13:44 21.04.2020
Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ազգային հերոսի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու մոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
13:23 21.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք»։
13:18 21.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա տեղեկացրել է, որ վերադարձը կազմակերպելու քայլերը կիրականացվեն մոտ օրերս: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից […]
13:08 21.04.2020
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նշված է. «Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ բարեկարգվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կանաչապատ տարածքները: Նախօրեին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավասարեցրել են խոտերը: Վաղվանից տարածքում 5 հազար կակաչ կտնկվի»:
12:49 21.04.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ: «Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, որոնք մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլև մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը […]
12:15 21.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց»,- գրել է նա:
12:09 21.04.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»: Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը: Հանձնախմբի խնդիրներն […]
11:59 21.04.2020
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իրինա Հովհաննիսյանը 2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։ 2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով: Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ […]
11:37 21.04.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության ու յուրացման կամ վատնման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և 16 տարին […]
11:28 21.04.2020
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվող ԱՄՆ-ի օգնությունը կավելանա: «Ի հավելումն նախկինում նշված 1 մլն 100 հազար դոլարի՝ որոշում է կայացվել Հայաստանին հատկացնել ևս 600 հազար դոլար»,- ասել է նա:
11:10 21.04.2020
Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին: Ինչպես հայտնում է Tert.am-ը, օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել:
10:48 21.04.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են․ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գներն նույնիսկ ավելի ցածր են փետրվարի […]
10:40 21.04.2020
Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները։ Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Գևորգ Չավուշ Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան, 1870 – 1907 թթ.) հայ ազատագրական շարժման հերոս է, ֆիդայի: Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում: Մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին (1891-1894 թթ.): 1894 թ. […]
10:27 21.04.2020
Այս օրերին ՄԻՊ թեժ գծի զանգերը ոչ միայն 4 անգամ ավելացել են, այլ նաև ավելացել են արագ արձագանքում պահանջող գործերի թիվը. հիմա 10 ստացած զանգից 8-9 պահանջում է արագ արձանքում։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն: «Արտակարգ դրության օրերի դրական […]
08:10 21.04.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի […]
23:37 20.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 20-ին կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում, 21-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ […]
22:53 20.04.2020
Հասարակագիտության և մեդիագրագիտության դասերը՝ բոլորի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղադրել վաղվա դասացուցակը․ «✨Հասարակագիտություն (10-րդ դասարան) Թեմա՝ Գեղեցիկի հասկացությունը ?Մեդիագրագիտություն (7-րդ դասարան) Թեմա՝ Ինչին այսօր վստահել համացանցում ?Կենսաբանություն (10-րդ դասարան) Թեմա՝ Ֆոտոսինթեզ։ Ֆոտոսինթեզի առանձնահատկությունները նախակորիզավորների բջիջներում ?♀Ֆիզկուլտուրա ℹ11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ ?Մաթեմատիկա. Ռացիոնալ անհավասարումներ ?Ֆիզիկա.Պոտենցիալային և ոչ […]
22:17 20.04.2020
ՀՀ նախագահի հրամանով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Պարոն Համբարձումյանը բարձր կարգի իրավագետ է, մինչև այսօր զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքը նրա հետ ոչ միայն խիստ արդյունավետ էր, այլև հաճելի: Առիթ ունեցա համոզվելու, […]
22:15 20.04.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 21-ին ժամը 09.00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի ✅Ծովազարդ, ✅Բերդկունք, ✅Հայրավանք, ✅Լճափ, ✅Չկալովկա, ✅Նորաշեն ✅Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:35 20.04.2020
ArmLur.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով ավելանում է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ միայն Վարդենիսի հիվանդանոցում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, որոնց թվում նաև բժիշկներ կան։ Կորոնավիրուսի վարակման թեստ է արվել նաև Սոթքի հանքի աշխատողներից մեկի մոտ։ Նա մի քանի օր ջերմել է, երեկ կտրուկ բարձրացել է ջերմությունը և որոշել են թեստավորել։ Նշենք, […]
21:31 20.04.2020
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Կողմերն ընդգծեցին նոր տիպի […]
21:27 20.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն անձանց շրջանակը, որոնք հիասթափություն են ապրել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ Այս մասին Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Հիմա Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն։ Ուզում եմ խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 20.04.2020
Խորը կսկիծով տեղեկացա ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի անժամանակ մահվան մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Կորստի այս ծանր պահին Երևանի շախմատի ֆեդերացիան իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում մեր շախմատիստի ընտանիքի անդամներին, մերձավորներին և կիսում […]
20:39 20.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում […]
20:35 20.04.2020
ԱԺ-ում այսօր ճեպազրույցների օր էր. խորհրդարանական խմբակցություններն անդրադարձել են կորոնավիրուսի տարածումը մեղմելու ուղղությամբ կառավարության քայլերին, վարչապետի հայտարարություններին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողի վերջին նիստին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:26 20.04.2020
ՀՀ բնապահպանության նախարարությունում առերևույթ կատարաված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ: Պարզվել […]