TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ԱՊՀ երկրների լավագույնների տասնյակում է

21:57 26.04.2020

«ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն ֆիլհարմոնիաների վարկանիշը՝ ըստ համերգներ այցելելու և դրանց կայքերում և սոցիալական ցանցերում դասական համերգների առցանց հեռարձակման ցուցանիշի, որտեղ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան զբաղեցրել է 6-րդ տեղը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարկանիշում առաջին երեք տեղերը ցբաղեցրել են Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիան, Սանկտ Պետերբուրգի Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիան և Բելառուսի պետական ֆիլհարմոնիան։

̰
Միացե՛ք Գաթա բենդի կենդանի համերգին վաղը՝ 20:00-ին

21:39 26.04.2020

Հաջորդ ոչՊաշտոնական համերգի ընթացքում միաձուլվելու են ազգային նվագարաններն ու տարբեր ազգերի ֆոլկ գործիքները, դրանք հաﬔմվելու են էլելկտրոնային որոշ գույներով և արդյունքում ստացվելու է շատ օրիգինալ երաժշտություն: Միացե՛ք Գաթա բենդի կենդանի համերգին վաղը՝ 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում։

̰
Ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են

21:06 26.04.2020

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են: Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: «Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- տեղեկացնում են դեսպանությունից:

̰
Պառավաքարում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը․ News.am

20:40 26.04.2020

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է արձանագրվել: Այս մասին  NEWS.am-ին հայտնել է Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը` նշելով, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է: Նա նշեց, որ երեկ է ստացվել թեստավորման պատասխանը, մեկուսացվել են վարակվածի ընտանիքի 4 անդամները, պարզվում է նրա շփման շրջապատը: Մանուչարյանը նշեց, որ վարակված քաղաքացու վիճակը լավ է:  

̰
Կրկնակի ծիածան Երևանի երկնքում

19:19 26.04.2020

Ֆեյսբուքյան օգտատերերից Անահիտ Գրիգորյանը սոցցանցի իր էջում կրկնակի ծիածանը պատկերող գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել։

̰
Լոռու մարզպետը դիմել է պարետատուն «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման հարցով

18:40 26.04.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ. -շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:| -Խնդրի հետ կապված կապ եմ […]

̰
Mercedes-ը Խանջյան-Վարդանանց հայտնվել է  թունելի բազալտե քարի վրա

18:23 26.04.2020

Այսօր՝ ապրիլի 26-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա: Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական […]

̰
Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրգործ

17:52 26.04.2020

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ […]

̰
Տուժած ոլորտներում եկամտի աղբյուրը կորցրած վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ դրամական աջակցություն են ստանում հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակում

17:36 26.04.2020

Տուժած ոլորտներում եկամտի աղբյուրը կորցրած վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ դրամական աջակցություն են ստանում հակաճգնաժամային 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Y6bOGx) շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Այստեղ միայն ֆինանսական աջակցություն չէ, այլ նաև հոգեբանական։ Երբ տեսնում ես, որ թիկունքիդ կանգնած է քո պետությունը»,֊ ասում է ծրագրի շահառու, հյուրատան հիմնադիր Զառա Կարապետյանը։

̰
Պեսկովը կատակել է՝ Պուտինը վարակաբան դառնալու ճանապարհին է

17:28 26.04.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարակաբան դառնալու ճանապարհին է։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է  «Интерфакс»-ը։ Նրա խոսքերով՝ երբ Պուտինը ինչ-որ թեմայի մեջ է խորասուզվում, փորձագիտական տեղեկություններ է հավաքում, և ինքն էլ շատ հարցերում փորձագետ է դառնում։ Պեսկովը նաև հիշեցրել է Պուտինի կատակն այն մասին, որ այս պայմաններում ամբողջ երկիրը վարակաբանների է […]

̰
Մահացել է «Ակունք» համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը

15:24 26.04.2020

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Ակունք» համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Գութան» ազգային երգի-պարի փառատոնի ֆեյսբուքյան էջից։ Անդրանիկ Հովհաննիսյանը եղել է «Ակունք» համույթի առաջին անդամներից մեկը։ Նա նաև ղեկավարել է «Վան» ազգագրական համույթը։  

̰
Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով

13:44 26.04.2020

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով՝ կազմելով ? հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65․000 դրամ, ? բնագիտական և այլ մասնագիտությունների` 60․000 դրամ, ? տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55․000 դրամ, ? դոկտորանտներին` 65․000 դրամ:

̰
Չինական ընկերությունը Հայաստանին  է նվիրաբերել 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ

13:15 26.04.2020

Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ-ի դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ս.թ. ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Արարողություն […]

̰
Հեղափոխությունից առաջ և հետո. Փաշինյանը՝ ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումների մասին

13:11 26.04.2020

Հեղափոխությունից առաջ և հետո. ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումների մասին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

13:07 26.04.2020

Ապրիլի 25-ին՝ ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. առկա է նոր քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը […]

̰
Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում․ բնակելի տան տանիքը վնասվել է

12:10 26.04.2020

Ապրիլի 26-ին՝ ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը: Պարզվել է, որ […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար

11:15 26.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ի ժամը 10:35-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է:

̰
Կորոնավիրուսի վարակման 69 նոր դեպք է գրանցվել

11:06 26.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի։ Ապաքինվել է 30 մարդ, ընդհանուր՝ 833 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 885  է։ Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 17931 թեստ։

̰
«Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար․ Սերժ Թանկյան

10:54 26.04.2020

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ «Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար բոլոր թվային ծառայությունների վրա այս հղումով։ «Երգից ստացված հասույթի 100% -ը նվիրաբերվելու է @mystepfoundation- ին, որը ղեկավարում է Հայաստանում բազմաթիվ նշանակալից նախաձեռնություններ, որոնք ուղղված են հանրային առողջության, կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության, շրջակա […]

̰
Գորիսում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին

10:22 26.04.2020

Ապրիլի 25-ին` ժամը 23:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Մ., ծնված 1994 թ.)  դուրս է […]

̰
9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է

10:17 26.04.2020

9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։ Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի […]

̰
Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը երկարացվում են․ մարզպետ

00:07 26.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են: «Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N […]

̰
Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը սպասարկում է տարեց ընթերցասերներին՝ գրքերի առաքման միջոցով

23:42 25.04.2020

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը սպասարկում է տարեց ընթերցասերներին՝ գրքերի առաքման միջոցով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եզակի, հետաքրքիր նախաձեռնություն․ Նորք ԻԿՀ-ն տեսանյութ է հրապարակել

22:58 25.04.2020

Եզակի, հետաքրքիր նախաձեռնություն: Երբ բժիշկները փորձում են հասկանալի դարձնել իրավիճակը բոլորին, ջանք չխնայելով… Այս մասին տեսանյութ է հրապարակել Նորք ԻԿՀ-ն։ «Կիսվիր հոլովակով ընկերոջդ հետ»,- գրված է տեսանյութին կից։

̰
Այսօր Քաղաքացու օրն է․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:54 25.04.2020

Այսօր Քաղաքացու օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/590933615105957/

̰
Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը

20:30 25.04.2020

Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստի օրակարգային հարցերի թվում է նաև «Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը: «Տալ համաձայնություն Մահաթմա Գանդիի արձանը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար»,- ասված է նախագծում։ Նշվում է, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով […]

̰
Ավելի քան 900 000 վիրտուալ այցելու Մեծ Եղեռնի հուշահամալիրում

20:24 25.04.2020

55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցավ առանց այցելուների ֆիզիկական ներկայության: Բայց շուրջ 1 մլն մարդ իր վիրտուալ ներկայությունն ապահովեց: Հուշահամալիրում 8 ժամ՝ մինչև լուսաբաց կենդանի երաժշտություն էր հնչում: 1.5 միլիոն զոհերի ոգեկոչումը սովորաբար սկսվում է նախօրեից ՝ ջահերով երթ, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլող հազարավոր լուռ ոտնաձայներ: Թվում […]

̰
Երևանյան պուրակներից մեկը կկրի Լեոնիդ Ենգիբարյանի անունը

19:57 25.04.2020

Երևանի ավագանին ապրիլի 28-ին հերթական նիստը կանցկացնի: Օրակարգային հարցերի թվում է նաև Երևան քաղաքում ի պատիվ ԼԵոնիդ Ենգիբարյանի՝ պուրակ անվանակոչելու հարցը: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ […]

̰
1915 թ. իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային. նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Le Monde»-ում

19:39 25.04.2020

«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», – գրում է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։ Այս […]

̰
Ե՞րբ թուրքերը սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:36 25.04.2020

Ոչ հեռավոր անցյալում Թուրքիայում ինչպե՞ս էր նշվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ե՞րբ թուրքերը սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այս և այլ հարցերի շուրջ է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP