TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մահացել է ամերիկահայ բժիշկ, բարերար Նուբար Ջանոյանը

08:20 06.05.2020

Մահացել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, ազգային-հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա տիկինը՝ բանաստեղծուհի, բժշկուհի Սոնա Վանը։ «Մայիս 5: Սա քո թվարկությունից հետո առաջին օրն է։ Վախենում եմ աչքերս բաց անել առավոտի մեջ, որտեղ դու բացակա ես։ Փաստը մնում է փաստ. գոյամարտն ավարտված է։ Ես ինձ զգում եմ […]

̰
Երևանում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

08:09 06.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարյան փ. 24, 24ա, 26, 30 շենքերը, Մայիսյան փ. 52 շենքը, Կոնդ թաղ. 1-20 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 14։00-16։00 Ամիրյան փ. 2, 4, 10, 12 շենքերը, Բուզանդի փ. 6-45 սեփական […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 06.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 5-ի կեսօրից հետո, 6-7-ը, 9-10-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի […]

̰
Աբովյանում 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ 79-ամյա կինը տեղում մահացել է

23:39 05.05.2020

Մայիսի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora 69 GG 669 համարանիշի ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը […]

̰
Արտակարգ դեպք` արտակարգ պայմաններում․ շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ

23:24 05.05.2020

Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ արտակարգ:Այս մասին գրված է «Մասիս բժշկական կենտրոնի» ֆեյսբուքյան էջում։ «Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը […]

̰
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է․  նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ․ մարզպետ

23:17 05.05.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ՝ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: «8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը՝ ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս […]

̰
Չվերթների չեղարկման պատճառով ԱՄՆ-ում մնացած ՀՀ քաղաքացիների մի մասը անհապաղ օգնության կարիք ունի. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

22:55 05.05.2020

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆոռնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան […]

̰
Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու են շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ

22:46 05.05.2020

Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ: Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը: Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար: Այս […]

̰
Մետաղական հանքերի համար բնապահպանական հարկի վճարումից մինչև նախադպրոցական կրթության բարելավում․ ԱԺ լիագումար նիստի օրակարգը բավականին հագեցած է

21:58 05.05.2020

Խորհրդարանական ընդդիմության 5 նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն էին ստացել, մերժվել են նաև լիագումար նիստում: Այսօր ԱԺ-ը աշխատանքներն սկսել է այդ նախագծերի  քննարկմամբ: Այս շաբաթ խորհրդարանի օրակարգում ընդգրկված հարցերից է կառավարության ծրագրի ընթացիկ արդյունքների մասին զեկույցը, որի քննարկումը տեղի կունենա վաղը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմեն Սարգսյանն օնլայն զրույց է ունեցել «Ֆասթ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ

20:58 05.05.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վեբինար է անցկացրել «Ֆասթ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Նրանց զրույցի հիմնական թեման եղել է նոր տեսակի կորոնավիրուսը, դրա հետևանքներն ու հաղթահարման ձևերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ վաղ թե ուշ աշխարհը փոխվելու էր, և կորոնավրուսը միայն պատճառ դարձավ այդ փոփոխություններն արագացնելու, իսկ ընդհանուր առմամբ, կոչ է արել մատների […]

̰
Արմենը խելացի է, եղի՛ր Արմենի պես․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

20:55 05.05.2020

Արմենը խելացի է, եղի՛ր Արմենի պես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

20:25 05.05.2020

Մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Շնորհավորելով Օլիվեր Վարհեիին հանձնակատար նշանակվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք իր պատասխանատու պաշտոնում՝ վստահություն հայտնելով, որ հանձնակատարի գործունեության տարիներին ՀՀ-ԵՄ սերտ գործընկերությունը էլ ավելի կխորանա։ […]

̰
̰ ̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:03 05.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ի ժամը 19:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային […]

̰
Կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ

20:00 05.05.2020

Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել է հետազոտություն` Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ: Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը: Խոսելով ծրագրի մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այն կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխություններ է նախատեսում: «Համակարգն իր հերթին կբերի Երևան համայնքի […]

̰
Կորոնավիրուսը լայնորեն տարածվում է Թուրքիայի բանտերում. իշխանությունները փորձում են թաքցնել

19:14 05.05.2020

Թուրքիայի ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում բանտերում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ինչո՞ւ են այս մասին ընդդիմադիրներն ասում, արդյո՞ք սա որպես փաստ ընդունում են իշխանությունները, և ինչպիսի՞ն է նրանց արձագանքը: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը:

̰
Կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը՝ Վերջին զանգը չեղարկելու համար. նախարարի գրառումը

19:06 05.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այս կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը՝ Վերջին զանգը չեղարկելու համար: Դավադիր.ամ: Հ.Գ. Երբ վիրուսը հաղթահարեցինք, միասին նշելու ենք Վերջին զանգը, չտխրե՛ք»:

̰
Ռոբերտ Արզումանյանն այլևս «Փյունիկում» չէ

18:58 05.05.2020

Մարզիչ Ռոբերտ Արզումանյանն այլևս «Փյունիկում» չէ։ Այս մասին հայտնում են ակումբից: Ռոբերտ Արզումանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018 թվականին և ընդգրկված էր «Փյունիկի» գլխավոր թիմի մարզչական շտաբում։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

̰
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակության ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ

18:53 05.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ […]

̰
Էրիկ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

18:48 05.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 28 տարեկան է

18:44 05.05.2020

Մայիսի 5-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն: Մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ծաղիկներ են խոնարհվել ՌՈ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի […]

̰
Անի Սամսոնյանը՝ ՔԿՀ-ում հանձնուքների հանձնումն արգելող որոշման մասին

18:31 05.05.2020

Արտակարգ դրության հայտարարումից հետո քրեակատարողական հիմնարկներում պահվողների հանձնուքներ հանձնելը արգելվում է։ Եթե սահմանափակումների պայմաններում դա օրինաչափ էր, ապա հիմա չի ընկալվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա նշեց, որ մինչև հիմա 12 հիմնարկներից միայն երկուսում է նոր մեթոդով կազմակերպվում սնունդը, իսկ մյուսներում ազատազրկվածները շարունակել են սնվել հանձնուքներով։ Իսկ հիմա նրանք, ըստ Սամսոնյանին […]

̰
Ի հայտ են բերվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին տվյալներ. հարուցվել է քրեական գործ

18:27 05.05.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացված՝ Երևանի քաղաքի ջրային համակարգի բարելավման և մաքրման վարկային ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթղթերը, որի շրջանակում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Արդյունքում ի հայտ են բերվել […]

̰
Վանաձորի «Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

18:20 05.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Այս […]

̰
Որոշեցի Ձեզ ցույց տալ, թե ինչ տեսք ունի այն փողոցը, որտեղ ես ապրում եմ. Գարիկ Սարգսյան

18:16 05.05.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ժողովուրդ ջան, բարև Ձեզ։ Այսօր որոշեցի Ձեզ ցույց տալ, թե ինչ տեսք ունի այն փողոցը, որտեղ ես ապրում եմ։ Փողոցը շատից-քչից կոպճապատված է, տարեկան առնվազն մեկ անգամ հարթեցման աշխատանք է կատարվում, ինչի արդյունքում գոնե մեկ ամիս տանելի է դառնում նրանով երթևեկելը։ Եթե բախտներս բերում […]

̰ ̰
Դժվար մարդիկ հավքի թևով գնան աշխատանքի․ Իվետա Տոնոյանը կոչ է անում բացել տրանսպորտը

18:08 05.05.2020

Մայիսի 4-ից Հայաստանում սահմանված գործունեության սահմանափակումները մեղմվել են, և տարբեր գործունեության տեսակներ վերաբացվել են, սակայն տրանսպորտը, որը պետք է նրանց աշխատանքի տանի, չի աշխատում։ ԱԺ իր ելույթում սրա վրա ուշադրություն հրավիրեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ թեև կառավարությունը սահմանել է, որ գործատուները պետք է ապահովեն աշխատողների տեղափոխումը, բայց ըստ Տոնոյանի՝ գործատուների բարեխղճության վրա […]

̰
Չհրկիզվող պահարանից հափշտակել էր փող ու ոսկեղեն. բնակարանային գողությունը բացահայտվել է

18:06 05.05.2020

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Թիրախը Դանիել Վարուժանի փողոցի առանձնատներից մեկն է եղել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ներս են մտել, բացել տան դռներից մեկը և գտել տանտիրոջ չհրկիզվող պահարանը, որը պատի մեջ է եղել։ Տուն մտած անձը փորձել […]

̰
Կորոնավիրուսի հետ «հաշտվածները» լավատես են

18:02 05.05.2020

Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում մարդիկ առավել զգուշավոր ու զգայուն էին թե՛ միմյանց հետ շփվելիս, թե՛ առօրյա այլ իրավիճակներում։ Այժմ կարծես հաշտվել են այն իրականության հետ, որ վիրուսի հետ ապրելու են կողք կողքի, և շատ դեպքերում այդ հաշտվելը թուլացրել է մարդկանց զգոնությունն ու զգուշավորությունը: Առաջարկում ենք դիտել SHANTNEWS.am-ի անդրադարձը։

̰
BACK_TO_TOP