17:53 05.05.2020
«Ադրբեջանը երբեք չի համաձայնի քաղաքակիրթ լուծման եղանակների, որովհետև ունի ընդամենը մի խնդիր՝ ստանալ տարածք առանց մեզ, առանց մեզ՝ ես նկատի ունեմ՝ առանց հայերի»,- Ադրբեջանի վարած քաղաքականությանն անդրադառնալիս այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Պատգամավորի պնդմամբ՝ դա ոչ թե նոր ծրագիր է, այլ պան-թուրանական պրոյեկտն է, հետևաբար, ըստ Աբովյանի, քանի դեռ Արցախի դե […]
17:50 05.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ Գլաձոր համայնքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, լարված հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացիները Գլաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վիճաբանել էին, որին […]
17:43 05.05.2020
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լուրջ է վերաբերվում Արցախյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին։ Դրանք պետք է շատ լուրջ քննարկման արժանանան։ Այս մասին ԱԺ այսօրվա ելույթում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ «Առաջիկա օրերին մենք մեր խմբակցությունում կհյուրընկալենք արտաքին գործերի նախարարին, կփորձենք ստանալ այն հարցերի պատասխանը, որոնք այսօր կան և որոնցից փախչել ուղղակի […]
17:40 05.05.2020
Մայիսի 5-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել […]
17:33 05.05.2020
Մայիսի 5-ին՝ ժամը 14:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» […]
17:30 05.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հրաժարական է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է ընդունի վարչապետը: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին որևէ տեղեկություն չունի, առաջիկա ժամերին տեղեկություն ունենալուն պես՝ կհաղորդի:
17:26 05.05.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորության մասին։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքերով՝ դա մի կողմից քարոզչական միջոցառում է, մյուս կողմից՝ սպառնալիքի դրսևորում։ «Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց Հայրապետյանը։ Սպառնալիքի կիրառումը, ըստ պատգամավորի, անընդունելի […]
17:12 05.05.2020
Հրաժարական է ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ որևէ մեկնաբանություն տալու համար տեղեկատվություն չունի, լինելու դեպքում կհաղորդի: Ինքը՝ նախարար Գրիգորյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում: Ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է ընդունի վարչապետը: Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի […]
17:10 05.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ […]
17:06 05.05.2020
Եվրոպական միությունը նորանոր հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին, հատկապես կրթության ոլորտում։ Այս մասին հայտնել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին տեսաուղերձում՝ ուղղված տաղանդաշատ հայ երիտասարդներին: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/videos/553742321922440/
16:55 05.05.2020
Ազգային ժողովում նիստերի անցկացման կարգավորումների համաձայն՝ այսօրվա վերջին նիստը նվիրվում է պատգամավորների կողմից հայտարարություն անելուն։ Ազգային ժողովի փոխնախագահի ազդարարումից հետո հայտարարությամբ հանդես գալու համար հերթագրվեց 25 պատգամավոր։ «Փաստացի դահլիճում գտնվող բոլոր պատգամավորները հերթագրվել են»,- արձագանքեց փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
16:44 05.05.2020
Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14-օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։ Բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային […]
16:29 05.05.2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 4-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, քրեական ենթամշակույթի վերացման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով […]
16:25 05.05.2020
Երևանի քաղաքապետարանը, այլ համայնքների աշխատակազմեր իրենց համայնքների համար նվիրատվություն ստանալիս պարտավոր են լինելու այդ մասին տեղեկացնել կա՛մ կայքի միջոցով, կա՛մ համայնքի տեսանելի վայրում փակցված հայտարարությամբ։ Ազգային ժողով է ներկայացվել այս մասին նախագիծ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ։ Բայց կարգավորումները այսքան բացարձակ չեն։ Պարզվում է՝ նախագծում փոփոխություն է արվել, որի համաձայն՝ եթե նվիրատուն չի ցանկանում, ապա կարող է […]
16:20 05.05.2020
Ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 116 ծնունդ։ 55 աղջիկ, 61 տղա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
16:11 05.05.2020
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարի Սևանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից՝ 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9-ից մինչև […]
