19:59 20.04.2020
Արտակարգ դրության ժամանակ արտակարգ ժամանց բոլորի համար. Այս կարգախոսով Շանթ դիջիթլ թիվին անակնկալ էր պատրաստել, որից արդեն շուրջ մեկ ամիս օգտվում էին մեր հեռուստադիտողները: Անկախ նրանից՝ Հայկական HD ալիքների հավելվածի բաժանորդ եք, թե ոչ, հնարավորություն էր ընձեռվել մինչև ապրիլի 16-ը, այսինքն՝ արտակարգ դրության, այսպես ասած, առաջին փուլի ավարտը, առանց բաժանորդագրվելու անվճար ունենալ «Շանթ» պրեմիում փաթեթը, […]
19:58 20.04.2020
Օշականի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել կարկտահարության վերաբերյալ։ «Ապրիլի 20-ին կեսօրից հետո տեղացած կարկուտը ամբողջովին վնասեց Օշական համայնքի Ձախ Ափ թաղամասի և նրա հարակից գյուղատնտեսական նշանակության հողերի ու ջերմոցների բերքը։ Վնասի չափերը որոշելու համար կստեղծվի հանձնաժողով, որի արդյունքների մասին կներկայացվի Արագածոտնի մարզպետարան»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
19:51 20.04.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ Արմեն Աբրոյանը, ապրիլի 20-ին «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, նախարարի տեղակալը կարևորել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ռազմավարական նշանակությունը, նշել, որ դրանում հանրությունը համոզվեց վերջին ամիսներին ՀՀ ողջ տարածքում իրականացված […]
19:25 20.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է: Վարչապետը խոսում է այն մասին, թե հասարակության հատկապես որ շերտերն են հիասթափված: Մանրամասները՝ տեսանյութում:
19:20 20.04.2020
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ […]
19:19 20.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երկու եղբայրների կողմից թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա համայնքի 28-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, իրացման նպատակով ապօրինի ձեռք […]
19:05 20.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 972,801,769,5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3819:
18:58 20.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ազիմուտ» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 20-ին տեղի է ունեցել Դոնի Ռոստովից դեպի Երևան չարտերային թռիչքը։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների […]
18:51 20.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ազիմուտ» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 20-ին տեղի է ունեցել Դոնի Ռոստովից դեպի Երևան չարտերային թռիչքը։ «Նշյալ չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ի հարավում գտնվող ևս 100 ՀՀ քաղաքացի։ Դոնի Ռոստովի հայկական համայնքի, համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանի և գլխավոր հյուպատոսության ջանքերով […]
18:40 20.04.2020
ՀՀ ԶՈւ gլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում: Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ: Կայազորներում ընդհանուր […]
18:34 20.04.2020
Որպես կորոնավիրուսի հաղթահարման միջոց վերջին շրջանում հաճախ է հիշատակվում ապաքինված նախկին վարակակիրների արյունը մյուս վարակակիրներին փոխներարկելը: Այս մեթոդի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:21 20.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մեկշաբաթյա խստացված կարանտին է սահմանվել: Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն՝ մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:08 20.04.2020
2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ: […]
18:05 20.04.2020
Քիչ առաջ խոշոր կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կարկուտը տեղացել է մի քանի րոպե, բայց թե այդ կարճ ժամանակահատվածում ինչ վնաս է հասցրել բերքին, կամ, առհասարակ, վնասե՞լ է պտղատու ծառերը, դեռ պարզ չէ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:04 20.04.2020
Վերջին շրջանում հանցագործությունների նվազում է արձանագրվել: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը: Ներկայացնելով 2020թ. մարտի 16-ից ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ՃՏՊ-ները, նա տեղեկացրեց, որ Հայաստանում արձանագրվել է 225 մարմնական վնասվածքներով ՃՏՊ, որից զոհվել է 17 մարդ, 330-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 342 […]
18:00 20.04.2020
ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։ Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։ […]
17:55 20.04.2020
2020 թվականի ապրիլի 20-ին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի օգնության խաչի և Հայ ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ, Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելեց մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաներ: Այդ մասին տեղեկացնում են Հումանիտար […]
17:54 20.04.2020
Այս օրերին արտակարգ դրությամբ աշխատող ոստիկանները մարտ ամսվա համար պարգևավճարներ արդեն ստացել են: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը: Ինչ վերաբերում է փողոցներում քաղաքացիների շարժի աճին և ոստիկանության կողմից վերահսկողության նվազմանը, փոխոստիկանապետն ասաց. «Այոˊ, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է, և դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշումով որոշակի տնտեսվարող […]
17:37 20.04.2020
Արագածոտնի մարզի Օշական համայնքում և մարզի մի շարք այլ բնակավայրերում այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հորդառատ անձրև է տեղացել, որը հետո փոխարինվել է կարկուտով։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ, ըստ գյուղացիների, զգալի վնաս է պատճառվել հատկապես ծիրանենիներին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:27 20.04.2020
24 ոստիկան ինքնամեկուսացված է, 30-ը՝ մեկուսացված, 20 բացասական արդյունքով թեստավորում է արվել, 10 ոստիկանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, որից 5-ն արդեն բուժվել է: Այս մասին այսօր`ապրիլի 20-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Խոսելով արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ոստիկանության գործողությունների մասին՝ Հայկ Մհրյանը նշեց, որ այս ընթացքում հսկողություն […]
17:23 20.04.2020
Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը […]
17:00 20.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի […]
16:53 20.04.2020
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգները, ինչպես նաև դրանից բխող առողջապահական, սոցիալ-տնտեսական համաշխարհային մարտահրավերները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ընդգրկուն ու համապարփակ ձևաչափով ընդլայնում է «COVID-19 Հայաստան․ միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաքը։ Այդ մասին նշված է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչում. «Կոչ եմ անում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված […]
16:45 20.04.2020
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոց է սոցիալական հեռավորությունը և ինքնամեկուսացումը: Այդ մասին հիշեցնում են առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով. «Մնա՛ տանը»:
16:38 20.04.2020
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ դատախազը բուժում է ստանում: Խաչատրյանը տեղեկացրեց՝ դատախազի առողջական վիճակում բարելավման դինամիկա կա, նրա հետ կոնտակտի շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները՝ մեկուսացված:
16:27 20.04.2020
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պետք է հրավիրվի Ապրիլյան հանձնաժողովի հանգամանքները քննող հանձնաժողով. այս մասին հարց են ուղղել լրագրողները Անդրանիկ Քոչարյանին ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ: «Հանձնաժողովի քննարկումների արդյունքում չենք տեսել, որ պետք է կանչել Նիկոլ Փաշինյանին, նա չի եղել պաշտոնի կրող ու պատասխանատվություն չի կրում, տեսակետներ հայտնել են շատ քաղաքական գործիչներ, եթե հարկ է լինում աղբյուր ճշտել, […]
16:22 20.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհը պետք է վերագնահատի ինքն իրեն՝ նկատելով, որ կորոնավիրուսից հետոն սկսվում է այսօր. «Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես […]
16:13 20.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, […]
16:08 20.04.2020
ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով ստեղծված ոստիկանական որոշ հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալների հիման վրա 2019թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Քրեական օրենսգրքի […]