09:04 13.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գրում է․ «Երեկ հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։ Հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս, տեղադրվել են հղումներ։ Սա քաղաքական անբարոյականության և ստորության դրսևորում է, որն անպատիժ չի մնալու»։ https://www.facebook.com/nor.hayastan.varazdat/posts/2529553897309722?__xts__[0]=68.ARDtIB6EfV9cpVIoWfu9yOAf-guEOEDqw2BmUQ3bzAFRTh70EgJOxXSFL9mfgoBlr6StrI5FmLTffUlwhXN4cZFahebyVLqqD6S7O8JM43HxuIem0MtIAuS3JNN6IT-QxsrVHeRYkkkU5X5ewHFkP96qshaeqtbNXDbkDNpg3zGcb40ZYf3epDYuITyq5wPiDFQFm7MpOW-NWPG0WY8j7cDDS1wz6znmrEZFKHhSc8Dnykoxdn1FHP3bt0ll-f4J1ZO3IlKyr9PA0kJFBYqq07v35bWSVXck24WvXfvZg8wVnWUdrdMe9HH1j7JcFjRKfPmqQrkEw1dhzCEzO43vZqGg&__tn__=-R
08:52 13.05.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն […]
08:20 13.05.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Սվաճյան փ. 12 շենքը, Մարգարյան փ. 29/2 շենքը, Սիսակյան փ. 18ա շենքը, Օհանովի փ. 40 շենքը, Կոմիտասի պող. 59 շենքը, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Աշտարակ քաղաքի Արա 1, Արա 2 և Նարեկ թաղամասերը, […]
00:30 13.05.2020
Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ ընտանիքիս մեծ մասին չեմ տեսել: Նույնիսկ տանեցիներին ջիգյարով չեմ կարողանում գրկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Վստահ եմ, որ սահմանափակումները, որոնք կորոնավիրուսով են պայմանավորված, ստիպելու են յուրաքանչյուրին վերարժևորել կյանքը և իմաստավորել ապրած դրա յուրաքանչյուր օրը: ?Առողջ եղե՛ք, չփռշտա՛ք…»,-գրել է նա։
23:52 12.05.2020
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 մակնիշի 94 FF 944 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի […]
23:30 12.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 12-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 12-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է […]
22:44 12.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 11-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 20 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներից մեկի վարորդը […]
21:50 12.05.2020
Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված համաձայնագրերի իրականացման միջոցով ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է: Ադրբեջանի կողմից ուժի և ուժի […]
21:35 12.05.2020
Պարզվում է՝ արևը հետնորդներ էլ ունի: Նրանց կտեսնեք «Արևի հետնորդներ»-ում հաշված օրեր անց՝ մայիսի 25-ից: Ասել, որ դա սերիալ է, կարծում ենք, կարիք չկա: Ինչպես երևում է, հայ հեռուստադիտողը կորեական այդ արտադրության մասին արդեն շատ լավ գիտի ու անհամբերությամբ է սպասում։ «Ուռաաաաաա…», «Վերջապեես…», «Աշխատանքային ժամերին չլինի, էլի», «Էլ չենք համբերում», «Լո՞ւրջ․ ցո՞ւյց են տալու». ահա […]
20:47 12.05.2020
Դատաիրավական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվում է ավելի քան 1 տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեթինիգի մասին առաջին անգամ խոսել է 2019 թվականի մայիսին: Այս ընթացքում մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներ էին ընթանում գործընթացի մոտեցումների շուրջ: Երեկ վեթինիգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերի շուրջ վարչապետը քննարկում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 12.05.2020
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է դարձյալ առանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայության: Խորհրդարանը նախ ընդունել է երեկ քննարկված երկու նախագծերը, որից հետո շարունակել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019-ի զեկույցի քննարկումը: Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ոչ միայն զեկույցին վերաբերող, այլև ներքաղաքական օրակարգի այլ խնդիրների: Մանրամասները՝ տեսանյութում։
19:55 12.05.2020
Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: Վարդենիսի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծառատունկ կատարվել է նաև Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտի կհասցվի առաջիկա օրերի ընթացքում: «Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ […]
19:53 12.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն տեղեկությունները, թե վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Գևորգյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, իսկ անվտանգության աշխատակիցների մոտ կորոնավիրուս չկա: Իսկ վարչապետն իր թեստավորման մասին մշտապես տեղեկացնում է, վերջին օրերին նա թեստ […]
19:45 12.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին: Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի […]
19:21 12.05.2020
Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ծառահատումները հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 66-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին: […]
19:06 12.05.2020
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի: Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը: […]
18:37 12.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս, հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։ Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան […]
18:33 12.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն […]
18:26 12.05.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու […]
18:15 12.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը: Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, […]
18:10 12.05.2020
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս է անցել սննդի մատակարարման նոր ձևաչափին: Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը:
18:08 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի […]
17:55 12.05.2020
Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում են դեսպանությունից: Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և […]
17:47 12.05.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ջրամբարներում լցվածության աստիճանին, կուտակման ծավալներին և առկա հիմնահարցերին ծանոթանալու նպատակով ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մանթաշի ջրամբարում, շրջել տարածքում, զրուցել ջրամբարի տարածքում աշխատանքներ իրականացնող մասնագետների հետ։ Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մետր բարձրության վրա։ 8,2 մլն մ3 տարողությամբ ջրամբարում այժմ 2,1 մլն մետր խորանարդ ջուր կա կուտակված, որը […]
17:43 12.05.2020
Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, […]
17:40 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ծաթեր գյուղի 78-ամյա բնակչուհու մահվան մի շարք հանգամանքներ: 2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 00:40-ին, Ծաթեր գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսինն իրենց տանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև շանը […]
17:34 12.05.2020
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարի 9-ից մինչև մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն […]
17:32 12.05.2020
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով […]
17:21 12.05.2020
Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել։ Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսայե խից։ Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած […]