21:12 15.05.2020
Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից ընտանեկան լուսանկար հրապարակել․ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է… Ամուր ընտանիքը դա պետության կայունության և զարգացման հիմքն է… Բոլորիս ընտանիքներին առողջություն…»:
21:08 15.05.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ գրառում է կատարել և կից ընտանեկան լուսանկար հրապարակել․ «Ամուր, սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարևորն է, անկախ նրանից չքավոր գործազու՞րկ ես, քաղհալածյա՞լ, քաղբանտարկյա՞լ, պատգամավո՞ր, թե երկրի ղեկավար։ Այս բոլոր փուլերն անցել եմ, անցնում եմ եւ դրանց հարուցած բեռները անկրելի կլինեին, եթե չլիներ իմ ընտանիքը։ […]
20:51 15.05.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ «Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող և դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։ Առաջիկայում կազմակերպվելու է նաև զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:45 15.05.2020
Արտակարգ նիստ։ Համավարակի պայմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է աշխատանքների բնականոն և արտակարգ ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մ-5, Երևան – Արմավիր – հայ-թուրքական սահման և Մ-7, Սպիտակ – Գյումրի – հայ-թուրքական սահման միջպետական ավտոճանապարհների ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցութային […]
20:33 15.05.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կառավարությունը առնվազն 1 մլրդ դրամ կհատկացնի բարձր տեխնոլոգիաների որորտում գործող ընկերություններին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
20:29 15.05.2020
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 15-ին կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նիստի ժամանակ հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ «ԲԴԽ-ն կդիմի Սահմանդրական դատարան՝ 2018թ փետրվարին ընդունված և մինչև 2020թ մարտի 25-ը գործող խմբագրությամբ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության […]
20:26 15.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի գործունեությունը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1333-Ա, […]
20:17 15.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 13:45-ի սահմաններում Մյասնիկյան փողոցի 5/5-1 հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում նշված խորտկարանի հետնամասում […]
20:00 15.05.2020
2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 21:10-ին, «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի հետին մակերեսի բազմաթիվ ծակած-կտրած թափանցող վերքերով բուժօգնության է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 22-ամյա բնակիչ: Նախնական տվյալներով՝ 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների […]
20:00 15.05.2020
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ահազանգ է ստացել այն մասին, որ Արագածոտնի համայնքի «Դիդի կոնդ» կոչվող հուշարձանի տարածքում շինարարական տեխնիկա է աշխատում. Կատարվածին իր ֆեյսբուքյան էջում նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն է անդրադարձել. «Քիչ առաջ տեղեկացա ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում հուշարձանի տարածքում իրավախախտման դեպքի մասին։ ՊՄՊ Արագածոտնի […]
19:59 15.05.2020
Արագածոտնի մարզի Օշական համայնքի «Դիդի կոնդ» հուշարձանի տարածքում շինարարական տեխնիկա է նկատվել: Ըստ ահազանգի՝ տարածքում նախ մեկ, ապա՝ երկու էքսկավատորների միջոցով փորման աշխատանքներ են կատարվել: Հայտնի է, որ Օշականի կենտրոնում վեր խոյացած 2 բլուրներից այս մեկի առանձին հատվածներում տարբեր ժամանակաշրջաններում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ «Ես տեղում եմ հիմա, աշխատանքները որտեղ որ տարվում են, ես […]
19:56 15.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի […]
19:04 15.05.2020
2003-2018 թվականներին կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2003թ. սեպտեմբերի 30-ին սպանության համար հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մեկ այլ քաղաքացու կեղծ տվյալներով ստացել […]
19:00 15.05.2020
3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մայիսի 14-ին կատարել են դաշտային երթ: Ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, անձնակազմը հանձնել է նորմատիվ վարժությունների ստուգարք: Ամրակցված սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման հմտություններն ու պատրաստվածության աստիճանը գնահատվել է բարձր:
18:50 15.05.2020
Ընտանիքի միջազգային օրվա առիթով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ընտանիքի լուսանկարն ու կից շնորհավորել օրվա առիթով։ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է։ Երջանկություն, սեր և ներդաշնակություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին»,- գրել է Միրզոյանը։ https://www.facebook.com/President.Parliament.AM/photos/a.1371791359525991/3157430067628769/?type=3
18:37 15.05.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, թե համավարակն անկարող է կասեցնել աշխատանքների բնականոն ընթացքը: «Մրցութային հանձնաժողովի նիստ»,- գրել է Պապիկյանը:
18:26 15.05.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներին: «Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող […]
18:21 15.05.2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի: «Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 դեպք, որից առողջացել են 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում»,- ասված […]
18:20 15.05.2020
Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Դավիթաշեն վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում քաղաքացիները չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:16 15.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հիշեցնելով, որ այսօր Ընտանիքի միջազգային օրն է: «1993 թվականից ՄԱԿ-ը մայիսի 15-ը հռչակել է Ընտանիքի միջազգային օր: Այն պետության կարևորագույն ինստիտուտներից է, իսկ ամուր ընտանիքը, ուր կա սեր և համերաշխություն, միայն ամրապնդում է պետությունը»,- գրել է նախարարը:
18:07 15.05.2020
ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոց կհիմնանորոգվի։ Սա փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցների միայն մի մասն է, որոնց համար մրցույթներ են կայացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։ Մրցույթները երկու փուլով են կայացել՝ առաջինը վերաբերել է 5, իսկ երկրորդը՝ 10 փողոցների հիմնանորոգմանը։ Այս փուլում հիմնանորոգվելու են Հաղթանակի պողոտային, […]
18:02 15.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝ Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր պատրաստելու համար Ախտահանման սարքեր ու միջոցներ Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր Արհեստական շնչառության և թթվածնի […]
17:54 15.05.2020
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում է ՀՀ շուրջ 35 քաղաքացի, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: «Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար: Հաշվի […]
17:52 15.05.2020
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային գրադարանի սերվերները այրվել էին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:47 15.05.2020
Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Լիբիայի կառավարության այս քայլին հետևել է Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:36 15.05.2020
Պարետի որոշմամբ՝ մայիսի 18-ից կվերագործարկվի հանրային տրանսպորտը։ Այս որոշումը կայացվել է հանրային տրանսպորտում վարորդների և ուղևորների կողմից որոշակի կանոններ պահելու պարտադրանքով։ Մասնավորապես, պարտադիր է դառնում տրանսպորտում ուղևորների և վարորդների դիմակ կրելը, ախտահանիչ լուծույթների առկայությունը և տրանսպորտային միջոցի օրական երկու անգամ պարտադիր ախտահանումը։ Գյումրիի հանրային տրանսպորտը սպասարկող ընկերություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Նրանք պետք է մինչև […]
17:28 15.05.2020
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի քաղաքացիներ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից»:
17:28 15.05.2020
Դեպի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիրի ճանապարհը երբեք ամբողջովին ասֆալտապատ չի եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
17:10 15.05.2020
Ճանապարհային ոստիկանությունն այսուհետև իրականացնելու է ծածուկ ծառայություն: Ոստիկանության մեքենաները շրջելու են նաև առանց գրառումների և տարբերիչ նշանների՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ն այսօր վարորդների շրջանում հարցումներ է իրականացրել: Մանրամասները՝ տեսանյութում:
17:08 15.05.2020
Աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցին իր ուրոյն, անփոխարինելի տեղը ունեցած է եւ ունի հայկական իրականութեան մէջ, որովհետեւ, անուրանալիօրէն կը հանդիսանայ հիմնասիւներէն մէկը ազգային մեր ինքնութեան։ Դարեր շարունակ մեզի պարգեւած է ո՛չ միայն կենսական հոգեւոր առաջնորդութիւն, այլ նաեւ բացառիկ հարուստ մշակոյթ։ Երբ ոսոխները մեզ […]