TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շիրակի մարզպետն ուսումնասիրում է Գյումրիի քաղաքային տրանսպորտում աշխատող վարորդների սոցիալական աջակցության հարցը

19:59 27.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Գյումրիի քաղաքային տրանսպորտը սպասարկող ընկերության ղեկավարի հետ։ Քննարկել են Գյումրիի ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում աշխատող վարորդների սոցիալական աջակցության հաշվարկի հարցը։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ վարորդները բողոքով գնացել էին Շիրակի մարզպետարան և ներկայացրել են, որ սոցիալական աջակցության հաշվարկի արդյունքում իրենց հասանելիք գումարները շատ փոքր են ստացվել։ Շիրակի մարզպետը նշել […]

̰
Գերեզմանոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի. հարուցվել է քրեական գործ

19:46 27.04.2020

2020թ. ապրիլի 27-ին՝ ժամը 08:35-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում գտնվող գերեզմանոցում կայանված ավտոմեքենայում դի կա: Քննչական-օպերատիվ խումբը նշված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է Կապան քաղաքի 31-ամյա բնակչի դին` հրազենային վնասվածքով: Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի  և դեպքի […]

̰
Երևանում չբնակեցված տան պարիսպը փլուզվել է և փակել հարևանի տան մուտքը

19:20 27.04.2020

Ապրիլի 27-ին՝ ժամը 15:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 21-րդ փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնարին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]

̰
Լիբանանում քաղաքական նոր ճգնաժամ է հասունանում. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:15 27.04.2020

Լիբանանում քաղաքական նոր ճգնաժամ է հասունանում: Այսօր վաղ ժամերից սկսած՝ ցուցարարները անվադողեր հրկիզելով փորձել են փակել մայրաքաղաք Բեյրութի, ինչպես նաև այլ շրջանների մի շարք կենտրոնական փողոցներ և ճանապարհներ: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը հանվել է

19:12 27.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի դրանից՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված […]

̰
Կառավարությունը կօգնի  գարնանային ցրտահարության պատճառով տուժած մի շարք ֆերմերների

19:08 27.04.2020

Ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։ Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ «Այսօր անհրաժեշտ է, որ մեծ ներգրավում լինի նաև ֆերմերների կողմից, որպեսզի կարողանանք կայացնել […]

̰
Բացահայտվել է «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպք

19:02 27.04.2020

2020 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 17:20-ին, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցից առերևույթ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, որի մոտ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնավուն զանգված և ծալովի դանակ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Առգրավված նյութը ենթարկվել է […]

̰
ՀՀ-ում ԵՄ դեսպանը և ՀՀ ոստիկանապետը վիրտուալ հանդիպում են ունեցել

18:30 27.04.2020

Հայաստանում ԵՄ գրասենյակը հատնում է, որ Եվրոպական միությունը աջակցում է ժամանակակից և քաղաքացիակենտրոն ոստիկանության ծառայության ստեղծմանն ուղղված Հայաստանի ջանքերին։ «Մարտահրավերներով հագեցած այս ժամանակաշրջանում՝ Եվրոպական միությունը բարձր է գնահատում ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից ներդրված ջանքերը, որոնց շնորհիվ անցյալ շաբաթ հաստատվել է Ոստիկանության ռազմավարությունը և դրանից բխող՝ 2020-2022 թվականների Գործողությունների ծրագիրը և պատրաստ է […]

̰
ՊԲ հրամանատարն ու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել են

18:20 27.04.2020

ԱՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: «Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող […]

̰
2016-ի ապրիլի 2-ից 5-ը եղել է 75 զոհ. Լևոն Մնացականյան

18:11 27.04.2020

Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, որը 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը, այսօր հրավիրվել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ: «Շատ կարևոր էր այսօրվա անկեղծ շփումը, նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք գտել, հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու անվտանգության […]

̰
Պատգամավորները դրական եզրակացություն են տվել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային

18:10 27.04.2020

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերից է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցը, որին պատգամավորները դրական եզրակացություն են տվել: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ` Կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար: Կոնվենցիան կոչված […]

̰
ԶՈՒ-ում մահացած զինծառայողների հարազատներին իրավաբանական օգնությունն առաջարկվում է անվճար դարձնել. նախագիծը ընդունվել է

18:06 27.04.2020

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց և միաձայն ընդունեց «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ Զինված ուժերում մահացած զինծառայողների հարազատներին տրամադրվող իրավաբանական օգնությունն առաջարկվում է անվճար դարձնել: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ «զինվորական ծառայության ժամանակ մահացած» հասկացությունը բավականին լայն շրջանակ է ընդգրկում, քանի որ զինվորական ծառայությունը բաժանվում է 3 […]

̰
Ստուգումներ մարտական հենակետերում

17:55 27.04.2020

4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում հրամանատարական կազմն ապրիլի 25-ին կատարել է ստուգայցեր: Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորումը: Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

̰
Սողանք Լոռու մարզի Շահումյան համայնքում

17:47 27.04.2020

Ապրիլի 27-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 27-ի ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի […]

̰
Լոռու մարզի Դարպաս գյուղում սողանքի հետևանքով վնասվել են ճանապարհի հենապատերը

17:40 27.04.2020

Ապրիլի 27-ին՝ ժամը 13:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի Հարավսլավական տնակներ տանող երկրորդային փողոցում տեղի է ունեցել սողանք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Դարպաս գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի վերջնամասում առատ տեղումների հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլուզում. վնասվել […]

̰
Արցախցի Միշան հյուրընկալվել է Մաքսիմ Գալկինին և հիացրել իր կատարումներով

17:36 27.04.2020

Ռուսական «Лучше всех!» մանկական հաղորդաշարին է մասնակցել մանկական «Եվրատեսիլի» և ռուսական «Голос дети» շոուների մասնակից Միշա Գրիգորյանը: «Հեռու լեռներում ապրում է այս գեղեցիկ տղան: Նա երգում է ինչպես սոխակ, թեև արծիվ է»,- փոքրիկ  հյուրին ներկայացրել է հաղորդավար Մաքսիմ Գալկինը: Միշան պատմել է, որ արդեն համերգներով է հանդես գալիս, սակայն չի ցանկանում դրանով գումար վաստակել։ Մաքսիմ […]

̰
Քարաթափումներն ավելացել են, սողանքները՝ ակտիվացել

17:17 27.04.2020

ՀՀ ԱԻՆ-ը վիճակագրություն է ներկայացրել քարաթափումների և սողանքների վերաբերյալ: «Փլուզման՝ 11, քարաթափման՝ 6, սողանքի 2 դեպք՝ 7 օրվա ընթացքում: ԱԻՆ ՓԾ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը: Քարաթափման դեպքերին զուգահեռ ակտիվացել են նաև սողանքային գոտիները: ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթների համաձայն՝ սողանքային գոտիներում մշտապես […]

̰
ԱՄԷ-ից Հայաստան ժամանեց 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռը

17:16 27.04.2020

Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին՝ այդկերպ իր օժանդակությունը բերելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։ Բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների միջև անմիջական և շարունակական համագործակցությունը համավարակի դեմ պայքարում։ Թագաժառանգը նշել […]

̰
Պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեություն

17:10 27.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեությունը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։ «Կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաև […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին

17:00 27.04.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: «Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

̰
69-րդ օրն է, ինչ Իրանում սկսվել են դրամատիկ իրադարձությունները. Արտաշես Թումանյան

16:54 27.04.2020

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ Zoom հեռավար հարթակի միջոցով անցկացնում է քննարկում: «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով քննարկմանը միացել են Իրանում և Վրաստանում ՀՀ դեսպանները, պատգամավորներ: Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրել է իրավիճակը հարևան երկրում. «69-րդ օրն է, որ Իրանում սկսվել […]

̰
Ընտանիքներով, հարազատներով քննության գնալու ավանդույթին պետք է հրաժեշտ տանք. նախարար

16:02 27.04.2020

Մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ են սահմանված հունիսի 5-ից 20-ը, այժմ առաջարկվում է քննությունն իրականացնել ավելի ուշ՝ հունիսի 16-ից 30-ը, իսկ արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացի մասին խոսելով՝ Հարությունյանը հայտնեց, որ առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզվի և Ինֆորմատիկայի ու տեղեկատվական […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում

16:00 27.04.2020

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ, 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման […]

̰
2019թ. վերջին տարածքային կենտրոններում գրանցվել է 85.000 աշխատանք փնտրող անձ. Բաթոյան

15:55 27.04.2020

Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13.375 աշխատող: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա տեղեկացրել է, որ Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2019-ի վերջին տարածքային կենտրոններում գրանցվել է 85.000 աշխատանք փնտրող անձ, որից 61.000-ը գործազուրկի կարգավիճակ ունի: Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 […]

̰
ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությունը

15:40 27.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Չակրաբարտին ողջունել և դրական է համարել կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: […]

̰
ԿԳՄՍ նախարարը՝ մեդալի քննության ու Վերջին զանգի մասին

15:39 27.04.2020

Բուհերում ավարտական քննությունների իրականացման ձևն ընտրում են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում՝ պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնը և մինչև հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Մեդալի քննությունների հետ կապված՝ Հարությունյանը հայտնեց, որ դրանք ևս չեն իրականացվելու, հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել մասնակցել հաջորդ […]

̰
Ավելի քան 80.000 մարդու կենսաթոշակ է բարձրացվել. Զարուհի Բաթոյան

15:22 27.04.2020

2019-ին սահմանվեց նվազագույն կենսաթոշակների չափ՝ 22500 դրամ, որից ցածր չէր կարող տրամադրվել: Ավելի քան 80.000 մարդու կենսաթոշակ բարձրացվեց: Այս տարվա հունվարին երկրորդ բարձրացումն է տեղի ունեցել: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Գյումրիի հոգեկան առողջության կենտրոն» է ներխուժել 4 երիտասարդ ու դեղորայք պահանջել

15:15 27.04.2020

Երեկ՝ ապրիլի 26-ի երեկոյան, 4 երիտասարդ է ներխուժել «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի» շենք, կոտրել նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, բացել դուռն ու ներխուժել: Երիտասարդները կոտրել են նաև առաջին հարկի ապակիները, որտեղ գտնվում են բժիշկների սենյակները, փորձել են բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռները փակ ճաղավանդակներով են։ […]

̰
Բուհ ընդունվելու համար դիմորդները մեկ քննություն կհանձնեն. նախարար

14:59 27.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ բուհերի ընդունելության քննություններին, քանի որ այդ հարցը շատերին հետաքրքրում է և կարևոր է: «Մենք շատ քննարկեցինք լուծումները, և պետք է անկեղծ ասեմ, որ ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որ հա՛մ կարողանանք դիմորդների գիտելիքը չափել, հա՛մ էլ առավելագույնս համավարակային միջոցառումներին չխոչընդոտենք և խնդիրներ […]

̰
Պահպանեք ֆիզիկական ակտիվությունը՝ օրական առնվազն 30 րոպե. ՀՀ ԱՆ

14:55 27.04.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս պահպանել ֆիզիկական ակտիվությունը՝ օրական առնվազն 30 րոպե:

̰
BACK_TO_TOP