16:00 05.05.2020
Հանրապետության մի շարք համայնքներից ահազանգում են, որ պտղատու ծառերի, հատկապես ծիրանենու դեպքում խնդիր է նկատվում: SHANTNEWS.am-ը խնդիրը պարզելու նպատակով զրուցել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանի հետ: Նա ասել է, որ պտղատուների հիվանդության հետ գործ ունեն, ու այդ հիվանդությունը բնորոշ է հանրապետության ողջ տարածքին: «Այս տարի բնակլիմայական պայմանները բացառիկ նպաստավոր են պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների […]
15:50 05.05.2020
Հանքարդյունաբերող ընկերությունների վճարած հարկերից մասհանում կարվի ազդակիր համայնքներում բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Այս մասին է այսօր Ազգային ժողով ներկայացված նախագիծը։ Ընկերությունների ցանկը որոշելու պարտավորությունը կդրվի կառավարության վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:10 05.05.2020
Պաշտոնական տվյալներից ելնելով՝ պարզ է դառնում, որ Վրաստանն ամենից քիչ է տուժել կորոնավիրուսից. այստեղ 604 հիվանդ կա: Գուցե այս պարագայում սահմանափակումների մեղմացումը հասկանալի է: Իսկ ի՞նչ վիճակ է տարածաշրջանային մյուս երկրներում: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի քննարկման տեսանյութում:
15:06 05.05.2020
Առողջապահության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որում, ի թիվս այլ հարցերի, կարգավորվում են մարդկանց անձնական կյանքին ու բժշկական գաղտնիքներին վերաբերող դրույթներ։ Ավելին, պատասխանատվություն է սահմանվում դրանց խախտման համար։ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը բացատրեց, որ սահմանվում են նաև պացիենտների իրավունքները և այլ կարգավորումներ, ինչպես նաև ահաբեկչությունների և աղետների ժամանակ բժշկական սպասարկման […]
15:03 05.05.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:
15:01 05.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի: […]
14:37 05.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՎԿ-ն հրապարակեց 2020թ հունվար-մարտի տվյալների բացվածքը։ Ըստ այդմ՝ տնտեսությունը եռամսյակային կտրվածքով, ըստ ՎԿ տվյալների, գրանցել է 4% աճ։ Պետք է նշել, որ շուրջ 15%-ով նվազել են զբոսաշրջային ժամանումները։ Համեմատության համար նշեմ, որ ժամանող զբոսաշրջիկների մասով գրեթե համանման չափի անկում է գրանցվել […]
13:59 05.05.2020
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ` Սուրեն Ամիրյանը և Գոհար Դարբինյանը նշանակվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:
13:26 05.05.2020
Սահմանադրական կարգի տապալման դեպքում հանցանքի վաղեմության ժամկետը հանելու մասին Գևորգ Պետրոսյանի նախագծին իմքայլական պատգամավորները տարբեր հիմնավորումներ բերեցին մերժելու համար։ Դրանցից մեկն էլ Վլադիմիր Վարդանյանի այն պնդումն էր, որ նման փոփոխություններ անելիս պետք է հարակից հոդվածներն էլ ներառվեին։ Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը այդ հոդվածում է խնդիր տեսել և փորձում է ուղղել։ Իսկ այլ հոդվածներում ինքը՝ Վարդանյանը, […]
13:13 05.05.2020
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը: Նախաքննական մարմնի կողմից որոշումներ են […]
12:50 05.05.2020
Ազգային ժողովի իմքայլական մեծամասնությունը նախ՝ հանձնաժողովի մակարդակում, ապա նաև այսօրվա լիագումար նիստում մերժեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը։ Այն առաջարկում էր Սահմանդրական կարգի տապալման հանցագործության վրայից հանել վաղեմության ժամկետի հասկացությունը։ Իմքայլականները, հղում անելով միջազգային պրակտիկային, նշում էին, որ նման փորձ գոյություն չունի։ Մասնավորապես Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ ժամանակի ընթացքում մարդիկ մոռանում են տեղի ունեցած […]
12:45 05.05.2020
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Անցյալ գիշեր իր ատելության խոսքում Էրդողանը նորից գործածել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: «Սրի մնացորդներ»-ը հորինվել է որբերի համար, ինչպիսին է իմ տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է: Անբարեխիղճ արտահայտություն է»,- գրել է նա:
12:41 05.05.2020
Ազգային ժողովի այսօրվա առաջին նիստի 1 ժամը ծախսվեց ընդդիմության 5 նախագծերը մերժելու վրա։ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց բոլոր նախագծերը, որոնք մինչ այդ մերժվել էին նաև հանձնաժողովների քննարկումների ժամանակ։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները փորձեցին միմյանց նախագծերին աջակցել և կողմ քվեարկելով անցկացնել օրակարգ, սակայն նրանց ձայները չբավարարեցին դա իրականացնելու համար։ Մերժվածների թվում էին «Լուսավոր Հայաստանի» 1 նախագիծ, «Բարգավաճ […]