TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր Հայաստանում նշում են քաղաքացու օրը

12:20 25.04.2020

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թվականի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ […]

̰
Լուսավոր նախնիների հիշատակը հարգելու կրեատիվ լուծում․ Հակոբ Արշակյանը լուսանկար է հրապարակել

10:51 25.04.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լյուսին շատ սպասեց, որ իր անունը տեսնի ցեղասպանության հուշահամալիրի սյուներին, սակայն քնելու ժամը եկավ ու որոշեց իմ հեռախոսով այս նկարը նկարել ու այդպիսով հարգել իր լուսավոր նախնիների հիշատակը։ #այլևսԵրբեք»։ https://www.facebook.com/hakobarshakyanpage/photos/a.2255522994474396/3550817344944948/?type=3&theater

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար․ 6 մարզում ձյուն է տեղում

10:09 25.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի […]

̰
Մեր երաժիշտները բացօթյա ֆանտաստիկ կատարումներ են մատուցել +4°C ՝գրեթե ձմեռային, ցուրտ եղանակին․ Հակոբ Արշակյան

10:06 25.04.2020

«Հիշում եմ և պահանջում»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա տեղեկացրել է, որ մեր երաժիշտները բացօթյա ֆանտաստիկ կատարումներ են մատուցել +4°C ՝գրեթե ձմեռային, ցուրտ եղանակին։

̰
Երգից գոյացած ողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին․ Սերժ Թանկյան

09:47 25.04.2020

«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում: Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական […]

̰
Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար. Փաշինյան

09:23 25.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։ Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետեւյալ կրկներգը. Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան, Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան, Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա, Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։ Հույս ունեմ՝ Ձեզ դուր […]

̰
Երևան-Պետերբուրգ-Մոսկվա չվերթը կկայանա ապրիլի 27-ին․ RIA

09:11 25.04.2020

Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա ապրիլի 27-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությանը: «ՌԴ քաղաքացիներին արտերկրից հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի համաձայն՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 13.45-ին (Մոսկվայի ժամանակով 14։45)»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը «Коронавирус: рейсы в РФ» Telegram-ալիքում: Նա հստակեցրել է, որ թռիչքն […]

̰
Բոլոր նրանց հետ ենք, ովքեր պայքարում են հիշատակի և արդարության համար․ Մակրոնի գրառումը

08:55 25.04.2020

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք բոլոր նրանց հետ ենք, ովքեր պայքարում են հիշատակի և արդարության համար: Այս մասին Twitter միկրոբլոգների ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մենք երբեք չենք մոռանա»,-նշել է նա: En ce 24 avril, journée de commémoration du génocide arménien, nous sommes avec tous ceux qui luttent pour la […]

̰
Հանցագործություն ընդդեմ մարդկության, որը ստվերեց 20-րդ դարի լուսաբացը․ Հունաստանի վարչապետ

08:40 25.04.2020

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ապրիլի 24-ին ոգեկոչել է Ցեղասպանության զոհերին, փոխանցում է ekathimerini.com-ը։ «Հանցագործություն ընդդեմ մարդկության, որը ստվերեց 20-րդ դարի լուսաբացը։ Հավերժական դաս՝ ատելությունը, ռասիզմը և կույր բռնությունը մերժելու համար: Այդ պատճառով չարագործությունը մոռանալը երաշխավորում է դրա կրկնությունը»,-ասված է սոցիալական մեդիայում արված գրառման մեջ։  

̰
Ղազախստանում հարգել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը

08:28 25.04.2020

Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենսկի տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների: Այս մասին ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ապահովվեց նաև արարողության հեռարձակումը ուղիղ եթերով: Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և […]

̰
Հարգենք հիշատակը` հարգելով կյանքը․ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մշակույթի գործիչներին

08:20 25.04.2020

Հարգենք հիշատակը` հարգելով կյանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը․ «Գեղարվեստական ծրագիրն ավարտվում է, լույսն արդեն բացվում է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մշակույթի գործիչներին, արվեստագետներին, երգիչներին, երաժիշտներին: Դուք նոր խոսք եք ասում մշակույթի զարգացման գործում»:

̰
Վարչապետը խնդրում է չկրկնել

08:09 25.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խնդրում եմ չկրկնել։ Սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության։ Հատկապես մեր տարիքով հայրենակիցների»։ 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2618702875116758  

̰
82-ամյա Արտուշ պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է

02:14 25.04.2020

Հենց հիմա՝ Ծիծեռնակաբերդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել: Ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել էր, որ քիչ անց մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/873559413116162/ Հիշեցնենք, որ 82 տարեկան Արտուշ […]

̰
Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Աննա Հակոբյան

01:58 25.04.2020

Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հիշեցնենք, որ 82 տարեկան Արտուշ Միրզոյանին ոստիկանները չէին թույլատրել բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մի խումբ քաղաքացիներ գտել են այլընտրանքային տարբերակ,  և 82-ամյա պապիկը,  իր […]

̰
Առաջիկա օրերին լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

23:57 24.04.2020

Հանրապետության տարածքում՝        Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: […]

̰
Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

23:25 24.04.2020

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), որի անդամ է նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «1915թ ապրիլի 24-ին Ստամբուլում 250 հայ մտավորական ձերբակալվեց և աքսորվեց Այաշ ու Չանքըրը։ Այնուհետև նրանց սպանեցին։ Ապա […]

̰
Ավելի մեծ ջանք, եռանդ ու աշխատանք պետք է ներդնենք՝ հզորացնելու և զարգացնելու մեր Հայրենիքը․ Ավինյան

23:10 24.04.2020

ՀՀ փախվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ. Այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հայ ժողովրդին միանում են նաև մեր բարեկամները և ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: 105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու […]

̰
Ոճրագործություն՝ առանց վաղեմության ժամկետի. Սոլովյով

22:50 24.04.2020

Հայտնի ռուս լրագրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ապրիլի 24-ին գրառում է արել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ: «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից 105 տարի է անցել: Ոճրագործություն՝ առանց վաղեմության ժամկետի…»,- գրել է նա իր ինստագրամյան էջում: Սոլովյովը նաև հրապարակել է անմոռուկի պատկեր, որ դարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի և ճանաչման պահանջի խորհրդանիշ:

̰
Ամեն ժամ Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ ավելանում են ձեր ծաղիկները. Արայիկ Հարությունյան

22:38 24.04.2020

Ամեն ժամ Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ ավելանում են ձեր ծաղիկները` ձեզանից յուրաքանչյուրի անունից դրվող ծաղիկները: Այս մասին ֆեյսբուքյան իր ջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

̰
Մենք աշխատում ենք ՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

22:33 24.04.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր  Նուբար Աֆեյանի փաստում է, որ կորոնավիրուսի համավարակը ստեղծել է միջազգային ճգնաժամ, ինչը պահանջում է  միջազգային լուծումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆեյանն այս մասին ասաց  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատվաստանյութի մշակման մասին հարցին, որով զբաղվում է նաև նրա ընկերությունը։ «Պատվաստանյութ մշակելը,  փորձարկելը մեկ […]

̰
8-ամյա Սերոբը թաղել է Աստվածաշունչն ու թաքուն աղոթել այդ վայրում

22:13 24.04.2020

«Մի Ավետարանի պատմություն. Հայոց ցեղասպանության լուռ վկաները» խորագրով Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը  հրապարակել է մի ցուցանմուշի պատմություն․ Ցեղասպանության ականատես 8-ամյա Սերոբ Թորոսյանը ամբողջ ընտանիքից փրկված միակ մասունքը՝  Աստվածաշունչը թաղել է հողում և տարիներ շարունակ թաքուն աղոթել է այդ վայրում, քանի որ  թուրքերը կրոնափոխ էին արել նրան: https://www.facebook.com/armeniangenocidemuseum/videos/1050469275335956/

̰
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով

22:04 24.04.2020

Այս րոպեներին  մեկնարկել է վիրտուալ երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և պետական երաժշտական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ հիշատակի համերգը, որը հեռարձակվելու է մինչև վաղը առավոտ: Վիրտուալ երթի ընթացքում Ծիծեռնակաբերդի սյուների վրա արտացոլվելու են Հայաստանից, Արցախից և արտասահմանից   հաղորդագրություններ ուղարկած անձանց անունները, այդպես ազդարարվելու է նրանց խորհրդանշական մասնակցությունը հիշատակի արարողություններին: 21:50-ի դրությամբ՝ վիրտուալ երթի մասնակիցների թիվը […]

̰
Այս պահին վիրտուալ երթի մասնակիցների թիվը 653 հազար 797 է. Փաշինյան

21:58 24.04.2020

Վերջին նախապատրաստությունները։ Այս պահին վիրտուալ երթի մասնակիցների թիվը 653 հազար 797 է։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Բունդեսթագի փոխնախագահը պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ներառել Գերմանիայի կրթական ծրագրերում

21:57 24.04.2020

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կլաուդիա Ռոթի և Ջեմ Օզդեմիրի համատեղ հայտարարությունը հրապարակել է gruene-bundestag․de կայքը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 24-ը հատուկ օր է Հայաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և միջազգային […]

̰
Միանում ենք պատմական արդարության պայքարին․ Եվրախորհրդարանի պատգամավոր

21:54 24.04.2020

Եվրախորհրդարանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Յերուն Լենաերսը միանում է Հայաստանի և հայ ժողոգրդի հանձնառությանը ՝ շարունակելու ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ կանխարգելելու ցեղասպանությունները, միանալու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության պայքարին: Յերուն Լենաերսն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։ «Հայաստանում և Հայաստանից դուրս իմ բոլոր ընկերներին՝ իմ անունը Յերուն Լենաերս է, ես՝ Եվրախորհրդարանի՝ քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հոլանդացի անդամ եմ: […]

̰
Շատ ազդեցիկ է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

21:35 24.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Շատ ազդեցիկ է»:  

̰
Իրաքից Հայաստան է վերադարձել 21 քաղաքացի

21:22 24.04.2020

Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։ Նույն ինքնաթիռն Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացիների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իրաքում Հայաստանի դեսպանությունը։ «Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք […]

̰
̰
Իմ հայ եղբայրներ, ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը կիսում ձեզ հետ․ Ջեմալ փաշայի թոռը գրառում է կատարել

20:40 24.04.2020

Իմ հայ եղբայրներ, ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը կիսում ձեզ հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը։ Ermeni kardeşlerimin 24 Nisan soykırım acısını paylaşıyorum. — Hasan Cemal (@hsncml) April 23, 2020

̰
Կարևոր է հավատալ, որ նման բան այլևս չի կրկնվի աշխարհի ոչ մի ժողովրդի հետ. Նոբել Առուստամյանի գրառումը

20:27 24.04.2020

Հայազգի  մարզական մեկնաբան, լրագրող Նոբել Առուստամյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր տխուր օր է հայ ազգի համար՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այսօր մեծ երթեր ու ակցիաներ չեն լինի աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ապրում են այն տարիներին Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած ու փրկված մարդկանց սերունդները: Սա է […]

̰
BACK_TO_TOP