12:57 11.05.2020
«Ամբողջ ելույթը ծափահարության արժանի էր»,- մայիսի 11-ին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Լրագրողները կրկին փորձեցին ճշտել նրանից՝ արդյո՞ք վարչապետի ելույթը ԱԺ-ում չէր պարունակում բռնության կոչ, Դավթյանը տվեց բացասական պատասխան: «Վարչապետը այն անձն է, որ երբեք բռնությունը չի խրախուսում»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ մանդատից […]
12:48 11.05.2020
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ-ում:
12:40 11.05.2020
2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ: Զննությամբ տարաներում հայտնաբերվել են […]
12:36 11.05.2020
Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպք, որից առողջացել է 175 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:
12:32 11.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել նախարարների առաջին տեղակալներ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Մեկ այլ որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի […]
12:22 11.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է: «Հիշում եք, որ ս.թ. մայիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունած որոշմամբ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիպմիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։ Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է […]
12:20 11.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու մասին: Վարչապետի որոշմամբ՝ այդ պաշտոններին նշանակվել են Վրեժ Գալոյանը և Գնել Հասրաթյանը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վրեժ Գալոյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ», «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]
12:10 11.05.2020
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր: Դրանք արդեն հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսված է բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 35 միլիոն 500 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 19 […]
11:59 11.05.2020
ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ: Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, փլուզման 6, պայթյունի 1, քարաթափման 7, ուժեղ կարկուտի 1 և որոնողափրկարարական 2 դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության 17 […]
11:57 11.05.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ. այս մասին ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մայիսի 11-12-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն […]
11:54 11.05.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3 ծրագրով փոխհատուցվել է 728 հազար շահառուի էլեկտրաէներգիայի և 503 հազարի գազի ծախսը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 4.3 մլրդ դրամ։
11:50 11.05.2020
Մայիսի 11-ին՝ ժամը 05:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է փայտաշեն տնակ (մոտ 10 քմ)․ կա տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։06-ին։ […]
11:44 11.05.2020
Կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայկական գյուղմթերքի արտահանումն արդեն իրականացվում է բեռնատար ինքնաթիռների միջոցով: Առաջին թռիչքնը իրականացվել է ապրիլի 24-ին: «Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո: Որքանո՞վ է տնտեսապես շահավետ և մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը: Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր էջում կիսվելով […]
11:40 11.05.2020
Մայիսի 10-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։
11:25 11.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Համաձայն արձանագրված տվյալների՝ ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200–250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել: […]
11:07 11.05.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։ Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո’ք, […]
11:06 11.05.2020
ԱԺ-ում այսօր քվեարկության է դրվել կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես է եկել Գևորգ Պետրոսյանը․ «Մենք որևէ մեկին նպատակ չունենալով մեղադրել որևէ բանի մեջ՝ վերահաստատում ենք մեր մտավախությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում […]
10:59 11.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի։ Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 1359։ Փաստացի բուժում է ստանում 1970 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 46-ի։ Մահվան ևս 2 […]
10:43 11.05.2020
Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացնում է 2019 թվականի տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը: «2019թ. մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության, արժանապատվությունը նվաստացնող խոսքի զարգացումը»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:32 11.05.2020
Մայիսի 10-ին, ժամը 20։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճից դեպի Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իսակովի պողոտայում` ռուսական եկեղեցու մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի […]
10:23 11.05.2020
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։ Նախարարությունը վարորդներին հորդորում է տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
10:02 11.05.2020
Մայիսի 10-ին՝ ժամը 13:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել անձրևաջրերի կուտակում, առկա է թանգարանի ջրալցման վտանգ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թանգարանի ջրահեռացման համակարգը խցանվել է, ինչի հետևանքով բացօթյա տարածքում առաջացել […]
09:53 11.05.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «1992թ․ այս օրը, Շուշիի օպերացիայից երկու օր անց, Ջ․Բուշը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից. 1992թ․ այս օրը Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի վարչապետ Դեմիրելից, որն ընդամենը 11 րոպե է տևում։ Այս փաստաթուղթը բացառիկ տեղեկություն է պարունակում այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ […]
09:01 11.05.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա պլանային աշխատանք իրականացնելու համար, ս.թ. մայիսի 12-ին ժամը 09.00-23.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական /ձախ ափ/ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:10 11.05.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ստեփանյան փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Մոլդովական փ. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 26/2 շենքը և հարակից ոչ բնակիչ- […]
23:57 10.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. քիչ առաջ խոսել եմ […]
23:12 10.05.2020
Այսօր՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի […]
22:52 10.05.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունք է այցելել: Նա տեղեկացել է պացիենտների վիճակի մասին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողները համակարգչով ցուցադրել են ախտահարված թոքերի օրինակներ։ «Թոքերն ամբողջությամբ ախտահարվում են և փաստացի, մահը վրա է հասնում, երբ թթվածինը չի մտնում արյան մեջ, քանի որ թոքային հյուսվածքն […]
22:39 10.05.2020
Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]
22:14 10.05.2020
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում […]