TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այլ տարբերակ չկա. բոլորս պետք է սովորենք այս ռեժիմով ապրել. Արսեն Թորոսյան

14:36 06.05.2020

«Վերջին տվյալներով՝ արհեստական շնչառությամբ 8, ծանր՝ 80, ծայրահեղ ծանր՝ 30 հիվանդ ունենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծեց, որ ծանր հիվանդների, թոքաբորբ ունեցողների թիվն աճում է, և դա բնական է, որովհետև եթե տոկոսով վերցնենք՝ բացարձակ թիվն աճում է, և տոկոսը, հետևաբար, ևս աճում է: Անդրադառնալով սահմանափակումները հանելու ազդեցությանը […]

̰
ԲՏԱ նախարարությունը մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ

14:27 06.05.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ մի շարք ուղղություններով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, մրցույթները  հետևյալ ուղղություններով են․   – Node.JS, –  React.JS, –  Android, –  iOS, –  .Net/ C#, –  Java/Spring, –  Phyton, –  Quality Engineering, –  Web […]

̰
Երեկ կորոնավիրուսից մահացած 64-ամյա կինը գյումրեցի էր

14:20 06.05.2020

Շիրակի մարզում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք: Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 քաղաքացի, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Թվերի աճը, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, պայմանավորված է նաև որոշ սահմանափակումների արգելքների վերացմամբ, ինչի արդյունքում մարդկանց շփումները նախորդ օրերի համեմատ ավելացել են: «Սահմանափակումները հանվեցին, մենք  […]

̰
Եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն արձանագրած երկիրն ենք. Փաշինյան

13:57 06.05.2020

«Ես չեմ ասում՝ դրախտային վիճակում ենք, բայց չեմ կարող ասել՝ լավատեսական կանխատեսում է եղել, որը չի իրականացել, հակառակը, եղել են հոռետեսական կանխատեսումներ, որոնք չեն իրականացել»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ ինչո՞ւ ներկայացված զեկույցում 2019-ին կառավարության ձախողումների մասին նշված չէ, Փաշինյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է խոսել ձախողման մասին, երբ մենք ամբողջ […]

̰
Սևան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի մի հատվածում փլվածքը կվերականգնվի այս տարի

13:30 06.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Սևան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի Ծափաթաղ բնակավայրի մի հատվածում Սևանա լճի ջրերի հետևանքով առաջացած փլվածքը կվերականգնվի պետական միջոցների հաշվին, այս տարվա ընթացքում: «Ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ողողվել […]

̰
Աշխարհը փոխվում է, և եթե ցանկանում ենք հաջողել, ապա պետք է փոխվենք նաև ինքներս. Արմեն Սարգսյան

13:25 06.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարին, որը նախաձեռնել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ։ Վեբինարները, որոնց մասնակցում են պետական գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ, հնարավորություն են տալիս բաց քննարկում ծավալել՝ արդյունավետ լուծումներ գտնելու տարբեր իրավիճակների, տվյալ դեպքում՝ COVID-19 համավարակով պայմանավորված […]

̰
Շարունակում ենք վստահ քայլել դեպի ժողովրդավարություն. ԱԽ քարտուղարը՝ Freedom House-ի զեկույցի մասին

13:24 06.05.2020

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Շարունակում ենք վստահ քայլել դեպի ժողովրդավարություն, դեպի օրենքի գերակայություն: Այդ մասին է փաստում նաև Freedom House կազմակերպության Nations in Transit 2020թ. զեկույցը, որտեղ Հայաստանը գրանցել է վերջին երկու տարվա ընթացքում ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը»:

̰
Եթե աստղեր էլ իջեցնեն, ասելու եմ՝ մոլորակներ իջեցրեք. Փաշինյանը՝ կառավարության աշխատանքի մասին

13:14 06.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր ՀՀ վարչապետին հարց ուղղեց համավարակից հետո տնտեսության վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ մեխանիզմ՝ ինչպես տնտեսությունը բերել նախկին մակարդակին: «Ես ուզում եմ ասել՝ մեր քննարկումներում մեզ արգելել ենք խոսել տնտեսությունը նախկին վիճակին բերելու անհրաժեշտության մասին, քանի որ եթե բերենք այդ վիճակին, կհամարենք, որ խոշոր պարտություն […]

̰
Ինչո՞ւ են անճշտություններ առաջանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների ցուցակներում. ՊԵԿ փոխնախագահի պարզաբանումը

13:06 06.05.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում ՊԵԿ-ի հասցեին պարբերաբար հնչում են մեղադրանքներ՝ շահառուների ցուցակների հետ կապված տարատեսակ անճշտությունների մասով: Ինչո՞վ են պայմանավորված անճշտությունները: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանին: ՊԵԿ պաշտոնյան մի քանի պատճառ է նշել, թե ինչի հետևանք են երբեմն անճշտությունները: «Կառավարության համար ամենակարևոր խնդիրն […]

̰
2050-ին մեր տնտեսության առաջատար ճյուղը լինելու է այն, որը դեռ Հայաստանում չկա․ Փաշինյան

12:57 06.05.2020

Հիմա աշխարհի առաջատար ընկերությունները տեխնոլոգիականներն են, բայց 1980-ական թվականներին ապագայի տնտեսություն պլանավորելիս ոչ ոք չգիտեր այդ մասին կամ գոնե մեզ այդ մասին չէին ասում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այդպես և 2050 թվականին, ըստ վարչապետի, Հայաստանում տնտեսության առաջատար ճյուղ է լինելու այն ճյուղը, որը դեռ չկա, գոնե Հայաստանում։ Փաշինյանը ասաց, որ իրենք […]

̰
Բացահայտվել է որսագողության դեպք. առգրավվել են հարթափող հրացաններ

12:51 06.05.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հերթական ստուգայցի ընթացքում 2020 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքի հարակից տարածքում կանգնեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Կ.Ա-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը որսաշրջանի ժամկետներից դուրս գտնվել է որսահանդակում՝ խախտելով «Որսի և որսորդական տնտեսության վարման […]

̰
Հայաստանը ոչ թե փոխում է արտաքին քաղաքականությունը, այլ ստեղծում է այն. ՀՀ վարչապետ

12:35 06.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը պատրաստվում էր արձագանքել իր խոսքին, ասաց՝ ցանկանում էր խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: «Եթե Դուք հարց չտայիք, ես կօգտվեի առիթից, կներկայացնեի՝ ինչպիսի՞ն է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է փոխվել և փոխվում»,- ասաց նա: Զոհրաբյանը համաձայնեց: «Գուցե լավ չհնչի, բայց կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ […]

̰
Ղազախստանից Հայաստան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի

12:33 06.05.2020

Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը: Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի: Հիշեցնում ենք, որ պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները […]

̰
Մայիսի 9-ին փակ կլինեն «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող ճանապարհները

12:32 06.05.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ «Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման […]

̰
Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը

12:30 06.05.2020

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ Զեկույցը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում […]

̰
Արցախի հարցում իմ դիրքորոշման մեջ ստորակետ ավելացնելու կամ պակասեցնելու կարիք չեմ տեսնում. վարչապետ

12:20 06.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով դիրքորոշում հայտնել ԼՂ խնդրի վերաբերյալ: Պատգամավորը հիշեցրեց՝ եղել են հայտարարություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից: «Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն ԼՂ հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել, ոչ […]

̰
Ինչո՞ւ պաշտոնից ազատվեց Էրիկ Գրիգորյանը. հարց վարչապետին

11:58 06.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր խորհրդարանում հարց ուղղվեց Հայաստանի բնապահպանական վիճակի, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման պատճառների մասին: «Ես նախ ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, համոզված եմ, որ նա այս ընթացքում արել է առավելագույնը՝ առավելագույն արդյունքների հասնելու համար: Աշխատանքն ինքը բարդ երևույթ է, գալիս են […]

̰
Ո՞րն է կառավարության ամենամեծ ձախողումը՝ ըստ Փաշինյանի

11:56 06.05.2020

Ի՞նչ խնդիր չի կարողացել լուծել ՀՀ կառավարությունը: Խորհրդարանում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե չեն կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը: «Ուզում եմ ասել՝ ինչու: Գոյություն ունի մեկ պատճառ. մենք իրո՞ք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ: Ուզում եմ՝ սա հստակ լինի, ոչ թե՝ ուզում ենք […]

̰
2020-ի բոլոր քննաշրջանների համար ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցին

11:52 06.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: 2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի […]

̰
ՀՀ կառավարությունը ծրագիր է մշակել արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քաղաքացիների համար

11:41 06.05.2020

«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը կարողացել է, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ, կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակներում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին, սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ, բայց շատ ավելի կարևոր է ապագայի մասին խոսակցությունը»,- խորհրդարանում այսօր […]

̰
ՀՀ ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում. Փաշինյան

11:36 06.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: «Ժողովրդավարությունը մեր ծրագրի կարևորագույն դրույթներից է, կարևոր է արձանագրել՝ ինչ իրավիճակ է ՀՀ-ում: Պատիվ ունեմ արձանագրել, որ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդավարական կայունություն: ՀՀ-ն կայուն ժողովրդավարական պետություն է, ՀՀ-ում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, դրա ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն […]

̰
Տրանշ-3-ում փոսային նորոգման աշխատանքները կվերսկսվեն

11:32 06.05.2020

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։ Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։ Առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավվելուն պես ընկերությունը Տրանշ-3- ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։

̰
Կոմունալ վճարումների փոխհատուցում ստացած պատգամավորներին վարչապետը կոչ արեց գումարը վերահասցեագրել կարիքավորներին

11:27 06.05.2020

«Դուք գիտեք՝ ինչքան քննարկվեց կոմունալ վճարների թեման, դա դարձել էր թիվ մեկ ներքաղաքական թեմա: Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Դուք գիտեք, որ մենք 4 ծրագիր եք իրականացրել, մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել ենք ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ […]

̰
Վարչապետը սենսացիոն տեղեկություններ հաղորդեց

11:24 06.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ հարցին՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական կոլապս կա՞, թե՞ չէ: Վարչապետն իր իսկ գնահատմամբ «սենսացիոն» տեղեկություններ հաղորդեց: Նա տեղեկացրեց՝ ապրիլի 29-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 620 905 աշխատատեղ, ապա մասնավորեցրեց՝ խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ: Դրանց համար ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ և վճարվել եկամտահարկ: […]

̰
Դա տեղի է ունեցել, որովհետև հրապարակի հեղափոխական հարթակից խոստացել էի պետծառայողների աշխատավարձերի բարձրացում. Փաշինյան

11:20 06.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է պետական ծառայողների և պաշտոնյաների պարգևավճարների թեմային: «Այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից խոստացել եմ, որ պետծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել։ Ինչո՞ւ պարգևավճարների համակարգով, որովհետև աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների […]

̰
Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր ընկերությունները կվճարեն բնապահպանական հարկ. ԱԺ-ն ընդունել է տասնյակ օրենքներ

11:16 06.05.2020

ԱԺ-ն այսօր առավոտյան աշխատանքները սկսել է քվեարկություններով: Ընդունվել են հետևյալ բոլոր նախագծերը. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվել է 109 կողմ ձայներով, «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ 116 կողմ ձայնով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն […]

̰
Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք․ ՊՆ խոսնակ

11:04 06.05.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ ✅ Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։ ✅ Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։ ✅ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ ✅ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի […]

̰
Ծաթեր և Հարժիս համայնքների հողերի ապօրինի ենթավարձակալությամբ խոշոր շահույթներ են ստացվել. վնասները վերականգնվում են

10:50 06.05.2020

Լայն թափով շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ համայնքային սեփականության հողամասերն առերևույթ սխեմատիկ հանցավոր մեխանիզմներով ենթավարձակալության հանձնելու փաստերով քրեական գործերի հարուցման, համայնքներին հասցված վնասների վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մարզի […]

̰
Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը

10:16 06.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է։ Ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը։ Նա նշել է, որ պետք է խոսեր 2019թ-ի ծրագրի մասին, բայց հասկանալի պատճառներով չի կարող բավարարվել միայն դրանով: «Իմ զեկույցը բաղկացած կլինի երեք մասից, առաջինը բուն զեկույցի բովանդակությունն է՝ 19 թ-ի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքը, երկրորդը […]

̰
Սուրեն Սարգսյանը՝ «Մինեսոտա նահանգի էպոպեայի» մասին

09:23 06.05.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մինեսոտա նահանգի էպոպեայի մասին Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ տարածվեց լուր` ԱՄՆ Մինեսոտա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ: Ինչ է պետք իմանալ այս առումով. 1. Նախ, ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: 2. Իսկ Մինեսոտան ճանաչել է Խոջալուն դեռևս 2016թ.: 1. Սենատի ավտոմատացված համակարգը «քվեարկության» է […]

̰
BACK_TO_TOP