23:10 28.04.2020
Այսօր «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով հարկ վճարողներին վերաբերող վերջին նորությանը, նշեց. «Որոշակի հայեցողություն ունենք, ինչը թույլատրում է ձեռնպահ մնալ մինչև 1,5 մլն ժամկետանց պարտավորություն ունենալու պարագայում հարկ վճարողների նկատմամբ արգելանքի գործառույթներ կիրառելուց, կամ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթներ իրականացնելուց»: Նա նշեց, որ դա կապված է վերջերս ԱԺ կողմից […]
22:45 28.04.2020
9-րդ դասարանցիները` Instagram-ում. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հայտնել էր, որ փոխադրման քննություններ չեն լինի 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում։
22:25 28.04.2020
Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: […]
22:22 28.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ «Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը՝ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- գրել է նա:
22:16 28.04.2020
Ովքե՞ր են կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 10-րդ միջոցառման շահառուները և ինչպե՞ս են կարողանում նրանց գտնել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով այդ հարցերին, նշեց, որ միջոցառման ընդհանուր շահառուների քանակը ավելի քան 5700 անձ է. «Բոլոր ֆիլտրերն իրականացված են: 10-րդ միջոցառման նպատակը թիրախավորելն էր այն սուբյեկտներին, որոնք բիզնեսի օժանդակման ծրագրերից չեն կարող […]
22:07 28.04.2020
ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ ականատես եղան նման տեսարանի, այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր թեժ է եղել: ԱԺ-ում բյուջեի քննարկումներ էին ընթանում, բայց միմյանց նկատմամբ քննադատությունները հասել են նրան, որ նաև վիրավորանքներ են հնչել:
21:58 28.04.2020
Մասնավոր սեկտորում գրանցված աշխատակիցների թիվը մարտին ավելացնել է: Արդյո՞ք շտապել են գրանցել աշխատողներին, որպեսզի օգնություն համարվող գումարը ստանան: Ի պատասխան Արամ Աբրահամյանի այդ հարցին՝ «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Այդ մտավախությունը մենք չունենք: Մարտին, փետրվարի համեմատ, աշխատատեղերի քանակը 3640-ով ավելացել է, բայց եթե համեմատենք նախորդ տարվա հետ, այդ թիվը […]
21:54 28.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի […]
21:44 28.04.2020
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտն արտակարգ դրության ընթացքում չի գործելու։ Կարծում եմ, այդ հարցին կարող ենք […]
21:28 28.04.2020
ԱԺ-ում այսօր թեժ է եղել: ԱԺ-ում բյուջեի քննարկումներ էին ընթանում, բայց միմյանց նկատմամբ քննադատությունները հասել են նրան, որ նաև վիրավորանքներ են հնչել: ԱԺ այսօրվա անցուդարձը՝ տեսանյութում:
20:47 28.04.2020
Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68-ամյա կին է, շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ «Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12-ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, և բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,- ասաց Բաբայանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […]
20:00 28.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով […]
19:58 28.04.2020
Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներով՝ Վարդենիսի ԲԿ-ն և Վարդենիսի պոլիկլինիկան վերջին օրերին աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Թեև բժշկական կենտրոնը աշխատում է մասնակի, շտապօգնությունն ամբողջ ծավալով է ծառայություն մատուցում: Պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները տրամադրվել են թեժ գծին, և քաղաքացիները հնարավորություն ունեն հեռավար կազմակերպել իրենց կոնսուլտացիաները: Արդեն խիստ և անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող բնակիչների բուժումը կազմակերպվում է […]
19:53 28.04.2020
Փոքր բեռնատար մեքենաներն արդեն կարող են անցնել Վրաստանի տարածք: Այսօր «Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանեց, թե ինչ ասել է փոքր բեռնատարը: Խոսքը 10 տոննայից փոքր տարողությամբ, ուղևորներ տեղափոխելու համար չնախատեսված մեքենաների մասին է: «Պայմանավորվածությունը դրանց վերաբերյալ է, որովհետև, փոքր բեռնատարների արգելք է եղել: Մեծ տարողություն ունեցողների համար եղել է խիստ ռեժիմի պայմաններում […]
19:49 28.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։ Մինչ քննարկումն սկսելը վարչապետը նշել է. «Կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բոլորս կարծել ենք, որ մեզ կհաջողվի արագ, օպերատիվ միջոցներով հասնել կոնկրետ խնդիրների լուծման, որովհետև հույս ենք ունեցել, որ կորոնավիրուսը […]
19:45 28.04.2020
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց, 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: Աղբյուրի […]
19:25 28.04.2020
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկանքը։ Համաձայն վերջինիս՝ մշտադիտարկման արդյունքում պարզվել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների ղեկավարների կողմից բավականին ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, ապա դրանից […]
19:18 28.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որը կրում է «Տնտեսական գործունեությունը պետք է կազմակերպվի բարձր կարգապահության պայմաններում» խորագիրը: «Եկել է ժամանակը բարձրաձայնելու, հանրությանը ասելու, որ առաջիկա մեկ տարում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Եվ առաջին գործողությունը, որ պետք է բխի՝ մենք պետք է ինքներս և մեր հանրությանը ադապտացնենք կորոնավիրուսի պայմաններում ապրելու և զարգանալու»,- […]
19:05 28.04.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ստուգել են Դսեղ գյուղի 27-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է՝ վառելափայտը պատկանում էր Դսեղ գյուղի 27-ամյա մեկ այլ բնակչի, որը բենզասղոցով ծառերն ապօրինի հատել էր […]
19:03 28.04.2020
Վերջին մեկ շաբաթում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շարունակել են գիշերել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ Նշենք, որ դեսպանատունը այդ խնդիրն ունեցող ՀՀ քաղաքացիներին առաջարկել է հյուրատներ, սնունդ, սակայն ոչ բոլորն են ընդունել առաջարկը։ Իսկ այսօր օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել են լքել տարածքը մինչև Մոսկվայի ժամանակով 17։00-ն։ Մանրամասները՝ աուդիոմեջբերման […]
18:58 28.04.2020
Կառավարությունն այսօր Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով փոփոխություններ են կատարվում աշխատանքային հարաբերություններում՝ արտակարգ դրության և նման դեպքերով պայմանավորված։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ նախագծով մասնավորապես առաջարկվում է․ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել, հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը և աշխատանքի ու […]
18:54 28.04.2020
Ապրիլի 27-ին Լոռու մարզում բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով տեղակայված պահակետերից մեկի ոստիկանները Գուգարք գյուղ տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Վահագնի գյուղի 26-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենան բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ […]
18:50 28.04.2020
«Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունները Ազգային ժողովում այսօր ներկայացնում էր արդարադատության նախարարի տեղակալը։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ուշադրություն հրավիրեց այդ փաստի վրա և նշեց, որ ճիշտ կլինի, որ նման կարևոր օրենքներ ներկայացնելիս նախարարը ներկա լինի։ Սամսոնյանը նաև փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին խորհուրդ տվեց մտածել իր ապագայի մասին։ Ավելի ուշ Գրիգորյանը «Լուսավոր Հայաստանի» անդամ պատգամավորին պատասխանեց […]
18:33 28.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել այն մասին, թե որտեղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով: «Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար: Սակայն այդ ջանքերը դեռ […]
18:30 28.04.2020
Կառավարությունն այսօր Ազգային ժողով է ներկայացրել «Արտակարգ դրության մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով մասնավորապես նշվում է, որ արտակարգ դրության պարետը կարող է ընդունել որոշումներ։ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ճշտեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ պարետի մինչ այս ընդունած որոշումները չեն ունեցել օրենսդրական հիմք։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ կարգավորումները ընդունվել են կառավարության որոշումներով։ […]
18:26 28.04.2020
Ապրիլի 28-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ: ԶՈւ ԳՇ պետին զեկուցվել է զինված ուժերի հաստիքային կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման և հաստիքային հաշվեցուցակների արդիականացման ուղղությամբ: