13:08 30.04.2020
Ո՞ւմ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը ՊԵԿ-ը ներկայացրել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև. Միջոցառման շահառու կարող են դառնալ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողները՝ անհատ ձեռնարկատերերը և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ […]
12:45 30.04.2020
Լատվիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած տեսազանգից հետո գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «ԵՄ հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար նոր ԱլԳ հորիզոններ է բացում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած տեսազանգի ընթացքում նշեցի Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Այս ճանապարհը վստահ անցնելու հարցում […]
12:30 30.04.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով․ ովքե՞ր կարող են դիմել ծրագրին Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Ներկայացնելով համապատասխան նախագիծը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման նպատակն է մեղմել […]
12:16 30.04.2020
Վարակակիրների թվի աճի դեպքում կառավարությունը որոշելու է ախտանշաններ չունեցող հիվանդներ ուղարկել տուն, քանի որ նրանք բժշկական հսկողության կարիք չունեն։ Այս դեպքում շատ բան կախված է լինելու վարակակրի վարքագծից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բացատրեց, որ եթե տուն ուղարկված վարակակիրները չպահեն պայմանները, ապա կարող են նոր մարդկանց վարակել, ու դրա հետևանքով կարող […]
12:08 30.04.2020
Կառավարությունը մտադիր է շարունակել մեղմացումների քաղաքականությունը, քանի դեռ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված չէ։ Եթե վտանգ լինի, որ այդ համակարգը չի հասցնելու սպասարկել բոլոր հիվանդներին, Տիգրան Ավինյանը նոր խստացումներ է խոստանում։ Գործադիրի այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Ավինյանը ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող են ամենախիստ ու դեռ դրանից էլ խիստ սահմանափակումներ կիրառել։ Սակայն որպեսզի դրան չհասնի, Ավինյանը ասաց, […]
12:00 30.04.2020
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը պատմեց, որ երեկ ընտանիքի հետ դուրս է եկել զբոսնելու և տեսել է, որ վարակի տարածումը կանխելու համար իրենց առաջադրած պայմանները չեն պահվում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացիներին չկարողանան քաջալերել այդ պայմանները պահել, ապա խնդիրներ են ունենալու։ Փաշինյանն ասաց, որ զբոսնելիս տեսել է մարդկանց, որոնք խմբերով կանգնած զրուցում են, և եթե նրանցից […]
11:59 30.04.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խուլիգանության, թմրամիջոցի մաքսանենգության, պատմության […]
11:58 30.04.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ըստ այդմ՝ քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այսինքն, սահմանադրական կարգը տապալած կամ այդպիսի փորձ կատարած անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը: Պատգամավորը նախագիծն այսօր ներկայացրել է Պետաիրավական […]
11:54 30.04.2020
Կառավության այսօրվա նիստի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ թեև շատ վարակակիրներ են հայտնաբերվել, բայց իրենց որոշումներում փոփոխություն անելու կարիք դեռ չկա։ Ավինյանն ասաց, որ առայժմ կդիտարկեն առաջիկա օրերի վիճակագրությունը։ Պարետի խոսքով՝ փոփոխությունները կախված կլինեն նաև առողջացողների թվից։ Սակայն քանի դեռ որոշումները չեն փոխվել, մայիսի 4-ից որոշակի սահմանափակումների մեղմացում կլինի։ Այնուամենայնիվ, ըստ Ավինյանի, կրթական […]
11:47 30.04.2020
Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ևս 134 դեպք է արձանագրվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է, ինչի մասին կառավարության նիստի ժամանակ նշեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում 17 վարակակիր կա, ծանր վիճակում է 59 մարդ։ Թորոսյանի խոսքով՝ եթե դեպքերն այսպես զարգանան, ապա իրենք կանցնեն ախտանշաններ չունեցողներին չհոսպիտալացնելու քաղաքականության։ Ինչ վերաբերում […]
11:21 30.04.2020
Սյունիքի մարզի 91 ընտանիքի հնարավորություն է տրվել մեկնարկել նոր բիզնես ծրագրեր, որոնց միջոցով կկարողանան բարելավեն իրենց սոցիալ-տնտեսական վիճակը՝ միաժամանակ կանխելով ավելորդ ճնշումը անտառների և շրջակա միջավայրի վրա։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շահառուները կձեռնարկեն բազմատեսակ ձեռնարկատիրական գործունակություն, մրգատու այգիների հիմնումից մինչև կաթի ու պանրի արտադրություն, սառնարանային տնտեսությունների […]
11:09 30.04.2020
Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբч հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել […]
10:51 30.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, ընդհանուր՝ 2066։ Առողջացել է ևս 29 պացիենտ, ընդհանուր՝ 929։ Փաստացի բուժում է ստանում 1103 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 32-ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 21125։
10:40 30.04.2020
Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով: Նախկինում յուրաքանչյուր իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ԶԼՄ-ները վճարում էին պետական տուրք: Այսօրվանից ուժի մեջ է մտել նախօրեին հրապարակված ՀՀ արդարադատության նախարարի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի […]
09:26 30.04.2020
Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում բարի լուր է հայտնել․ «Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»: https://www.facebook.com/photo.php?fbid=153670362854097&set=a.116043723283428&type=3&theater
08:09 30.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ամիրյան փ. 27 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 […]
23:59 29.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 29-ի ցերեկը, ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 28-ի ցերեկը սպասվում […]
23:15 29.04.2020
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 35 CV 541 համարանիշի և Niva մակնիշի 25 ՏՕ 955 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի […]
22:59 29.04.2020
Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Այս օրերին մենք մեծամասամբ գիշերազգեստով ենք»:
22:40 29.04.2020
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն այսօր հերթական նիստն է անցկացրել: Նիստի օրակարգում էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա փաստել է, որ 2019-ի ընթացքում հայկական լրատվական դաշտը ազատ է եղել, սակայն օրենքը թերի է և փոփոխությունների […]
21:59 29.04.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի՝ Միքայելյան փողոցի՝ իր նրբանցքով, Ազատության, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի, Արծրունի Եղբայրների, Սայադյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:54 29.04.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս […]
21:51 29.04.2020
ԱԱՏՄ լիազորություններն ընդլայնվում են համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունների կարգավորման մասով։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ […]
21:39 29.04.2020
ՀՀ ոստիկանությունը հերքում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ «Նման ահազանգ չենք ստացել»,- ասաց Ջանոյանը։ Լրատվամիջոցներում տարածած տեղեկության համաձայն՝ նորատուսցիները հարձակվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա, որտեղ գտնվում են Գավառում փոխհրաձգության հետևանքով գտնվող վիրավորները։ Գավառ քաղաքում՝ Գավառի […]
21:10 29.04.2020
Արթուր Դանիելյանը դուրս եկավ «Էրեբունի» ԲԿ-ից։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դեմ։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում […]
20:56 29.04.2020
Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, կրակոցների հետևանքով երկու հոգի մահացավ, իսկ դեպքերն էլ շարունակություն ունեցան՝ հանգեցնելով վենդետայի։ Իսկ ինչից սկսվեց պատմությունը։ Նորատուս համայնքի և Գավառ քաղաքի անչափահաս տղաների միջև վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները: ArmLur.am-ի ձեռքի […]
20:42 29.04.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում` Արթուր Դանիելյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ «Այնուհետև Արթուր Դանիելյանը ոստիկանության բաժնից տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը։
20:20 29.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գավառ քաղաքում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների հանագամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]
20:17 29.04.2020
ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ-ի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ընդդիմության դիրքորոշումը նախագծի նկատմամբ չի փոխվել, ֆինանսների նախարարին ուղղել են հարցեր և հայտարարել, որ չեն ստացել համարժեք պատասխաններ: Նույնպիսին չի եղել վերաբերմունքը մյուս երկու նախագծերի նկատմամբ, որոնք քննարկվել են երկրորդ ընթերցմամբ, իսկ կառավարությունը հաշվի է առել նաև ընդդիմության […]
20:09 29.04.2020
Ապրիլի 28-ին Երևանի ավագանու նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ: «Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ […]