TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ճանապարհային ոստիկանությունը իրականացվելիք գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

21:22 10.05.2020

Ճանապարհային Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 11-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները. 1. մաշված, անընթեռնելի դարձած կամ վնասված վարորդական վկայականների (այդ թվում՝ ժամկետը չլրացած) փոխարինում նորով. 2. խոտանված տրանսպորտային միջոցի գրանցման վերականգնում և հաշվառում. 3. առանց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոփոխություն այլ համարանիշերով […]

̰
Կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ. Տավուշի մարզպետարան

20:35 10.05.2020

ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել: «Հարգելի՛ տավուշցիներ, Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝ Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք […]

̰
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը․ սկսվել են որոնողական աշխատանքներ

19:22 10.05.2020

Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում ավտոմեքենան չի հայտնաբերվել (գետը քշել – տարել է)․ սկսվել են որոնողական աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում […]

̰
Երևանում 48-ամյա վարորդը MAN բեռնատարով Նորագավիթի «Գայի պոստի» մոտ դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. կա վիրավոր

19:10 10.05.2020

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:50-ի սահմաններում, 48-ամյա Միխաիլ Դեսյատովը իր վարած MAN մակնիշի 297 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստի» հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Մ. Դեսյատինը բժշկական […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի սահք. վնասվել է այդ հատվածով ընթացող KIA-ն

18:13 10.05.2020

Մայիսի 10-ին, ժամը 13։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի […]

̰
ԱՆ-ը ներկայացրել է գրասենյակային պայմաններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները

17:27 10.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութի միջոցով ներկայացնում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները:

̰
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի նախկին պատգամավորի դեմ՝ գյուղացիները փակել են ճանապարհը. Shamshyan.com

17:13 10.05.2020

Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Shamshyan.com-ը հայտնում է, որ Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր […]

̰
Ընձառյուծը, հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից հասել է Իջևանի լեռներ. FPWC

16:10 10.05.2020

«Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Հիանալի նորություն. 2020թ. Ենոքավանում մեր գործընկեր WWF-Armenia -ի կողմից նկարահանված ընձառյուծը մեր կողմից 2018-2019թթ.տեսախցիկներով նկարահանված նույն ընձառյուծն է: Ենթադրվում է, որ նա, հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի լեռներ»,-նշված է գրառման մեջ:

̰
Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

15:45 10.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8, մայիսի 11-15-ն […]

̰
Առողջապահության նախարարությունը հրապարակել է լուսանկարներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից

15:20 10.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը լուսանկարներ է  հրապարակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

̰
Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

14:56 10.05.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան […]

̰
Վաղ առավոտից Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում

14:40 10.05.2020

Շիրակի մարզի հյուսիսային Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մի քանի օր անդադար տեղացող հորդառատ անձրևներն այսօր լուսադեմից վերածվել են ձյան տեսքով տեղումների, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով: Ամասիայում ու Արփի լճի հարակից գյուղերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են, իսկ ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 10 սմ-ի: Կանաչած դաշտերը, ծաղիկներն ու նոր բողբոջող ծառերը […]

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ

14:32 10.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին հղելով իր շնորհավորական մաղթանքները, մասնավորապես նշում է․ «Այս փառահեղ օրը մենք առանձնահատուկ երախտագիտությամբ և հպարտությամբ ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, որոնք արիություն և […]

̰
Աշոցքում առատ ձյուն է տեղում

14:02 10.05.2020

Շիրակի մարզի Աշոցքում առատ ձյուն է տեղում:

̰
Մայիսի 9-ը` զորամասում. տոնական է թե ճաշացանկը, թե տրամադրությունը. ՊՆ մամուլի խոսնակ

13:05 10.05.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մայիսի 9-ը՝ զորամասում… երբ տոնական է թե ճաշացանկը, թե տրամադրությունը»,-նշել է նա:

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արարատ Միրզոյանին. քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

12:52 10.05.2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր:

̰
Արսեն Թորոսյանը շրջում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բաժանմունքներով

12:44 10.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքում է: Նա տեղեկանում է պացիենտների վիճակի մասին: Մինչ այդ նա այցելել էր վերակենդանացման բաժանմունք:  

̰
Beautiful. Նաիրա Զոհրաբյանը կենդանիների ընկերության տեսանյութ է տեղադրել

12:40 10.05.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում կենդանիների ընկերության տեսանյութ է տեղադրել: Ա

̰
Երևանում և Կոտայքի մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

12:12 10.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար, կհոսանքազրկվեն. Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ստեփանյան փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Մոլդովական փ. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 26/2 շենքը և հարակից ոչ բնակիչ- […]

̰
Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու 07-ը. մայր ու որդի տեղում մահացել են. կան վիրավորներ. Shamshyan.com

11:53 10.05.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած. ՀՀ ԱՆ

11:13 10.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում […]

̰
Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են. Սուրենյան

11:09 10.05.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են, և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին»։

̰
Մայիսի 10-ին ձյուն Աշոցքում. Գագիկ Սուրենյանն իր աշխատանքային պրակտիկայում նման դեպք չի հիշում

10:50 10.05.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մայիսի 10-ին ձյուն Աշոցքում։ Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում»,-գրել է նա։

̰
Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

10:00 10.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման […]

̰
Արարատի մարզում կրակոցներ են հնչել. դեպքի վայր է մեկնել մարզի ոստիկանապետի պաշտոնակատարը

23:59 09.05.2020

Երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ: […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 09.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև […]

̰
Արցախում այցելեցինք զորամասեր և պաշտպանական դիրքեր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:34 09.05.2020

Արցախում այցելեցինք զորամասեր և պաշտպանական դիրքեր, ծանոթացանք զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական աշխատանքներին եւ զորամասերից մեկում ներդրված նոր սննդակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Կոտայքի մարզում հոր ու որդու ավտոմրցավազքն ավարտվել է խոշոր ավտովթարով. մեքենաներից մեկը կամրջից ընկել է. կա 5 վիրավոր

23:28 09.05.2020

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր և արտառոց ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեում գտնվող «Մավաս ագրո» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներ, 22-ամյա Սերժիկ Միքայելյանի վարած Opel մակնիշի 36 TՏ 993 համարանիշի, 51-ամյա Միքայել Միքայելյանի վարած Mercedes-600 մակնիշի 36 TC 627 համարանիշի և […]

̰
Կեցցե՛ն մեր հերոս պապերն ու հայրերը, ում շնորհիվ Էլզան և բոլոր բալիկներն այսօր ապրում են ազատ և երջանիկ «Հանատանում»․ Արարատի մարզպետ

22:57 09.05.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեռուստացույցով հնչում է ՀՀ հիմնը։ Էլզա. ֊ Պա՜պ, <<Հանատա՞նն>> ա, (ինքը հիմնին տենց ա ասում) Ես. ֊ Հա սիրտ, տես նախագահն ա, Էլզա. ֊ Նախագա՞հն ա, Ես. ֊ Հա, տես` ինքն էլ կաթողիկոսն ա, Էլզա. ֊ Կաթողիկո՞սն ա, Ես. ֊ Հա բալես, Էլզա. ֊ Մալադե՜ց։ Վարագույր? […]

̰
Եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք․ Թորոսյան

22:11 09.05.2020

Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ […]

̰
BACK_TO_TOP