22:05 09.05.2020
Տոնական հրավառություն և համերգ` նվիրված մայիսյան եռատոնին։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։
21:57 09.05.2020
«Մեր պատմագրության մեջ ընդունված է, որ մինչև Հայրենական մեծ պատերազմը, որը, ի վերջո, մեծ երկրի հայրենական պատերազմ էր, մենք ունեցել ենք նաև սեփական հայրենական պատերազմը՝ 1918թ. մայիսին, որի շնորհիվ ունեցանք Հայաստանի առաջին հանրապետությունը՝ Հայոց ցեղասպանությունից 3 տարի անց»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով՝ մենք արդեն […]
21:55 09.05.2020
Շրջայց մայրաքաղաքում: SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության ներկայացվող կադրերն այս անգամ պատմում են Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում տիրող իրավիճակի մասին։ Այս ամենի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան պահպանել հիգիենայի կանոններն ու սոցիալական հեռավորությունը։
21:53 09.05.2020
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 11-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները. 1. մաշված, անընթեռնելի դարձած կամ վնասված վարորդական վկայականների (այդ թվում՝ ժամկետը չլրացած) փոխարինում նորով. 2. խոտանված տրանսպորտային միջոցի գրանցման վերականգնում և հաշվառում. 3. առանց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոփոխություն այլ […]
21:42 09.05.2020
Ճշգրիտ պատկերացում կա՞ Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցության և զոհերի մասին, թվերը վերջնակա՞ն են, թե՞ ճշգրտման կարիք ունեն: «Հեռանկար» հաղորդման ժամանակ պատասխանելով այդ հարցերին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց. «Այդ հարցերը մինչև հիմա դժվարին լուծման ընթացքի մեջ են այն տեսանկյունից, որ կան քաղաքացիներ, որոնք ռուսական ազգանունով են»: Նա, մի քանի օտար ազգանուն […]
21:40 09.05.2020
2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքւոմ պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի […]
21:01 09.05.2020
Մեր զինվորների 80 տոկոսը այլևս սնվում է այսպես։ Մինչև տարեվերջ այսպես կսնվի ժամկետային զինծառայողների 100 տոկոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։
20:52 09.05.2020
Հայրենական մեծ պատերազմն ինչո՞ւ էր մեզ համար հայրենական: «Հեռանկար» հաղորդման ժամանակ այդ թեմային է անդրադարձել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Որոշ երկրների օրինակը բերելով՝ Մելքոնյանն ասաց, որ նրանց համար դա օկուպացիայի դարաշրջան էր, իսկ մեզ համար բոլորովին այլ իրավիճակ էր: Պատմաբանի խոսքերով՝ այստեղ առաջին հերթին անվտանգության խնդիր էր լուծվում. «Մեզ համար ինչո՞ւ էր […]
20:25 09.05.2020
Այսօր՝ մայիսի 9-ին, Գյումրիի Հ. Սարգսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել: Բնակիչները մեքենայից նկատել են ծուխն ու արագ ահազանգել Ճգնաժամային կառավարման Շիրակի մարզային կենտրոն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում պարզվել է, որ մասամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսայե դետալները։ […]
20:19 09.05.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակվում է Զորական համույթի «ոչՊաշտոնական» համերգը։ https://www.facebook.com/armgovernment/videos/273543423823662/
20:15 09.05.2020
Շուշիի ազատագրումը և՛ ռազմավարական, և՛ հոգեբանական առումներով շրջադարձային էր: Այդ մասին «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նա ընդգծեց, որ Շուշիի ազատագրումով վերջնականապես «թաղվեց» այն լեգենդը, թե թուրքն անպարտելի է: Անգամ մայիսյան հերոսամարտերից հետո, Մելքոնյանի խոսքերով, մարդկանց մեջ դեռ «նստած» էր այն սխալ մտայնությունը, որ ուժերի անհավասարության պայմաններում անկարելի էր […]
19:50 09.05.2020
Մայիսյան եռատոնի կապակցությամբ իր շնորհավորանքը ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարի շնորհավորանքը տեղադրում ենք ստորև․ «Նախորդ հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդն իր հերոսական պատմությունն է կերտել՝ մարտնչելով թշնամիների դեմ՝ հանուն խաղաղության, համամարդկային լավագույն արժեքների, հանուն հզոր համայն Հայության Հայրենիքի: Մեր սրտերը բաբախում են հպարտությամբ, արժանի՛ լինենք հարյուր հազարավոր փառապանծ մարտիկներին՝ Հայրենական մեծ պատրերազմից […]
19:11 09.05.2020
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, նրանցից շատերն աչքի ընկան իրենց հերոսական գործողություններով, ոմանք չվերադարձան ռազմադաշտից: Շիրակի մարզից ևս բազմաթիվ հայորդիներ պատերազմ մեկնեցին ու կռվեցին գերմանական զորքերի դեմ: Նրանցից մեկն էլ Պերճ Թադևոսի Սողոյանն էր Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղից: Նրա թոռը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, […]
18:53 09.05.2020
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում տեղակայված «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական […]
18:43 09.05.2020
«Մենք բոլորս հպարտ ենք Եռատոնով, և դա ոչ միայն արցախահայության, այլև ողջ հայության տոնն է, որովհետև Շուշիի ազատագրումը դարձել է շրջադարձային կետ երևի ողջ հայության պատմության համար: Դա իրադարձություն է, որը ձևավորում է նոր հայի կերպար հոգեբանական, գիտակցության իմաստով և վարքի իմաստով: Դրա գիտակցումն արդեն մեծագույն գործոն է»,- SHANTNEWS-ի հետ հեռավար զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ […]
18:32 09.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ: Նախագահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել վետերանին և բարեմաղթանքներ հղել։ «Այս տոնը բոլորի տոնն է։ Կարևոր է, որ բոլորս հիշենք և դասեր քաղենք,-մասնավորապես ասել է նախագահը։-Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը։ Մեր բոլոր ապագա […]
18:23 09.05.2020
Կառավարության էջը հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է Նելսոն Ստեփանյանին՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս օդաչուն։ Տեսանյութում հերոսի մասին պատմում են նրա զինակիցների ժառանգները։ Տեսանյութը՝ ստորև․ https://www.facebook.com/armgovernment/videos/1602759796567714/
18:00 09.05.2020
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն արձագանքել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մարտահրավերին՝ կիսվել այս օրերին պարտադրված տանը մնալու ընթացքում առաջացած դրական հույզերով ու մտքերով: Ռուբեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է իր խոհերի և մտորումների մասին: «Կարծում եմ՝ միայն ես չեմ, որ եկել եմ պարզ մի եզրակացության, որ մեր մոլորակը […]
17:56 09.05.2020
Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում կորոնավիրուսով երեք վարակված կա: Այս մասին NEWS.am-ին հայտնել է գյուղապետ Անդրանիկ Շամոյանը: «Վարակվածները քույր, եղբայր և եղբոր կին են, բոլորն էլ երիտասարդ, իրենց լավ են զգում, բարդություններ չկան, շուտով դուրս կգրվեն երևի»,- ասել է նա: Գյուղապետի խոսքով՝ դեռ պարզ չէ վարակման օջախը:
17:50 09.05.2020
Սկզբունքորեն նոր որակի ու ծավալների կանաչապատում է իրականացվում այս տարի Երևանում: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակվել մայրաքաղաքի քաղաքապետի ֆեյսբուքյան էջում։ Նախատեսվող աշխատանքների կարևոր գործոններն են․ վերականգնվող ոռոգման համակարգ, անընդհատ թարմացվող տեխնիկական պարկ, արհեստավարժ մասնագետներ, հոգատար ու նվիրված աշխատանք: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/286423222383243/
17:44 09.05.2020
Մայիսյան եռոտանի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է արել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա այս համատեքստում հիշատակել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու, զարգացման պայմաններ ստեղծելու և պատմական […]
17:37 09.05.2020
Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են […]
17:32 09.05.2020
Հայրենական մեծ պատերազմին մասնակից վետերաններն այսօր էլ հիշում են պատերազմի ամեն մի մանրուք և հպարտանում, որ սերունդներին են փոխանցել խաղաղ հայրենիք։ 75 տարիների հեռվից նրանց սրտերում վառ են մնացել զոհված ընկերոջ ցավը, կորցրած հարազատի կարոտը, հաղթանակի օրվա շունչը։ Վետերան պապիկների ցանկությունը մեկն է՝ թող պատերազմներ չլինեն։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:32 09.05.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արցախից: «Մտերմիկ հանդիպում և հաճելի զրույց»,- լուսանկարներին կից՝ գրել է նա:
17:28 09.05.2020
Մայիսի 9-ին՝ ժամը 12։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մեծամոր գետի ջրի մակարդակը իջեցնելու աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվականից, փրկարարները բացել են ջրի կարգավորիչ փականը: Արդեն հաղորդել էինք, […]
17:09 09.05.2020
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Բելառուսի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։ Մարտի դաշտում մեր հայրերի և պապերի սխրանքն, ինչպես նաև թիկունքում հաղթանակը կերտողների անձնուրաց աշխատանքը մեզ համար մնալու […]
17:00 09.05.2020
«Իհարկե, վիճակը շատ ծանր է, բայց Արցախը ոչ միայն հաղթահարելու է, այլև մենք արձանագրելու ենք շատ մեծ հաջողություններ, որովհետև բոլոր նախադրյալները կան: Անկախ իրավիճակից` այս տարի, եթե տնտեսական աճ չունենանք, անկում էլ չենք ունենանալու, համոզված հայտարարում ենք, որ 2021 թվականին ունենալու ենք մեծ տնտեական աճ: Մենք շատ ենք կարևորում պարենային անվտանգությունը և էներգետիկ անկախությունը: Ոչ […]
16:46 09.05.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Թագուհի Օհանյանը հետևյալ գրառումն է արել. «Օրը սկսում ենք լավ լուրով: Լույս աշխարհ է եկել զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը՝ Լյուսին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում լուսավոր ապագա փոքրիկ հրաշքին»: Դավիթ Գրիգորյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:
16:45 09.05.2020
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմն ու ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները մասնակցեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հալեպում կազմակերպված Հայրենական մեծ պատերազմում տարած պանծալի հաղթանակի 75-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ ծաղկեպսակ զետեղելով Մեծ Հաղթանակի համար ընկած հերոս նահատակների անմահ հիշատակը հավերժացնող հուշարձանին: