11:10 05.05.2020
Պայմանագրային զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ զինծառայող կնոջ հետ նույն զորամասում ծառայությունը կազմակերպելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Զինծառայողը տեղեկացրել է, որ 2019 թվականի սեպտեմբերին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով իրեն տեղափոխել են ծառայության այլ զորամաս, սակայն կնոջը չեն տեղափոխել: Արդյունքում, իր և կնոջ ծառայության վայրերի միջև հեռավորության պատճառով չի […]
10:55 05.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 5-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2619-ի։ Առողջացել է ևս 40 պացիենտ, ընդհանուր՝ 1111։ Փաստացի բուժում է ստանում 1462 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 40-ի։ Մինչ օրս գրանցվել է […]
10:12 05.05.2020
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ և վետերաններ, Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարողի օրվան նվիրված շնորհավորական ուղերձս հղում եմ այս ձևաչափով: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ: Ծառայության […]
10:08 05.05.2020
Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 974,1 հազար տոննա բեռ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնեցին ՀԿԵ-ում կայացած խորհրդակցության ընթացքում։ Միևնույն ժամանակ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները հաշվետու շրջանում կրճատվել են 8,9%-ով, արտահանումն աճել է 7,6%-ով, իսկ տեղական փոխադրումները՝ 15,2%։ Ընկերության կանխատեսումներով, տարեկան կտրվածքով մայիսին սպասվում է […]
08:18 05.05.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 09.00-ից 18.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ն.Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:08 05.05.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ.1-32 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տները, Արագածոտնի մարզում՝ 11։00-16։00 Ներքին Բազմաբերդ գյուղը մասնակի, Կաքավաձոր գյուղը իր հարակից տարածքներով, Ագարակավան, Դիան, Օթևան գյուղերն ամբողջությամբ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր […]
00:00 05.05.2020
Հզորություն ներշնչող Երևանի խորհրդանիշներից մեկի` Հաղթանակի կամրջի «հայացքի» ներքո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից լուսանկարներ հրապարակել։
23:56 04.05.2020
ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը «Մայր Հայաստան» հուշահամալիրի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից տեսանյութ հրապարակել։
23:49 04.05.2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից […]
23:17 04.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 4-ի կեսօրից հետո, 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ […]
22:56 04.05.2020
Վարչապետի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության […]
22:43 04.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
22:41 04.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալբերտ Աբգարյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ալբերտ Աբգարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
22:30 04.05.2020
Պարետի որոշմամբ՝ յուրաքանչյոր ոլորտի համար սահմանվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ: Ի՞նչ կանոնների պետք է ենթարկվեն հանրային սննդի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների և վարսավիրանոցների ու գեղեցկության սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:25 04.05.2020
Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Nissan Murano մակնիշի 73 NM 337 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178.1-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղում առաջին բուժօգնությունն են ստացել ապա […]
20:55 04.05.2020
Մայիսի 4-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է արկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը 125 մմ հակատանկային արկ է:
20:27 04.05.2020
Հայաստանում փորձնական թեստավորման արդյունքում գրանցվել է կրկնակի վարակման 3 դեպք: Այս մասին ասել է առողջապահության նախարարը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն էլ նշել է, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում կանխատեսում են գործազուրկների թվի աճ, մոտ 40 հազարով: Մանրամասները՝ տեսանյութում։
19:56 04.05.2020
Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։ Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզեցին, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսեցին որոնողական աշխատանքները։ Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերեցին, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց […]
19:52 04.05.2020
Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն, ամենայն հավանականությամբ, Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/523993824960545/
19:47 04.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Նախ անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները: Հաջորդիվ ներկայացվել են առաջարկություններ տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի բարելավման […]
19:28 04.05.2020
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը հետևել է, թե ինչպես են սահմանափակումների թուլացման պայմաններում մայրաքաղաքում կիրառվում պարետի սահմանած կանոնները, և արդյո՞ք հենց իրենք՝ քաղաքացիները, կարողանում են հետևել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
19:21 04.05.2020
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ […]
19:18 04.05.2020
Զորացրված երիտասարդն արտակարգ դրությամբ պայմանավորված չի կարողացել հաշվառվել բնակության հասցեում և կնքել աշխատանքային պայմանագիր։ Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված որդուն կրկին բնակության հասցեում հաշվառվելուն աջակցելու հարցում։ Պաշտպանի աջակցությամբ խնդիրը լուծվել է։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Նա տեղեկացրել է, որ որդին դիմել է տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ իրենից […]
19:11 04.05.2020
Ապրիլի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ Բաբաջանյան և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել երկու անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Երևանի 33-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թափանցիկ հեղուկով ներարկիչ։ Ըստ […]
18:51 04.05.2020
Ապրիլի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 2018 թվականի հունիսի 28-ին հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էջմիածնի Ռոմանոս Մելիքյան փողոցի առանձնատներից մեկի մուտքի դուռն ու գողացել օրինական որսորդական հրացան, դրամապանակներ, բանկային քարտեր, ժամացույցներ, փող, զարդեր և այլն։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել […]
18:23 04.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի զբոսայգում, 16-ամյա տղան, իր դրսևորած վարքագծի համար դիտողություն ստանալով 35-ամյա համաքաղաքացուց, […]
18:12 04.05.2020
Բելառուսի նախագահը ցանկանում է մայիսի 19-ին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով կազմակերպել Մինսկում։ Չնայած կորոնավիրուսային պանդեմիային՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի երկրների ղեկավարների հետ հանդիպել ֆիզիկապես, ոչ թե առցանց։ Մոլդովայի նախագահի հետ առցանց զրույցի ժամանակ, ինչպես փոխանցում է «ԲելՏԱ»-ն, Լուկաշենկոն ասել է, որ, այնուամենայնիվ, ինքը հենվում է մյուսների դիրքորոշման վրա՝ ինչպես ցանկանան, այնպես էլ կանի։ Այս […]
17:40 04.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս տեղեկությունը news.am-ին հայտնել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ Սահակյանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարան, սակայն նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշումը թողել է անփոփոխ։ Դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն […]
17:09 04.05.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի և տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի […]