18:07 28.04.2020
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պարետի և պարետատան դերը, կարգավիճակը: Օրենսդիրին մանրամասները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:02 28.04.2020
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում ավագանու անդամները քննարկել և համաձայնել են գույքահարկի արտոնություններ տրամադրել մի շարք ընկերությունների ու միությունների, թեպետ դրանցից շատերին հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էր տրվել: Երևանի ավագանին որոշել է «Հայաստանի նկարիչների միավորում» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան փողոցի հ. 16, Աբովյան փողոցի 16/3 հ. 40 և Աբովյան փողոցի 16/3 հ. 38 հասցեներում […]
18:00 28.04.2020
Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները: Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների […]
17:57 28.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ պարետի` ապրիլի 21-ի N 48 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Փոփոխության համաձայն՝ Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 3-ը` ժամը 23:59-ը»։
17:56 28.04.2020
Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից: «Ցավալի լուրն այսօր արձանագրեց տխուր իրողությունը: Կյանքի ու մահվան պայքարում մահը հաղթեց, ու Մարտուն Ադոյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Ադոյանի բացառիկ ջանքերով վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, […]
17:52 28.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, միաժամանակ իրականացնելով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրենի լիազորությունները, նշված ընկերության ոսկեգործական իրերի առևտրի […]
17:50 28.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մուտքի փայտյա դուռը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել իր տան հարևանությամբ՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող՝ առանձնատան երկրորդ հարկ: […]
17:49 28.04.2020
Գործող օրենքով հստակեցման կարիք ունի համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում համաճարակի կանխման նպատակով անձանց անձնական ազատության իրավունքների սահմանափակման հնարավորությունը: Այս և այլ հիմնավորումներով կառավարությունը նախաձեռնել է «Արտակարգ դրության մասին» օրենքի փոփոխություն, որը ներկայացվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Այդ փոփոխությունների նախագծով․ մի շարք դեպքերում հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա […]
17:44 28.04.2020
Երբ ֆուտբոլային թիմը լարված խաղ է անցկացնում, տրիբունաներից անընդհատ գոռում են՝ գո՛լ խփի, հետևը պահի և այլն։ Խորհրդարանի այսօրվա նիստը նման տպավորություն է ստեղծել իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի մոտ։ «Այսպիսի մի իրավիճակ է, երբ կառավարությունը լարված, շատ լարված, գերլարված իրավիճակում աշխատում է, մեկ էլ կողքից՝ «Պարոն Ջանջուղազյան, ա՛ջը նայի, ձա՛խը պահեք» և այլն, և այլն»,- […]
17:37 28.04.2020
Ընդդիմադիր պատգամավորները այսօր իշխանական պատգամավորներին մեղադրեցին իրականությունից կտրվելու, մարդկանց հոգսերին ծանոթ չլինելու մեջ։ Սրա վրա ուշադրություն դարձրեց իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա նիստին ներկա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին խնդրեց կառավարություն հասնելուց հետո նոր «սոցիալական աջակցության ծրագիր» նախաձեռնել։ Ըստ այդ ծրագրի՝ Հայրապետյանն առաջարկում է որոշ պատգամավորների արտակարգ դրության ընթացքում տրամադրել մեղրաջուր կամ շաքարաջուր հիշողությունը թարմացնելու համար։ […]
17:31 28.04.2020
Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի 86 հասցեում կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ: Այս որոշումը հաստատվեց այսօր` ապրիլի 28-ին, Երևանի ավագանու նիստում: Այդ նպատակով Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող 15.0 հա մակերեսով հողամասը հատկացվում է Հայաստանի Հանրապետությանը՝ քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով […]
17:17 28.04.2020
Ազգային ժողովում բյուջեի վերաբաշխման մասին քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արման Բաբաջանյանը կիսատ թողեց ելույթը։ Պատճառը ելույթի համար նախատեսված ժամանակի սպառվելն էր։ «Խմբակցության անունից կարող եք [ելույթ ունենալ], պարոն Բաբաջանյան»,- կատակեց նիստը նախագահող Արարատ Միրզոյանը։ Բաբաջանյանը, հիշեցնենք, պատգամավոր է ընտրվել ԼՀԿ ցուցակով, սակայն խորհրդարանի աշխատանքներին մի քանի ամիս խմբակցության կազմում մասնակցելուց հետո որոշել […]
17:15 28.04.2020
Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ILO) ապրիլի 28-ը համաշխարհային օր է հայտարարել՝ հանրության ուշադրությունը հրավիրելու այս առումով առկա տարաբնույթ խնդիրների վրա։ Արդեն ավելի քան 100 երկրում այս օրը տարատեսակ միջոցառումներ են անցկացվում։ ՀՀ օրենսդրությամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման լիազորությունը վերապահված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ)։ Կառավարությանը ենթակա այս կառույցը հետևողական է աշխատողի […]
17:08 28.04.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Շատ ուրախալի է, որ Երևանի ավագանին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց մեր հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին՝ Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար: Կարծում եմ, որ սա նաև հրաշալի նվեր է մեր […]
17:00 28.04.2020
Փոխադրման քննությունները չեն լինելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Խոսքը վերաբերում է 4-րդ ու 9-րդ դասարանին, ինչպես նաև նման քննություններ չեն լինի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում»,- ասաց Հարությունյանը: Նախարարի խոսքերով՝ մինչև մարտի 13-ը կրթական գործընթացը եղել է լիարժեք: «Արդեն երկու օրվա մեր քննարկումները թույլ են տալիս […]
16:50 28.04.2020
Ընդունելության քննությունները տեղի են ունենալու, ի՞նչ պետք է արվի դիմորդների ու քննությունն ընդունողների անվտանգությունն ապահովելու համար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: «Այս որոշումը կայացնելիս սերտ համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել առողջապահության նախարարության հետ՝ իրենց համապատասխան ցուցումները ստանալու համար: Վստահ եմ, որ անցած երկու ամսվա […]
16:40 28.04.2020
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը: Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից […]
16:30 28.04.2020
ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «2020 թ. ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%: 2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%: Կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական […]
16:23 28.04.2020
Ընդդիմությունը այսօր Ազգային ժողովում քննադատում է կառավարությանը, որը առաջարկում է ճգնաժամի պայմաններում որոշակի փոփոխություններ անել բյուջեում։ ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչները, մասնավորապես, նշում են, որ պետք է կարիքավոր 550 հազար ընտանիքների 100 հազարական դրամ բաժանել։ Այս առաջարկին պատասխանելիս իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանը ասաց, որ պարզ չէ՝ ով ում ինչպես պետք է տա այդ օգնությունը, ապա հեգնեց՝ ես […]
16:20 28.04.2020
Շատ մեծ հույս ունեմ, որ մենք առաջիկայում կվերադառնանք նորմալ գործընթացների, թեպետ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում որոշակի վատ վերլուծություններ կան այն առումով, որ այս իրավիճակը կարող է երկարացվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին է խոսել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ ուսումնական պրոցեսը կվերադառնա նախկին հուն: «Անորոշություններն իրականում մեծ […]
16:19 28.04.2020
Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Այս մասին ասվում է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրության մեջ: «Չնայած տարածաշրջանի ֆինանսական շուկաներում և առանձին երկրներում տեղի ունեցող բացասական երևույթներին՝ մեր բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված և իրացվելի՝ շարունակելով անխափան սպասարկել իր հաճախորդներին։ Առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում […]
16:07 28.04.2020
Հանրակրթության ոլորտում պետք է առավելագույնս անել ուսուցչին վստահելու և նման միջավայր ստեղծելու համար: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցին, թե արդյոք հեռավար կրթության ընթացքում նկատվում է «գլուխ պահելու» վիճակ ուսուցիչների շրջանում: «Մեր ընդհանուր դիտարկումները ցույց են տալիս, որ «գլուխ պահելու» իրավիճակ […]
16:00 28.04.2020
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում ավագանին հաստատեց որոշումները, որով ծառայողական ավտոկայանատեղի է հատկացվելու մի շարք ընկերությունների: Այստեղ ավագանու անդամները տարբեր հարցեր ու մտահոգություններ բարձրացրեցին: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը նկատեց, որ հաճախ վարորդները կայանում են այն վայրերում, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, արդյո՞ք նոր նախագծի շրջանակներում այդ տեղերը ավելացվելու են: «110-ից […]
15:55 28.04.2020
Եթե Ազգային ժողովում քննարկումները պետք է լինեն այս մակարդակի, ապա ավելի լավ է՝ չլինեն։ Իմքայլական Բաբկեն Թունյանը այս միտքը արտահայտեց՝ արձագանքելով ԼՀԿ պատգամավորների հայտարարություններին։ Վերջինները պնդում են, որ կառավարությունը ազատ դրամական միջոցներ ունի, բայց չի օգտագործում կարիքավորներին օգնելու համար։ Թունյանը ասաց, որ Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա։ Նա նշեց, […]
15:50 28.04.2020
Կոտայքի մարզում հնարավոր է ապահովագրել ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, աշնանացան գարի/ցորեն և գարնանացան գարի/ցորեն մշակաբույսերը կարկուտի և հրդեհի ռիսկերից: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը: «Մարտի 30-ի դրությամբ մեր մարզի տնտեսվարողները կարկտահարության ռիսկերից արդեն ապահովագրել են կորիզավոր պտուղ (ծիրան՝ 1 հա) և հնդավոր (խնձոր՝ 11 հա)»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:42 28.04.2020
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այս շրջանում իրականացվող հեռավար կրթությանը: «Եթե առաջին օրերին որոշակի խնդիրներ կային, հիմա ուսուցիչները հմտացել են այս առումով: Հիմա այս առումով խնդիրներ չենք արձանագրում, ուսուցիչների մեծամասնությունը կարողացել է խնդիրները լուծել, աշակերտների մեծամասնությունն էլ հաճույքով է մասնակցում դասերին: Աշակերտների մեծ մասը նախկինում այս սարքը դիտում […]
15:30 28.04.2020
Կառավարության՝ Ազգային ժողով ներկայացրած նախագծերից մեկն այն մասին է, որ կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված պայմաններում կարողանա վերաբաշխումներ անել բյուջեում։ Ընդդիմությունն անհամաչափ է համարում այս հնարավորությունը։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ արտակարգ դրության ժամկետը շուտով ավարտվելու է, իսկ կառավարությունը փորձում է բյուջեն ցանկացած պահի վերաբաշխելու հնարավորությամբ ապահովել իրեն անսահմանափակ ժամկետով՝ մինչև տարեվերջ։ Թանդիլյանի խոսքերով՝ դա Ազգային ժողովի […]
15:27 28.04.2020
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարվեց։ Որոշումը կայացվեց ավագանու ապրիլի 28-ի նիստում: Երևանի ենթակայության տակ գտնվող մինչև 2020թ․ Երևան քաղաքում կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ-ի միակ բաժնետերը համարվում է Երևան համայնքը։ «Որոշումը պայմանավորված է նրանով, որ 2019թ․ դեկտեմբերի 16-ին ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն այժմ իրականացնում […]
15:20 28.04.2020
Կառավարությունը պնդում է, որ փող չկա, իսկ եթե կա էլ, ապա ազատ չէ։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը այսպես բնորոշեց կառավարության պարզաբանումները փող չլինելու մասին։ Նա, սակայն, համաձայն չէ այդ պնդումների հետ։ Մարուքյանի բնորոշմամբ՝ Հայաստանում բախտի բերմամբ ձևավորվել է 385 միլիարդ դրամ, որը կուտակվել է մեքենաների ներմուծման, կապիտալ շինարարության չիրականացման հետևանքով։ Եթե այդ փողի մի մասը […]
15:10 28.04.2020
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ն.-ն և նույն բաժանմունքի ավագ […]