17:00 29.04.2020
Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում: Ոստիկանության բաժիններում արդեն իսկ […]
16:53 29.04.2020
Բազմաթիվ ձեռնարկատերեր դժգոհում են, որ թեև համապատասխանում են պետական աջակցության ծրագրերի չափորոշիչներին, սակայն դրանց դիմելիս մերժում են ստանում: Նման իրավիճակների համար ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Գործնականում բացառվում է, որ եթե կազմակերպությունը բավարարել է չափանիշներին, մերժվի: Մասնավորապես, երրորդ միջոցառման […]
16:50 29.04.2020
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում […]
16:30 29.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- գրել է նա:
16:21 29.04.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է լուրերին, թե Գավառում երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է։ Ստեփանյանը հերքել է այդ տեղեկությունները։ Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցերին՝ հարկ եմ համարում պարզաբանել․ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե իբր մահացածներից մեկը ռազմական […]
16:15 29.04.2020
Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ՝ ճանաչելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված այդ ծանրագույն ոճրագործությունը։ Կենտրոնամերիկյան խորհրդարանն ստեղծվել է 1991 թվականին, կենտրոնակայանը Գվատեմալայի մայրաքաղաք Գվատեմալան է։ Մաս է կազմում Կենտրոնամերիկյան պետությունների ինտեգրացիոն համակարգի։ […]
16:02 29.04.2020
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացնելու երևույթների դեմ հետևողական քրեաիրավական պայքարը: Մասնավորապես, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Արմեն Աղաջանյանին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ […]
15:56 29.04.2020
ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ ՃՏՊ է գրանցվել Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներ չկան: «Ապրիլի 29-ին՝ ժամը 07:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին […]
15:56 29.04.2020
«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկօրյա բուռն քննարկումներից հետո ընդունվել է 101 կողմ, 17 դեմ ձայներով: Հիշեցնենք, որ նախագծով կառավարությունն առաջարկում էր 150 մլրդ դրամի վերաբաշխման հնարավորություն ընձեռել գործադիրին կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով: Նախագիծը հատկապես քննադատությունների արժանացավ ընդդիմության կողմից, «Լուսավոր Հայաստանը» պնդում էր, որ […]
15:44 29.04.2020
Ապրիլի 23-ին կորոնավիրուսով վարակված արթիկցի 65-ամյա հիվանդի հետ շփման շրջանակը Արթիկի օպերատիվ շտաբը շարունակում է ճշտել: Օպերատիվ շտաբից SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ 2 օր առաջ վատ ինքնազգացողությամբ բժշկական կենտրոն է դիմել ևս մեկ քաղաքացի: Վերջինս կորոնավիրուսով վարակվածի մտերիմն է, սակայն ախտորոշումներից հետո նրա մոտ վիրուսը չի հայտնաբերվել: «Արթիկում շարունակում ենք առաջին հերթին հետաքրքրվել, թե […]
15:37 29.04.2020
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնել Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի մասին: «Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեց 119 ՀՀ քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացի (ընդամենը 144 հոգի)։ Նշենք, որ Երևանից Կիև ժամանեց Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:25 29.04.2020
Այս տարի ամառային զորակոչն իրականացվելու է հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։ Զորակոչային նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու են մայիսի 1-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Նա նաև տեղեկացրել է, թե կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվելու: Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։ Անհարկի կուտակումներից […]
15:16 29.04.2020
Վերջին մեկ շաբաթում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շարունակել են գիշերել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ Երեկ օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել էին լքել տարածքը։ Վերջիններս երեկ գիշերել են դրսում։ Նրանք SHANTNEWS.am-ին այսօր նոր մանրամասներ են հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում:
14:53 29.04.2020
Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը, որն արդեն 20 տարուց ավելի պատիժ էր կրում բանտում, այսօր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննելով Ստեփան Գրիգորյանին պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը, որոշում կայացրեց վաղաժամկետ ազատ արձակել նրան: Ե՛վ պրոբացիայի, և՛ քրեակատարողական ծառայությունները Ստեփան Գրիգորյանի […]
14:51 29.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում: 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, […]
14:43 29.04.2020
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետական միջոցների հաշվին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից: «Շինարարական մրցույթն արդեն գտնվում է ամփոփման փուլում: […]
14:32 29.04.2020
Բուժանձնակազմից տուժածներ չկան, սակայն ոստիկաններ կան, որ թեթև վնասվածքներ են ստացել: Այդ մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին կա 2 մահացած և 5 վիրավոր: Բոլոր վիրավորները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:
14:02 29.04.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը: Օրակարգում է նաև առաջիկայում […]
13:51 29.04.2020
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»: Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական […]
13:24 29.04.2020
Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ իրականացվել է աջակցության հերթական ծրագիրը: «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համավարակի այս դժվարին օրերին արտակարգ ռեժիմով շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև Արարատի մարզի տարբեր համայնքների միայնակ տարեցներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների, որոնց կյանքի վրա աղետը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ընկերության օգնության փաթեթներն այս անգամ բաժանվել է Արարատի և […]
13:23 29.04.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Երանոս համայնքում հաստատվել է սուբվենցիոն մեկ ծրագիր։ «2020 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հաստատվել է»,- ասված է հաղորդագրության մեջ, որին նաև լուսանկարներ են կցված: Ասվում է նաև, որ նյութում օգտագործվել են լուսանկարներ՝ 2019 թվականին Երանոս համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարված ճանապարհաշինական աշխատանքներից։
13:14 29.04.2020
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին հարց է ուղղել Ատոմ Ջանջուղազյանին այն մասին, թե ինչու կառավարությունը բյուջեի ազատ միջոցները չի ուղղում սոցիալապես անապահով խավի խնդիրների լուծմանը: Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ հարցն արդեն իսկ հնչել է ու ստացել է պատասխան, հետևաբար, պատասխան ստանալու ակնկալիքով չէ, որ Մարուքյանը հարցը հնչեցնում է: Նման […]
13:12 29.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «հատուկ փաստեր սիրողների համար» գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է. «2019 թ. տարեվերջին կառավարության տրամադրության տակ եղած դրամական միջոցների ծավալը կազմել է շուրջ 72 մլրդ դրամ։ Հատուկ մեր ընդդիմադիր գործընկերների համար հիշեցնեմ, որ 2020թ պետական բյուջեի դեֆիցիտը (եկամուտներ հանած ծախսեր) հաստատվել էր շուրջ 160 մլրդ դրամի չափով, […]
12:56 29.04.2020
«260 մլրդ դրամի ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին»,- ԱԺ-ում ֆինանսների նախարարին հարց է ուղղել պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մենք գրեթե կրկնապատկել էինք մեծությունը, որն ուղղվելու էր կապիտալ ծախսերին, մենք քանի որ գործ էինք ունեցել 2018-2019թթ. ցածր ծախսերի հետ …»,- ներկայացրել է նախարարը՝ այդպես էլ հստակ պատսխան չտալով: Արման Բաբաջանյանն արձագանքել է. «Ես ավելի լավ […]
12:55 29.04.2020
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել դեսպանատան խոհանոցից, իսկ կից գրառման մեջ նշել է. «Ի՞նչ է պատրաստվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան խոհանոցում: Շարունակելի»:
12:32 29.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և […]
12:26 29.04.2020
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ վարակազերծման հարցով աջակցում է բոլոր համայնքներին «Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։ Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ԱԻՆ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները։ Վարակազերծման հարցով ԱԻՆ-ին դիմած բոլոր համայնքներին աջակցություն է ցուցաբերվում։ Ապրիլի 21-28-ը փրկարարներն 3055 […]
12:20 29.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: «Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր […]
12:14 29.04.2020
ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ. պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դարձյալ պնդել է, որ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղվող միջոցների վերաբաշխմանն է վերաբերում, ընդդիմության պատգամավորները կրկին այն համարել են խորհրդարանի լիազորությունները սահմանափակող քայլ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:10 29.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի և տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, […]