17:14 12.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր: Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Հունվար և փետրվար ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 […]
17:11 12.05.2020
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպք, որից առողջացել են 181 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:
17:05 12.05.2020
Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր: Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա […]
16:40 12.05.2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից անտառներում։ Այս տարածքում էր օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել ընձառյուծը։ Ենոքավանի բնակիչ Արման Գաբրիելյանն Իրինա Ղափլանյանին և Վարդան Մելիքյանին ներկայացրեց այն հատվածը, որտեղ ինքը նախորդ տարի հանդիպել և կռվի էր բռնվել ընձառյուծի հետ։ https://www.facebook.com/mnparmenia/posts/2467683346813680?__xts__[0]=68.ARBUbjpInx_BcUKymO2h9e2SfPCayli3YHeXm6t4Ph2rKGFwSUwazpb8BdlR60CNrWt679P9XAgCX0m9Zpp_n7c2q_c6xzVcpbSwsDFlHRCTn2mtiMPLo8o-pRsLU3H47wrAt2BgOwaTvC8WYQ4HvN2KwF3JBiTPbBP5DhS2tQeL28X7To0Ha75LPcK6zpWwjuxT3SgErbfFMMVTKGmAneqk0Xi0B1ozkNstb7CsAJxGrHHeKnvl39MosJZ0Wekj0Mq2kNMj_nx1fw2VC5Vv2NG81J9ef_aY2FUi6-p5SzXAuAbRj-hdmo-dvEYXYUcLt2JH5CF3OuqGacd2g4X8S-FaQUft&__tn__=-R
16:29 12.05.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ: «Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ […]
16:26 12.05.2020
Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Բարձրագույն դատական խորհրդին բողոք հայտնելու մասին նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա` բողոքի համար հիմք են հանդիսացել 3 դատական գործեր, որոնց քննության արդյունքում կայացված վճիռներով խախտվում է քաղաքապետարանի գույքային իրավունքը։ «Գյումրիի ավագանին, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, իր […]
16:20 12.05.2020
Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար տեղական բյուջեից գումարներ են հատկացվել։ Ապրիլի 1-ից, երբ արգելվեց հանրային տրանսպորտի աշխատանքը, բուժաշխատողների տեղաշարժը տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ, ուղևորափոխադրող ընկերություններն են կատարում, որոնց վճարում է քաղաքապետարանը։ Բուժաշխատողների տեղաշարժի համար գումարները հատկացվել են մինչև մայիսի 14-ը: Իսկ եթե արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին որոշում կայացվի, հավելյալ գումարներ կպահանջվեն։ […]
16:19 12.05.2020
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը: Այս մասին հայտնում […]
16:06 12.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: «Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին՝ նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ […]
16:06 12.05.2020
«Վեթինգ» բառից իշխանությունը չի հրաժարվել, ուղղակի հասկանալ է պետք, թե այդ բառը ինչ տարբեր իմաստներ ունի տարբեր երկրների օրենսդրությամբ սահմանված: Այդ մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հետ հեռավար զրույցի ժամանակ: «Վարչապետի հետ քննարկմանը մենք անդրադարձել ենք այն հարցին, որ այն մոդելը, որով իրականացվում է վեթինգը Հայաստանում, հիմնված […]
15:50 12.05.2020
Գյումրիի քաղաքապետարանը ՊԵԿ-ի նկատմամբ տեղական վճարի արտոնություն կկիրառի։ Այս մասին որոշման նախագիծն այսօր ավագանու հաստատմանն է ներկայացրել Գյումրիի գլխավոր ճարտարապետը։ ՊԵԿ-ը Գյումրիում ավտոմաքսատան հարակից տարածքի բարեկարգման պարտավորություն է ստանձնել, ինչը ենթադրում է բնապահպանական վճարներ, որոնք զիջելու խնդրանքով դիմել է քաղաքապետարանին: «Մաքսատան տարածքը մոտ 850 մետր նրանց կողմից հիմնանորոգման, կոյուղագծերի վերանորոգման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման […]
15:42 12.05.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն ոստիկանության բաժնում է՝ տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական բանկի առջև մի քանի քաղաքացի բողոքի ակցիա է իրականացրել: Կան բերման ենթարկվածներ:
15:38 12.05.2020
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային: «ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ […]
15:33 12.05.2020
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն անցումային արդարադատության գործիք չէ, այլ իրավական համակարգերում ներդրվում է մշտական: Կիրառվում է, օրինակ` Բուլղարիայում, Սլովենիայում, Մեծ Բրիտանիայում: Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:27 12.05.2020
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել: «ՀՀ ներմուծման ծավալները 2019 թվականին կազմել են 2,661 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 1,265 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե 9%-ով ավելի է, քան նախորդ տարի»,- […]
