11:54 29.04.2020
Շենք-շինություններից Սևանի ափամերձ տարածքների մաքրումը մտնում է գործնական փուլ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։ Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան […]
11:41 29.04.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված։ Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։ […]
11:37 29.04.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում «Ներողության հայցելու արժեքը» վերտառությամբ գրառում է արել: Նա, մասնավորապես, գրել է. «Ուրիշների փոխարեն ներողություն խնդրելու համար ինձ մեկ անգամ չեն ծաղրել։ Ասում են` ներողություն խնդրելն ուժեղների հատկանիշ է, բայց թույլ տվեք մեկ այլ տեսանկյունից դիտարկել այս երևույթը։ Լավ է, երբ սխալ անելուց […]
11:34 29.04.2020
Խորհրդարանը քննարկում է համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերություններին և ԱԱՏՄ լիազորություններն ընդլայնելուն առնչվող նախագիծ։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Խորհրդարանն ապրիլի 28-ի իր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ […]
11:32 29.04.2020
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Գավառում տեղի ունեցած դեպքի մասին լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներին: «Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով […]
11:11 29.04.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։ Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան […]
10:58 29.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք, ընդհանուր՝ 1932։ Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 900։ Փաստացի բուժում է ստանում 1000 մարդ։ Մահվան դեպքերի թիվը նույնն է՝ 30։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 20189։
10:55 29.04.2020
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Գավառում կրակոցների հետևանքով սպանված Զորիկ Պարոնիկյանն ամուսանցած էր, ուներ երկու մանկահասակ երեխա, փոքր երեխայի դեռ մեկ տարեկանը չէր լրացել։ Վերջինիս ընտանիքը Գավառում շատ հարգված է, շատ լավ քննիչ է եղել, մայրը մանկավարժ է, իսկ մեքենայում նրա կողքի մյուս տղամարդը, ով նույնպես սպանվել է, վերջինիս ընկերն է եղել՝ Վահե Ավետիսյանը, ում անվանում են […]
10:40 29.04.2020
Առցանց կոնֆերանսերի ծառայությունների նկատմամբ բիզնեսի աճող պահանջարկի ֆոնին չարագործներն օգատգործում են դրանց տարածվածությունը կորպորատիվ օգտատերերի վրա գրոհների համար։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ նման կերպ տարածվել է 200 տեսակ սպառնալիք, հիմնականում, DealPly և DownloadSponsor գովազդային հավելվածները։ Սրանք վնասաբեր ծրագրեր են, որոնք գովազդ են ցուցադրում կամ ներբեռնում գովազդային մոդուլներ։ Տեսակոնֆերանսների ծառայությունների անվանումների բաշխումը՝ անցանկալի հավելվածներով և վնասաբեր կոդով […]
09:41 29.04.2020
Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտի (SUTD) մասնագետները, ուսումնասիրելով Covid-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում, կանխատեսումներ են արել տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, հիվանդության բռնկման ավարտի վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է Rusarminfo-ն։ Համաձայն կանխատեսման՝ Հայաստանում հիվանդացության պիկն արդեն անցել է։ Մասնագետների գնահատականներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 97%-ն ի հայտ կբերվի մինչև հունիսի 10-ը, իսկ 99%-ը՝ […]
08:15 29.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները և Խորենացի փ. 209, 211 շենքերը, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տները, Շիրակի մարզում՝ 12։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղը, 13:00-15:00 Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղը: Սպառած էլեկտրաէներգիայի, […]
08:10 29.04.2020
«Շատ են դեպքերը, երբ մեզ ասում՝ հունվար ամսին պարգևատրում ենք վճարել և չունենալով այդ նույն պարգևատրումները փետրվար և մարտ ամիսներին՝ 5-րդ միջոցառման շահառու չենք հանդիսացել: Դիտարկումները ցույց են տալիս, որ հունվարին պարգևավճար տալը գործնականում ընդունված պրակտիկա չէ: Սովորաբար դրանք տրվում են տարվա ավարտին՝ կատարված աշխատանքի դիմաց: Այս տարվա հունվարին տրվածներն ավելի շատ են»,- այսօր «Հեռանկար» […]
01:22 29.04.2020
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետը ՀԺ-ին նոր մանրամասներ է հայտնել: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»: ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ […]
23:59 28.04.2020
Զիջումների ու արտոնությունների պայմաններում, արդյո՞ք չի գա մի պահ, երբ չկարողանան վճարել թոշակներն ու աշխատավարձերը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այդ հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպիսի մտավախություն կարող էր լինել, եթե կառավարությունը չգործեր կշռադատված: Նրա խոսքերով՝ այս պահին հարկային ազատումներ, չեղարկումներ չեն քննարկում: Բայց հարկային «արձակուրդների» ռեժիմներ միշտ քննարկվում […]
23:56 28.04.2020
Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու […]
23:50 28.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 28-ի ցերեկը, ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 28-ի ցերեկը սպասվում է, 29-30-ը, մայիսի 01-03-ը երեկոյան ժամերին […]
23:37 28.04.2020
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր միջոցառում ունի որոշակի մեթոդաբանություն և փիլիսոփայություն: Բայց միաժամանակ նկատում է, որ ինչ մեթոդաբանություն ու ինչ փիլիսոփայություն էլ կիրառեն, ինչ շրջանակ էլ թիրախավորեն՝ իրենց նպատակադրումներից դժգոհ անձ միշտ կլինի: Այդ մասին նա նշեց այսօր «Հեռանկար» հաղորդման ժամանակ: Հարցին՝ եթե տնտեսվարողը կարծում է, որ պետք է աջակցություն ստանա, բայց նրան […]
23:30 28.04.2020
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի զսպել կողմերին։ Այս մասին հաղորդում է ArmLur.am-ը։ ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել : Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել […]
23:10 28.04.2020
Այսօր «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով հարկ վճարողներին վերաբերող վերջին նորությանը, նշեց. «Որոշակի հայեցողություն ունենք, ինչը թույլատրում է ձեռնպահ մնալ մինչև 1,5 մլն ժամկետանց պարտավորություն ունենալու պարագայում հարկ վճարողների նկատմամբ արգելանքի գործառույթներ կիրառելուց, կամ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթներ իրականացնելուց»: Նա նշեց, որ դա կապված է վերջերս ԱԺ կողմից […]
22:45 28.04.2020
9-րդ դասարանցիները` Instagram-ում. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հայտնել էր, որ փոխադրման քննություններ չեն լինի 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում։
22:25 28.04.2020
Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: […]
22:22 28.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ «Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը՝ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- գրել է նա:
22:16 28.04.2020
Ովքե՞ր են կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 10-րդ միջոցառման շահառուները և ինչպե՞ս են կարողանում նրանց գտնել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով այդ հարցերին, նշեց, որ միջոցառման ընդհանուր շահառուների քանակը ավելի քան 5700 անձ է. «Բոլոր ֆիլտրերն իրականացված են: 10-րդ միջոցառման նպատակը թիրախավորելն էր այն սուբյեկտներին, որոնք բիզնեսի օժանդակման ծրագրերից չեն կարող […]
22:07 28.04.2020
ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ ականատես եղան նման տեսարանի, այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր թեժ է եղել: ԱԺ-ում բյուջեի քննարկումներ էին ընթանում, բայց միմյանց նկատմամբ քննադատությունները հասել են նրան, որ նաև վիրավորանքներ են հնչել:
21:58 28.04.2020
Մասնավոր սեկտորում գրանցված աշխատակիցների թիվը մարտին ավելացնել է: Արդյո՞ք շտապել են գրանցել աշխատողներին, որպեսզի օգնություն համարվող գումարը ստանան: Ի պատասխան Արամ Աբրահամյանի այդ հարցին՝ «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Այդ մտավախությունը մենք չունենք: Մարտին, փետրվարի համեմատ, աշխատատեղերի քանակը 3640-ով ավելացել է, բայց եթե համեմատենք նախորդ տարվա հետ, այդ թիվը […]
21:54 28.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի […]
21:44 28.04.2020
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտն արտակարգ դրության ընթացքում չի գործելու։ Կարծում եմ, այդ հարցին կարող ենք […]
21:28 28.04.2020
ԱԺ-ում այսօր թեժ է եղել: ԱԺ-ում բյուջեի քննարկումներ էին ընթանում, բայց միմյանց նկատմամբ քննադատությունները հասել են նրան, որ նաև վիրավորանքներ են հնչել: ԱԺ այսօրվա անցուդարձը՝ տեսանյութում:
20:47 28.04.2020
Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68-ամյա կին է, շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ «Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12-ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, և բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,- ասաց Բաբայանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […]