TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԻՊ-ը միշտ է եղել ազատ և անկաշկանդ, 2018-ի ապրիլ-մայիսից հետո մեր աշխատանքը սկսեց շատ երևալ․ Թաթոյան

13:11 12.05.2020

Մարդու իրավունքների պաշտպանի դերում Արման Թաթոյանի գործունեությունը միշտ է եղել անկաշկանդ, ազատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ինքը՝ Թաթոյանը։ Նա դրանով պատասխանեց պատգամավորներից մեկի պնդմանը, թե հեղափոխությունից հետո ՄԻՊ-ը սկսել է գործել ազատ։ Թաթոյանը բացատրեց, որ տարբերությունն այն է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսից սկսած իրենց աշխատանքը սկսեց ավելի շատ նկատվել, և մարդիկ էլ սկսեցին […]

̰
Ենոքավանում քննարկվում են կովկասյան ընձառյուծի պահպանությանն առնչվող հարցեր

13:06 12.05.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ այս պահին քննարկվում են ընձառյուծի պահպանությանն […]

̰
ԼՀԿ պատգամավորների նախագծերը հետաձգվեցին 2 ամսով

13:04 12.05.2020

Ազգային ժողովի այսօրվա աշխատանքը ավարտվեց այն պատճառով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում նիստերին։ ԱԺ նախագահը բացատրեց, որ օրակարգում մնացել էր միայն երկու նախագիծ, որոնք պետք է ներկայացնեին ԼՀԿ պատգամավորները։ Արարատ Միրզոյանը բացատրեց, որ կարգը սահմանում է, որ հեղինակ-պատգամավորների բացակայության դեպքում այդ նախագծերի քննարկումները հետաձգվում են երկու ամսով։ Նա նշեց, որ հետագա ընթացքը նույնպես […]

̰
Մակունցն անդրադարձավ Մարուքյանի տեսաուղերձի, իր բնորոշմամբ, քաղաքական հատվածին

13:00 12.05.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեսաուղերձի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հետևյալը. «Ես կանդրադառնամ պարոն Մարուքյանի տեսաուղերձի միայն մի հատվածին, միակ հատվածին, որը քաղաքական էր, որովհետև մյուս հատվածները չեմ համարում քաղաքական: Քաղաքական էր մանդատները վայր չդնելու հատվածը, որը մենք լսեցինք»: Մակունցը նշեց, որ քաղաքական […]

̰
ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից․ Թաթոյանը՝ պատգամավորներին

12:57 12.05.2020

Մարդու իրավունքների պաշտպանը տեղին չի համարում, որ անդրադառնար քաղաքական միջադեպերին։ Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։ Նա բացատրեց, որ ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից։ Սա պատասխանն էր հատկապես իմքայլական մի քանի պատգամավորների այն պնդումների, թե մարդու իրավունքների պաշտպանը խտրական վերաբերմունք ունի և չի պաշտպանել իրենց […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

12:54 12.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

̰
Ի վերջո, Ադրբեջանն էլ է վավերացրել Լանզարոտի կոնվենցիան, ի՞նչ խնդիր կա․ Վլադիմիր Վարդանյան

12:50 12.05.2020

Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չի հասկանում, թե ինչ խնդիր կա, որ տարբեր խմբեր ընդդիմանում են Լանզարոտի կոնվենցիային։ Նա պնդում է, որ այդ կոնվենցիան և ընդհանրապես եվրոպական իրավական համակարգը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա։ Վարդանյանի խոսքով՝ այդ կոնվենցիան վավերացրել են և՛ կաթոլիկ, և՛ ուղղափառ քրիստոնեություն դավանող երկրները, և՛ նույնիսկ մահմեդական երկրները, նույնիսկ Ադրբեջանը։ Պատգամավորի բնորոշմամբ՝ մարդիկ […]

̰
Կալիֆոռնիայից Հայաստան է վերադարձել ՀՀ 35 քաղաքացի

12:42 12.05.2020

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ս.թ. մայիսի 2-ին և 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով Կալիֆոռնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 22 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի […]

̰
ՄԻՊ ինստիտուտը իր թևերն է բացել և սկսել ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո․ Վարդանյան

12:35 12.05.2020

«ՄԻՊ ինստիտուտը վերջնականապես իր թևերն է բացել և սկսել ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո»,- ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ հիմա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գործում է ազատ և անկաշկանդ։ Իսկ Հայաստանի հարևան պետություններում, ինչպես ընդգծեց Վարդանյանը, այդպիսի բան չկա․ Ադրբեջանի և Թուրքիայի ՄԻ պաշտպանները իշխանությունների սատարողներն […]

̰
Այո՛, Հայաստանում կանանց դեռ պետք է բացատրել, որ իրավատեր են․ Զոհրաբյան

12:30 12.05.2020

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է, որ երբ խորհրդարանում միտք է հնչել, թե կանանց պետք է բացատրել, որ իրավատեր են, որոշ պատգամավորներ ընդդիմացել են, թե դա նվաստացուցիչ է։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նա հարց տվեց՝ Հայաստանում չկա՞ն կանայք, որոնց պետք է բացատրել, որ իրավատեր են։ Ինքն էլ պատասխանեց ու օրինակ բերեց ընտանեկան […]

̰
Ի՞նչ է ասել Ջորջ Բուշ ավագը Հայաստանի մասին

12:06 12.05.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Սարգսյանը մի լուսանկար է հրապարակել, որով հիշեցնում է, որ 1989 թվականի այս օրը, ելույթ ունենալով Տեխասի ուսանողների առջև, Ջորջ Բուշ ավագը Հայաստանի մասին ասում է․ «Դառը ճշմարտությունը կայանում է նրանում, որ ոչինչ չի ստիպում մեզ ճանաչել մեր ընդհանուր մարդկայնությունն ավելի արագ, քան բնական աղետը։ Ես իհարկե մտածում եմ մի քանի ամիս առաջ […]

̰
Կանանց մասին խոսել երկու տողով, անթույլատրելի է. Վաղարշակ Հակոբյան

11:28 12.05.2020

Այսօր ԱԺ-ում շարունակվել են պատգամավորների ելույթները ՄԻՊ 2019թ-ի զեկույցի վերաբերյալ: Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ելույթի ժամանակ ասել է. «21-րդ դարում Թավշյա հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել ավելի մանրամասն խոսել կանանց իրավունքների մասին: Դուք պետք […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք

11:07 12.05.2020

Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

11:06 12.05.2020

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից: Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի: Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

̰
ՊԵԿ-ը բացահայտել է սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր

11:00 12.05.2020

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր։ «Մասնավորապես, վարչությանն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ  էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։ Իրացնելով տեղեկությունները, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել […]

̰
Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են տնտեսական նշանակության մի շարք ծրագրեր

10:09 12.05.2020

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ շաբաթվա առաջին օրը ոչ պաշտոնական այցով հանրապետության հարավային թեւում էինք: Պարենային անվտանգության ապահովման համատեքստում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել մի շարք տնտեսական նշանակության ծրագրերի իրականացման շուրջ»:

̰
Վանաձորի «Ազգային արխիվի» տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք

10:04 12.05.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվի» տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք: ?Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ (Խնձորենի տեսակի 5՝ 34սմ, 32սմ, 28սմ, 26սմ, 22սմ, Սալորենի տեսակի 4՝ 22սմ, 20սմ, 12սմ, 8սմ, Թխկի տեսակի 1՝ 40սմ տրամագծերով)։ ?Բուսական […]

̰
Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է

09:16 12.05.2020

Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը։ Ի դեպ, բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը: https://www.facebook.com/norkinfekcion/photos/a.1547367238741373/2024340491044043/?type=3&theater

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արագածոտնի մարզում

08:26 12.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Սվաճյան փ. 12 շենքը, Մարգարյան փ. 29/1 շենքը, Ն.Տիգրանյան փ. 11, 13 շենքերը, Զաքարիա Սարկավագի փ. 151/2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նար-Դոսի փ. 18 շենքը, Լեոյի փ. 20-201 սեփական տները, Կոնդ […]

̰
ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

08:10 12.05.2020

Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև հանցագործության մասին Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը: Մարդու իրավունքների պաշտպանն […]

̰
Մարտունիում վարակված երկու անձինք թաղման են մասնակցել․ 30-40 հոգի ինքնամեկուսացված է․ News.am

23:49 11.05.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախօրեին կորոնավիրուսով վարակվածության երկու դեպք է հաստատվել ամուսինների մոտ։ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նրանք 10 օր առաջ մասնակցել են թաղման արարողության իրենց գյուղում։ «Թաղման մասնակիցները՝ մոտ 30-40 հոգի, ինքնամեկուսացված են իրենց տներում, բուժամբուլատորիայի աշխատակիցներն այցելում են, ջերմաչափում են անում։ Ախտանիշներ այս պահին ոչ մեկի մոտ չկան»,- […]

̰
Հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

23:35 11.05.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը․ «Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։ Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։ Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»։

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա

23:25 11.05.2020

Հանրապետության տարածքում՝  Մայիսի 11-ի ցերեկը, 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը […]

̰
Ապօրինի գույքի 75 տոկոսը պետությանը փոխանցելով՝ անձը չի ազատվի քրեական պատասխանատվությունից

23:13 11.05.2020

ՀՀ արդարատության նախարար Ռուսաստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։ Բադասյանը  […]

̰
Միասին ենք հաղթահարելու․ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

23:07 11.05.2020

Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Միասին ենք հաղթահարելու»:

̰
Ի՞նչ տեղ է գրավում աշխարհում Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով. վիճակագրություն

22:50 11.05.2020

Ի՞նչ տեղ է գրավում աշխարհում Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով, ինչպես է փոխվել վիճակագրությունը վերջին 10-15 օրերի ընթացքում, և ինչ իրավիճակի կարող են բերել ներկայիս միտումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը կուսակցություն կստեղծի

22:44 11.05.2020

S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը հայտարարում է կուսակցություն ստեղծելու մասին։ Նոր կուսակցությունը լինելու է ստանդարտներից դուրս։ Կուսակցությունն անվանվելու է Annihilation կամ ինքնաոչնչացում. հիմքում զրոյից նոր «ես» ստեղծելու գաղափարն է։ Բարսեղյանը նաև նշեց՝ բոլոր համակիրներն ազատ են՝ միանալու իրենց կուսակցությանը։

̰
Բարեվարքության ստուգումը կամ վեթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար

22:32 11.05.2020

ՀՀ արդարատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։ Բադասյանը  […]

̰
Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է 29-ամյա համաքաղաքացուն սպանելու և Գեղակերտի 41-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

22:28 11.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ մայիսի 10-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նույն անձի կողմից, պարզվել է նրա ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված […]

̰
Կհավատա՞ք, որ մայիսի 15-ից հետո Երևանում նույնիսկ շոգելու ենք․ Սուրենյան

21:47 11.05.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհավատա՞ք, որ մայիսի 15-ից հետո Երևանում նույնիսկ շոգելու ենք»։  

̰
BACK_TO_TOP