16:41 11.05.2020
Առավոտյան՝ ժամը 10։40-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղում։ Հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում: SHANTNEWS.am-ը եղել է դեպքի վայրում, զրուցել նաև ականատեսների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:40 11.05.2020
ՀՀ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորում եմ պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ: Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որևէ նախասիրությունից, և այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավել ևս, […]
16:34 11.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում ելույթից առաջ հայտարարեց՝ ելույթը կապ չունի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ: «Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են, հայրս 1912 թվին է ծնվել, մայրս՝ 1915, ես 15 տարեկանից հորից զրկվել եմ, հերս, հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհայտ կորել է, հայրս վիրավոր եկել է՝ կանտուժեննի, տենց ընտանիք […]
16:25 11.05.2020
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հանձնաժողով հրավիրվելու են ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին և արցախցի ռազմական, պետական գործիչ Վիտալի Բալասանյանին: «Նրանք պաշտոն չեն ունեցել, իրենց որոշումները չէին կարող ազդել Ապրիլյան դեպքերի վրա: Մանվել Գրիգորյանը շատ արագ կարողացել է համախմբել երկրապահի նույնիսկ մեծ տարիքային խմբի աշխարհազորին, նրանք շատ արագ […]
16:08 11.05.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունն է նշված. «Հարգելի համաքաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության բաժնից հայտնում են, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթները վերսկսվում են: Համապատասխան ծանուցումներն ըստ հասցեատերերի կուղարկվեն»:
16:05 11.05.2020
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս մեկ նախկին պաշտոնյա է մերժել ներկայանալ նիստին, ապա մասնավորեցրեց՝ խոսքը 2016-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի մասին է: «Ես որևէ անգամ չեմ դիմելու, արդեն ինքը թող որոշի՝ կգա՞, թե՞ չի գա, նույնիսկ նրա գալը այնքան էլ էական չէ, […]
15:56 11.05.2020
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ի՞նչ հարցեր են տրվել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կարապետյանին հարցերի մի ամբողջ փաթեթ է տրվել այն մասին, թե իր վարչապետության ժամանակ՝ 2016-2018թթ. ինչ աշխատանքներ են կատարվել: «Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Ինչո՞ւ այդ […]
15:47 11.05.2020
Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում ներառված են տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
15:30 11.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 8-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 9 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, […]
15:20 11.05.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մայիսի 9-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վահագնի գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցյալ տարի նոյեմբերին` Վահագնի գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, […]
15:14 11.05.2020
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտնելով, որ նամակն արդեն ուղարկել է: Նա շեշտեց՝ եթե լուրջ ուսումնասիրեն հանձնաժողովի հրավիրյալների հերթականությունը, կարող են ինչ-որ եզրահանգումների գալ, բայց դա բավարար չէ, շատ կարևոր է հանձնաժողովի եզրահանգումը, որ ամբողջացնի «ապրիլյան ավանտյուրան» […]
15:06 11.05.2020
Երեխաների սեռական շահագործումը կանխարգելող կոնվենցիայի վավերացումը Հայաստանում կունենա կարևոր նշանակություն. ԱԺ-ում, պատասխանելով մի շարք իմքայլական պատգամավորների հարցերին, այսպիսի տեսակետ է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա խորհրդարանում այսօր ներկայացնում է պաշտպանի 2019թ. զեկույցը: Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:
14:57 11.05.2020
Հետևո՞ւմ է ՀՀ ներքաղաքական, տնտեսական իրավիճակին, ինչպե՞ս է գնահատում այսօրվա կառավարության աշխատանքը: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նշեց՝ հետևում է՝ որոշակի առումով, ոչ համակարգված ձևով, ինչ վերաբերում է կառավարության աշխատանքը գնահատելուն՝ Կարապետյանն ասաց. «Նախ և առաջ, այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ. որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև […]
14:48 11.05.2020
«Քանի որ հանձնաժողովը փակ է, և քննարկվածը պարունակում է պետական գաղտնիք, այդ իսկ պատճառով ասել չեմ կարող»,- Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրան հիշեցրին՝ Ապրիլյան քառօրյայից հետո հայտարարել էր, որ դիզվառելիքի որակի հետ կապված խնդիրներ կան: Կարապետյանը տեղեկացրեց՝ բոլոր հարցերին պատասխանել է, ապա ասաց, որ տեղեկությունը փակ […]
14:42 11.05.2020
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է միջնորդություն ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: «Ես միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, ինձ թվում է՝ տրամաբանությունը պարզ է, հետևյալն է․ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված՝ հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որ բաց […]
14:25 11.05.2020
Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՄԻՊ գրասենյակ ստացված բողոքների թիվը սրընթաց աճեց: Այս մասին այսօր` մայիսի 11-ին, լրագրողներին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Այդ զանգերը, սակայն, մեծապես կապված էին իրազեկման պակասի հետ: Մարդիկ զանգում էին, որպեսզի սահմանափակումների մասին տեղեկանան, քանի որ դրանք արագ էին փոփոխվում: «Արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ի դերը 3 ուղղություն ունի` օգնել պետությանը, որ կանխարգելվի […]
14:17 11.05.2020
Արարատի մարզպետարանը «Ուրախ լուր» խորագրով հետևյալ գրառումն է արել. «Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2020 թվականի ապրիլին ծնվել է 95 երեխա, որից՝ 50 տղա, 45 աղջիկ»:
14:05 11.05.2020
«Կապ չունի` իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի, բռնությունը դատապարտելի է, անկախ կարգավիճակից: Ավելին` որքան բարձր է կարգավիճակը, այնքան մեծանում է պատասխանատվությունն ու բեռը այդ առումով»,- մայիսի 11-ին, Ազգային ժողովում անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի վերջին ելույթի մասին լրագրողի հարցին` ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, սակայն, որ ճիշտ չէ, որ ՄԻՊ-ը մեկնաբանի վարչապետի ելույթը, քանի […]
13:55 11.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, […]
13:52 11.05.2020
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով, որտեղ այսօր մասնակցելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: Լրագրողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին նախկին վարչապետին: «Սոցիալական դիստանցիա չկա՞: Եթե թույլ տաք՝ ես մտնեմ, հետո կխոսենք»,- ասաց նա: Կարապետյանը որևէ հարցի չպատասխանեց. «Ես էլ եմ ձեզ շատ կարոտել, ձեր տոնը շնորհավոր, թույլ տվեք անցնեմ, հետո […]
13:51 11.05.2020
2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական […]
13:48 11.05.2020
2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է […]
13:36 11.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են […]
13:32 11.05.2020
Եթե 2016-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 5113 դիմում-բողոք, ապա 2019-ին դրանց թիվը գերազանցել է 13 հազարը։ Իսկ 2020թ. առաջին 4 ամիսներին ստացված դիմումների թիվը 75 տոկոսով գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ընթացքում ստացվածների թիվը: Վիճակագրությունն այսօր ԱԺ-ում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 2019թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս նա իր ելույթում անդրադարձել է ոչ […]
13:29 11.05.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնացել էի գազալցակայան… Աշխատակիցը հարցնում է. -Ախպերս Մարտունո՞ւց ես։ -Հա։ -Կարո՞ղ ա մեր մարզպետի ախպերն ես: -Չէ, ես եմ մարզպետը: -Սանոսյան ջան, հեսա «Պոլնի լցնեմ»։ Հ.Գ․ Երևանի գազալցակայաններից մեկում էր, իսկ աշխատակիցը Վարդենիսից էր»։
13:25 11.05.2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հաստատված դեպքեր […]
13:09 11.05.2020
2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել […]
13:08 11.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ 1998թ. ծնված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել: Սակայն, վերջինիս հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության […]
13:06 11.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը խնդրում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել […]
13:02 11.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է ՀՀ խորհրդարանական և […]