիսի 1-ից բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի դեղը սքանավորել. վարչապետ

12:29 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ութերորդ ասուլիսի ժամանակ ներկայացրեց Կառավարության 2019թ. իրականացրած աշխատանքները: Վարչապետը նշեց՝ հաստատվել է ծնելիության բարելավման 2020-2023թթ. միջոցառումների ծրագիրը, հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ մեծացել է մրցակցությունը ու դեղերի գնի նվազում է գրանցվել: Ըստ վարչապետի՝ հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղը բջջային հավելվածի միջոցով սքանավորել, պարզել դրա՝ հավաստագրված և անվտանգ […]

̰
Փաշինյանը կարևորեց կարագի և շաքարի շուկաների կենտրոնացման նվազումը

12:18 16.05.2020

Կարագի գինը 2018 թվականին այնքան է բարձրացել, որ որպեսզի այդ մակարդակի հիմա հասնի, դեռ հսկայական աճ պետք է գրանցի։ Այս հարցը այսօր կարևորեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր մշակած 100 փաստերը։ Նա նշեց, որ այդ շուկաներում կենտրոնացման նվազեցում կա։ Մասնավորապես նա նշեց, որ կարագի շուկայում խոշորագույն ընկերության մասանբաժինը 62 տոկոսից հասել է 49 տոկոսի։ Իսկ շաքարավազի […]

̰
Շիրակի մարզում արձանագրվել է որսագողության դեպք

12:16 16.05.2020

Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները 2020 թվականի մայիսի 14-ին որսագողության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում համատեղ ստուգայց են անցկացրել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի (дупель) ապօրինի որսի կանխարգելման նպատակով: Վերոնշյալ տարածքում արձանագրվել է որսագողության դեպք. Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներ Ա.Պ.-ի և Ռ.Մ.-ի […]

̰
Բենզինի գները 420-ից նվազել են մինչև 280 դրամ․ Փաշինյան

12:12 16.05.2020

Հայաստանի վառելիքի շուկայում փոփոխություններ են եղել։ Մասնավորապես դիզելային վառելիքի ներկրումով սկսել են զբաղվել ևս 11 ընկերություններ։ Դրան արդյյունքում խոշոր ներկրողների բաժինը 98 տոկոսից նվազել է մինչև 92 տոկոս։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ մի կողմից մրցակցության ավելացումը, իսկ մյուս կողմից՝ համաշխարհային գործընթացները նվազեցրել են վառելիքի գները։ Նա նշեց, որ նախորդ […]

̰
Անգամ ճգնաժամի պիկին Հայաստանում ավելի շատ գրանցված աշխատատեղ կար, քան նախորդ տարիներին. Փաշինյան

12:10 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվով ութերորդ ասուլիսի ժամանակ նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց՝ 2019-ին աշխատանք փնտրող 85 000 քաղաքացուց 13 800 հոգի աշխատանքի է ընդունվել: «Կարևոր է արձանագրել, որ երբ տվյալները նայում էինք՝ անգամ ճգնաժամի պիկին՝ ապրիլի 20-ի դրությամբ, Հայաստանում ավելի շատ գրանցված աշխատատեղ կար, քան դա եղել է 2017-ին, 2018-ին և […]

̰
Վերջերս մեքենաս վաճառեցի և գումարն ավանդ դրեցի․ Նիկոլ Փաշինյան

11:55 16.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստեր թվարկելիս նշեց, որ Հայաստանում վարկերի և ավանդների դոլարիզացիան նվազել է, ինչը նշանակում է, որ մարդիկ ավանդ դնելիս և վարկ վերցնելիս դա անում են դրամով՝ ավելի շատ վստահելով հայկական արժույթին։ Նա նշեց, որ ինքն էլ է նման կերպ վարվել։ Մասնավորապես ասաց, որ վերջերս վաճառել է իրեն պատկանող մեքենան ու ստացած գումարն […]

̰
Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

11:50 16.05.2020

Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի […]

̰
Հունվար-մարտին տպվել է 22 տոկոսով ավելի շատ ՀԴՄ կտրոն․ Փաշինյան

11:48 16.05.2020

Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում տպված ՀԴՄ կտրոնները եղել են 111,7 միլիոն հատ, ինչը 21,9 տոկոսով ավելի մեծ թիվ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տպված ՀԴՄ կտրոնների քանակը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շրջանառությունն իր հերթին, ըստ Փաշինյանի, աճել է 11,8 տոկոսով կամ 45,5 միլիարդ դրամով։ Փաշինյանը շնորհակալություն […]

̰
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է և հասել 22,3 տոկոսի․ Փաշինյան

11:46 16.05.2020

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 32-րդ փաստն այն է, որ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է և հասել 22,3 տոկոսի, երբ նախորդ տարվա ընթացքում այդ հարաբերակցությունը 20,9 տոկոս էր։ Փաշինյանը բացատրեց, որ դա մոտ 90 միլիարդ դրամով կարող էր մեծացնել բյուջեի եկամուտները։ Վարչապետը նաև ներկայացրեց, որ խոշորագույն հազար հարկատուների վճարած հարկերը զգալի ավելացել են՝ հատելով 1 տրիլիոն դրամի […]

̰
Հայաստանից արտահանումը աճել է 10,3 տոկոսով․ Փաշինյան

11:40 16.05.2020

2019 թվականին Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը աճել է 10,3 տոկոսով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր փաստերից 30-րդը։ Վարչապետը նաև նշեց, թե որ ուղղություններով են եղել խոշոր աճի տեմպեր․ կոնյակ – 26,4 %, մրգային գինիներ – 70,8 %, խաղողի գինի – 25,3 % Փաշինյանը նշեց, որ աճել է նաև միջին […]

̰
Արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր շուրջ 23 000 քաղաքացի է վերադարձել Հայաստան. վարչապետ

11:34 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվը: Կառավարության ղեկավարը նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակ է գործարկվել, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել: Բանկերն ու վարկային կազմ վարկառուների […]

̰
ՀՀ վարչապետը հրապարակում է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

11:05 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ութերորդ ասուլիսը կորոնավիրուսի պայմաններում կազմակերպվել է առցանց: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասուլիսի հեռարձակմանը կից՝ վարչապետը գրել է. «Հրապարակում եմ 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին»։ Այս ասուլիսը նաև նվիրված է հեղափոխության երկրորդ տարեդարձին: Վարչապետը հիշեցրեց՝ առաջին 100 փաստը հրապարակել է հեղափոխության առաջին տարեդարձի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մահացած պացիենտները եղել են 71, 60 և 46 տարեկան․ ԱՆ

11:03 16.05.2020

Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, 3 մահ

11:01 16.05.2020

Մայիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։

̰
Մայիսի 18-ից ողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը

09:40 16.05.2020

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Քաղաքացիներին կոչ է արվում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։ Միևնույն ժամանակ, խորհուրդ է տրվում առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։

̰
Լիլիթ Թութխալյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ

08:15 16.05.2020

Լիլիթ Թութխալյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ: Այս մասին կարգադրություն է ստորագրել Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Լիլիթ Թութխալյանին նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,– ասված է կարգադրության մեջ:

̰
Ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում

00:16 16.05.2020

Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։ Այս մասին տեղեկանում ենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի ֆեյսբուքյան էջից։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:53 15.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

̰
Ասեք, որ հզոր նկար է ստացվել․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

22:48 15.05.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ասեք, որ հզոր նկար է ստացվել։ Արարատյան դաշտը Բյուրականի բարձունքից։ Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի»։  

̰
Արտակարգ դրություն` առանց խիստ սահմանափակումների. «կարելիների» և «չիկարելիների» մասին ուղեցույց

22:39 15.05.2020

Արտակարգ դրությունը շարունակվում է, սակայն սահմանափակումները հիմնականում մեղմացվել են։ Նոր փոփոխություններից մինչև նոր կանոններ։ Ներկայացնում ենք SHANTNEWS-ի հատուկ անդրադարձը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գործը «գլուխ է գալիս» այն ժամանակ, երբ ստեղծագործող կազմ է լինում. Սոնա Եսայանը՝ «Երեկոն Շանթում Գրիգի հետ» հաղորդման մասին

22:21 15.05.2020

«Շանթ»-ի հեռուստադիտողի երեկոն այլևս առաջվանը չի լինի, իհարկե, դրական իմաստով: Այդպես է ասում երգիծաբան, հաղորդավար Գրիգ Գևորգյանը:  «Երեկոն Շանթում Գրիգի հետ». ահա թե ինչի մասին է խոսքը: Նոր ձևաչափով, հումորի նոր չափաբաժնով ու ասելիքով հաղորդումը շուտով կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում: Առաջին եթերը նախատեսված է մայիսի 29-ին: Ասում են՝ քնելուց առաջ տրամադրությունը պետք է, ժողովրդական լեզվով […]

̰
Այսօր աշխատանքային քննարկում ունեցա Ծիծեռնակաբերդի բարձրունքի բարեկարգման վերաբերյալ․ Է․ Աղաջանյան

21:59 15.05.2020

Այսօր աշխատանքային քննարկում ունեցա Ծիծեռնակաբերդի բարձրունքի բարեկարգման վերաբերյալ։ Քննարկեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությունյանի և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված մի շարք ծրագրեր։ Որոշում կայացվեց շարունակել քննարկումները ընդհանուր շուրջ 100հա ընդգրկող տարածքում համապարփակ լուծումներ առաջարկելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտացված տեղական ընկերությունների պոտենցիալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]

̰
Գիշատիչների սպանդի զոհ է դարձել ավելի քան 100 գլուխ ոչխար․ մանրամասներ

21:37 15.05.2020

Գայլերի հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում: Անցած գիշեր գիշատիչները հոշոտել են գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարներն ու գառները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP