TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն

23:08 21.04.2020

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Մասնակիցներն քննարկեցին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս […]

̰
ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ապրիլի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը

23:00 21.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են […]

̰
Ե՞րբ հնարավոր կլինի Մոսկվայում մնացածներին Հայաստան տեղափոխել․ պատասխանում է արտգործնախարարի տեղակալը

22:52 21.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի ԱԳՆ-ը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից հայերի տարհանմանն ու բազմաթիվ այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ցեղասպանության հուշահամալիր այցելելն առաջիկա օրերին արգելվում է

22:44 21.04.2020

Պարետատանը արտակարգ պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը նվիրված ասուլիս է տեղի ունեցել: Բանախոսները տեղեկացրել են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն այս տարի արգելվում է, կառավարությունը հարգանքի տուրք մատուցելու այլընտրանք է առաջարկում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պարետը մարտի 18-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ է կատարել

21:54 21.04.2020

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020թ. մարտի 18-ի որոշման մեջ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18- ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշումը շարադրել հետևյալ […]

̰
Որքան գումար է փոխանցվել կորոնավիրուսի հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին

21:22 21.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 974,163,699.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3845:

̰
Ապրիլի 23-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը

21:14 21.04.2020

Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ «Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին, 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: ❗Նույն ժամին հորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի […]

̰
Հատուկ թռիչքներով և փոխադրումներով Հայաստան է վերադարձել 1886 քաղաքացի․ ԱԳՆ ղեկավար

21:09 21.04.2020

Կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր Հայաստանի ԱԳՆ կազմակերպած հատուկ թռիչքներով և ուղևորափոխադրումներով Հայաստան է վերադարձել 1886 քաղաքացի։ Նրանցից 1321-ը վերադարձի տոմսի համար չի վճարել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նա ներկայացրել է այն երկրները և քաղաքները, որտեղից իրականացվել են վերադարձի փոխադրումները․ Մարտի 15 – Հռոմից վերադարձել է 67 […]

̰
Գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա

20:59 21.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է հաստատված 13 միջոցառումների կատարման ամենօրյա մշտադիտարկման արդյունքների ամփոփմամբ։ Տնտեսական աջակցության ծրագրերի մասով նշվել է. 1-ին միջոցառման շրջանակում հաստատվել է 249 վարկային հայտ, ծավալը՝ 13 մլրդ 159 մլն դրամ, 2-րդ միջոցառման շրջանակում՝ 2943, որից 2632-ը գյուղացիական տնտեսությունների աջակցությանն […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է մայրաքաղաքից դուրս

20:55 21.04.2020

Կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվում նաև հանրապետության մարզերում: Այսպես, մարզպետարաններից SHANTNEWS.am-ին փոխանցած պաշտոնական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում 39 դեպք է հաստատվել: Այստեղ առողջացածների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ վիրուսը մարզում մի քանի օր է, որ հայտնաբերվել է: Ինչ վերաբերում է Լոռու մարզին՝ հաստատված 12 վարակակիրներից 7-ն արդեն առողջացել է: Լոռիում ևս մահվան ցուցանիշը զրո […]

̰
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

20:49 21.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 […]

̰
Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց քաղաքացին 93 տարեկան է

20:42 21.04.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ապաքինվածների կեսից մի փոքր ավելին կանայք են: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի […]

̰
Սյունիքում կորոնավիրուսով հիվանդներն առողջացել են

20:40 21.04.2020

Սյունիքի մարզպետարանից SHANTNEWS.am-ին փոխանցած տվյալների համաձայն՝  մարզում կորոնավիրուսի 25 դեպք է արձանագրվել: Բոլորն էլ առողջացման ելքով են: Վերջին տվյալներով՝ այս մարզում նոր դեպքեր չկան: Արագածոտնի մարզում էլ, դարձյալ մարզպետարանից փոխանցված տեղեկատվության համաձայն, պատկերն այսպիսին է՝ հաստատված 31 դեպքից 19-ն արդեն առողջացել է: Մարզում մահվան դեպք չկա:

̰
Ինչ սկզբունքով է Հայաստանում ախտորոշվում կորոնավիրուսը. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

20:36 21.04.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ ի հայտ են եկել բազմաթիվ կեղծ տեղեկություններ հիվանդության առաջացման, տարածման և բուժման հետ կապված։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը մի քանի հարց է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման և բուժման վերաբերյալ։ 1.Ի՞նչ չափանշիներով է կատարվում թեստավորումը Կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում նաև լաբորատոր հետազոտություններն իրականացվում […]

̰
Կորոնավիրուսը՝ մարզերում. ի՞նչ թվեր են արձանագրվել

20:34 21.04.2020

Տավուշի մարզում կորոնավիրուսով 13 հոգի է վարակվել: Այդ թվերը SHANTNEWS.am-ին փոխանցել են մարզպետարանից: Ըստ այդ տվյալների՝ վարակակիրներից 5-ը բուժվել է: Այս մարզում ևս վիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Իսկ ահա Արարատում հաստատված դեպքերի թիվը կազմում է 233: Արարատի մարզպետարանից էլ տեղեկացրին, որ նշված 233-ից 89-ը առողջացել է: Բայց 4 հոգի մահացել է: Ինչ վերաբերում է […]

̰
Տուրիստական տրանսպորտային ընկերություններն ունեն պետության աջակցության կարիքը

20:31 21.04.2020

Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել։ Նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համագյուղացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է

20:23 21.04.2020

2020թ. ապրիլի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համագյուղացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Վահան […]

̰
ՀՀ շատ քաղաքացիներ ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների

20:16 21.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Տեղեկացնում ենք, որ նման ցանկության դեպքում […]

̰
Կորոնավիրուսային թվերը՝ Կոտայքում և Արմավիրում

20:00 21.04.2020

Ինչպիսի՞ն է կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը: Այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ Կոտայքի մարզում մինչ օրս կորոնավիրուսի 217 դեպք է հաստատվել: Հիվանդներից 30-ն առողջացել են: Գրանցվել է մահվան 1 դեպք: Իսկ Արմավիրի մարզում կորոնավիրուսից մահ չի գրանցվել: Հաստատված դեպքերի թիվն էլ 116 է: Իսկ առողջացածները 41-ն են:

̰
5-րդ ծրագրի շրջանակում ո՞ր տնտեսվարողներն անհատույց դրամական օժանդակություն կստանան

20:00 21.04.2020

5-րդ ծրագրի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն ենք տրամադրում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից իրազեկող տեսանյութ հրապարակել։

̰
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսը

19:28 21.04.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ մեկնարկել է տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տեսակոնֆերանս կանցկացնեն: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

̰
Իսրայելի շուրջ ծավալվող իրադարձությունների հեռավար քննարկում Կարեն Վերանյանի հետ

19:05 21.04.2020

Երեկ՝ ընտրություններից հետո, Իսրայելում հաջողվեց կառավարություն ստեղծել: Իսրայելի շուրջ ծավալվող իրադարձությունների հեռավար քննարկում է կազմակերպվել վերլուծաբան Կարեն Վերանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տեղաշարժի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 մարդու նկատմամբ արձանագրություն է կազմվել

18:39 21.04.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի […]

̰
Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 12 մեքենա․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

18:34 21.04.2020

Ապրիլի 20-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 12 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հիշյալ տրանսպորտային միջոցներից մեկը նաև գտնվում էր հետախուզման մեջ։ Ուժեղացված […]

̰
Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին. նախագահը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ

18:29 21.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ. «Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած այդ կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ: Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, […]

̰ ̰
«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախություն կատարելու համար

18:25 21.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի սկզբներին, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, զանգահարել է իր հորեղբորը և խնդրել վերջինիս պատկանող «BMW» […]

̰
Կորցրինք օրինակելի և սկզբունքային քաղաքացու քո տեսակը. Արարատ Միրզոյան

18:19 21.04.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական խոսք է գրել Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: «Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողությունները նախորդ տարի Բոստոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպումից, որտեղ ապրում և դասավանդում էր Թաֆթսի համալսարանում: Հանգչի՛ր խաղաղությամբ, մենք կորցրինք ոչ միայն փայլուն դիվանագետի, […]

̰
Վանաձորում «Գլորիա» արտադրամասի աշխատակիցները ֆաբրիկա են ներխուժել․ կան բերման ենթարկվածներ. Tert.am

18:15 21.04.2020

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործարան են գնացել, պահանջում են աշխատել, հայտնում է Tert.am-ը: Tert.am-ը զրուցել է ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի հետ, որը հայտնել է՝ աշխատակիցներին դեռ վաղուց են տեղյակ պահել, որ հիմա աշխատել չեն կարող և հարցերի դեպքում պարետին դիմեն: «Բայց չեն լսում, ներխուժում են արտադրամաս, ասում են՝ աշխատել ենք ուզում: Մարդիկ չեն կարողանում […]

̰
Նրա փայլուն դիվանագետի կերպարը մշտապես վառ կմնա մեր հիշողություններում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ռուբեն Շուգարյանի մահվան մասին

18:10 21.04.2020

Խոր վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և […]

̰
BACK_TO_TOP