15:18 12.05.2020
Ինչպե՞ս է Ռուստամ Բադասյանը վերաբերվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում որոշակի վերապահումներին. «Հեռանկար» հաղորդաշարի հեղինակ Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարը պատասխանել է, որ ցանկացած նմանատիպ նոր գործիքի կիրառումը, բնականաբար, կարող է որոշակի հարցադրումներ առաջացնել, և նա դրան նորմալ է վերաբերվում: «Այն, ինչն ընդգծված է նախագահի կողմից տարածված հայտարարությունում, ես կարող […]
15:14 12.05.2020
Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հնարավոր է՝ կիրառվի որպես քաղաքական գործիք, Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախ՝ պետք է պարզել, արդյո՞ք կա ապօրինի գույք: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց գործնականում կարծում ենք, որ մենք նմանատիպ ապօրինությունների, քաղաքական հետապնդումների էջը մեր երկրում փակել ենք»:
14:57 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել համայնքի տներից մեկի դիմաց Թալին քաղաքի 37-ամյա բնակիչը, իր ընկերների հետ միասին, վիճաբանելով համագյուղացու և նրա ընկերների […]
14:52 12.05.2020
Մայիսի 12-ին՝ ժամը 10։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝ Վարդգես Հ․, ծնված 1977 թ.), «Mercedes Е […]
14:48 12.05.2020
Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում, Արշակունյաց պողոտա հհ.12, 15, Աճառյան փողոց՝ քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։ Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել […]
14:38 12.05.2020
Եթե ԶԼՄ-ի տարածած տեղեկությունը օպերատիվ հետախուզական ճանապարհով ևս ստացվի, այսինքն՝ մշակվի և կոնկրետ տեղեկություն ստացվի, և դա վերաբերում է պաշտոնատար անձին, ապա այո՝ դա կարող է լինել բավարար հիմք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ուսումնասիրություն սկսելու համար: Արամ Աբրահամյանի հարցին՝ ԶԼՄ-ի գրած հոդվածները արդյո՞ք կարող են հիմք ծառայել ուսումնասիրություն սկսելու համար, այսպես է […]
14:16 12.05.2020
«Սասուն Միքայելյանը հիշեցնում էր, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, և ես Սասուն Միքայելյանի ասածը չեմ ընկալել որպես սպառնալիք, եթե նկատի ունեք այն, որ նա ասում էր՝ «ներողություն պետք է խնդրի կամ լավ չի լինելու»: Ես դա ընկալել եմ բարոյական դաշտում: Պարոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե՛ պարոն Մարուքյանի, թե՛ «Լուսավոր Հայաստան» […]
14:14 12.05.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ջերմություն ունի, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այսօր հանձնաժողովի նիստում այդ մասին հայտնեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ «Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է»,- ասաց նա։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանն ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության էր, այդ իսկ պատճառով հանձնաժողովի նիստը վարել է Հայկ […]
14:05 12.05.2020
«Մենք կարծում ենք, որ շատ հարցերում գուցե ճիշտ կլինի մի փոքր ավելի արագ գործել, մենք չեն գնահատում, որ մեր գործողություններում ամեն ինչ կատարյալ է, բայց ձգտում ենք անել առավելագույնը, որպեսզի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Մակունցը նկատեց, որ բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը գործնականում կարող […]
13:58 12.05.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ՝ ես և Մանե Թանդիլյանն այցելել ենք Արցախ։ Այցի նպատակն էր մինչև Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցախի գործող իշխանություններին և մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի և մեր համագործակցության համար։ Մայիսի […]
13:52 12.05.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, եղեք առողջ և երջանիկ: Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն: Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են […]
13:36 12.05.2020
Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, […]
13:36 12.05.2020
Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։ Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրուցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։ Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում […]
13:30 12.05.2020
Ռուսաստանը համաձայնել է բանակցություններ սկսել Ղրղզստանի հետ՝ այդ երկրին մատակարարվող գազի սակագինը իջեցնելու թեմայով: Նույն այդ խնդրանքով Մոսկվային դիմել է նաև Երևանը: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:21 12.05.2020
Այսօր՝ մայիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 73 TV 377 համարանիշի, Toyota Camry մակնիշի 11 ՏD 011 համարանիշի, Mercedes E 320 մակնիշի 96 AM 006 համարանիշի, Opel մակնիշի 36 GL 303 համարանիշի և BMW մակնիշի 34 CO 908 համարանիշի […]