18:05 21.04.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցվել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ, և այս պահի դրությամբ կա վարակման 39 հաստատված դեպք։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետն իր ֆեյսբուքյան գրառումով։ «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Մարզպետը նաև մանրամասնել է սահմանափակումները։ Որոշման […]
18:00 21.04.2020
«ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր՝ «Նաիրի» և Սեբաստիա 3/9 հանրակացարաններ»,- տեղեկացնում են ծառայության ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ 2019-ի […]
18:00 21.04.2020
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի գլխավոր մասնաշենքի արտաքին լուսավորության վերջնական դիզայն-նախագիծը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Պաշտոնյան տեղեկացրել է, որ Ազգային ժողովի շենքը լինելու է քաղաքամայր Երևանի ամենագեղեցիկ լուսավորված շենքերից մեկը։ Գալստյանի տեղադրած նկարում միայն շենքի լուսավորությունն է․ այգու և աստիճանների մասը և ՀՀ դրոշը պատկերված չեն։ […]
17:58 21.04.2020
Ապրիլի 23-ից մինչև մայիս 23-ը Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների՝ մանկապարտեզների, սպորտ և երաժշտական դպրոցների աշխատակիցները միաժամանակ գնում են արձակուրդ: Այս առաջարկությունը Գյումրիի քաղաքապետարանից այսօր է ներկայացվել հաստատությունների տնօրեններին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը պարզաբանել է, թե ինչու են հենց արտակարգ դրություն հայտարարած ժամանակահատվածում ուղարկում աշխատակիցներին արձակուրդ: «Սա պարտադրված արձակուրդ չէ, […]
17:47 21.04.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի լուսանկարն է տեղադրել ու նրա մասին գրառում արել: «Մեր ընկերությունը շատ դժվար սկիզբ ուներ։ Ինքը ՀՀ դեսպան ԱՄՆ-ում, ես՝ Արցախի նորանշանակ ներկայացուցիչ: 1997թ. հոկտեմբեր: ՀՀ ներքին քաղաքական պայքարի հետևանքով հասկանալի էր, որ մինչ փետրվար 1998-ը իմ համար անհասկանալի ձգվածություն […]
17:45 21.04.2020
Ռուսաստանի նախագահի հրամանով 2020-ի մարտի 15-ից հունիսի 15-ը դադարեցվել է հետևյալ գործընթացների ժամկետների հաշվարկը. Ժամանակավոր կացության, ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետները, գտնվելու կամ բնակության վայրում հաշվառման ժամկետները, եթե այդ ժամկետները սպառվում են նշված ժամանակահատվածում, Վարչական վտարման, արտաքսման կամ ռեադմիսիայի մասին պայմանագրի շրջանակներում վերադարձման մասին որոշում ունեցող քաղաքացիների համար՝ ՌԴ տարածքը կամավոր լքելու ժամկետը, Մի շարք […]
17:40 21.04.2020
Պարետատանը կազմակերպված ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրել են մեկնաբանել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, դրանք ենթադրում են փուլային կարգավորում: «Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է […]
17:31 21.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում և կիրառվելու են սահմանափակումներ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. […]
17:23 21.04.2020
Նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ Արցախի առողջապահության նախարարությունից ստացած տեղեկություններին հղումով։ Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ […]
17:20 21.04.2020
Բոստոնում այսօր առավոտյան մահացել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Շուգարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին։ Նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է եղել 1993-1999թթ․։ Այնուհետև 1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր […]
17:18 21.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։ «Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ»,– շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարին՝ […]
17:17 21.04.2020
Երեկ գիշեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող ՀՀ քաղաքացիներին: Շատերն իրենց միջոցներով տուն են վարձակալել և սպասում են Հայաստան վերադառնալուն: Նրանց հավաստիացրել են, որ ապրիլի 22-ին հնարավոր է կազմակերպեն իրենց վերադարձը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» չվերթ չլինելու պատճառով մնացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան: Նրանցից շատերը […]
17:10 21.04.2020
Կառավարությունը 875 մլն 300 հազար դրամ է հատկացրել սոցիալական օժանդակության 7-րդ ծրագրին, որով շուրջ 8700 հղի կստանա 100.000 դրամ միանվագ դրամական աջակցություն։ Այդ մասին տեղեկացնում են կառավարության ֆեյսբուքյան էջում: «Լավ օգնություն է այս շրջանում, հատկապես, երբ այժմ ոչ մեկս չի աշխատում»,- ասում է ծրագրի շահառու Տաթևիկ Մովսիսյանը։
17:09 21.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Ջիլավյանին շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
17:00 21.04.2020
Շիրակի մարզում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 68 է: Առողջացածների թիվը մարզում 10-ն է: Նրանցից մեկը, ի դեպ, 86 տարեկան է: Հիվանդներից 47-ը բուժում է ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ Երևանում: Շիրակի մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Այդ մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանից:
16:50 21.04.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պարետատանն ասուլիսի ընթացքում խոսել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի այս տարվա միջոցառումների կազմակերպման մասին: Բանախոսները նշել են, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մուտքը փակ կլինի, սակայն իրենք մտածել են քաղաքացիների ու Սփյուռքի […]
16:48 21.04.2020
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի կասկածի դեպքում նմուշառում կկատարվի նաև տնային պայմաններում: «Հարգելի քաղաքացիներ Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը: Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապօգնության ավտոմեքենաներով: Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում […]
16:47 21.04.2020
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։ Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում […]
16:35 21.04.2020
«Սիրելի՛ ուսուցիչներ, հետևե՛ք հրահանգներին։ Ծանոթացե՛ք moodle համակարգի միջոցով դասընթացներ ստեղծելու, աշակերտներին հանձնարարություններ տալու և գնահատելու գործիքներին, որոնք կհեշտացնեն ձեր աշխատանքը»,- գրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են մանրամասները:
16:08 21.04.2020
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ նույնիսկ էներգիայի գների ներկայիս անկման համատեքստում մնում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար՝ հիշեցնելով, որ երբ կնքվեցին այդ համաձայնագրերը, էներգիայի սահմանված գինը շուկայականից ցածր էր: «Երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ապա դա ընկալվում էր, որ […]
15:52 21.04.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակ։ Այս մասին նա ասել է «Գորչակովի» ֆոնդի կազմակերպած տեսակոնֆերանսում։ «Առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»․ ըստ Լավրովի՝ սրանք են այդ փուլային լուծման առաջին […]
15:31 21.04.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով լինել պատասխանատու, գիտակցել՝ կորոնավիրուսի վտանգը չի անցել: «Իմ խորհուրդը. Սիրելի՛ բարեկամներ, կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ […]
15:30 21.04.2020
Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել, ուստի ակնկալում են, որ կառավարությունն իրենց կաջակցի։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:22 21.04.2020
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման օրվա առթիվ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Արտակարգ իրավիճակների նախարարության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման օրվա առթիվ։ 12 տարի առաջ այս օրը ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել և շարունակում է լինել մարդասիրությունը։ ԱԻՆ-ն իր կարգախոսը վաղուց անխախտ գործելաոճի է […]
14:47 21.04.2020
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանի մեկնաբանությունների վերաբերյալ։ ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով քննված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս […]
14:40 21.04.2020
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուրս են գրել ու աշխատակիցներին տեղեկացրել, որ չեն աշխատելու: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցի արդեն 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Աշխատակիցների մեծ մասն ինքնամեկուսացված են: Աղբյուրի հաղորդմամբ՝ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի, հիվանդանոցի տնօրենի կամ Վարդենիսի քաղաքապետի հետ, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ առողջապահության […]
14:32 21.04.2020
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իր մասնակցությամբ քննչական գործողության իրականացումը հետաձգելու հարցում: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, նա տեղեկացրել է, որ COVID-19 համավարակով պայմանավորված՝ մանկահասակի նախաքննություն իրականացնող քննիչն իրեն կանչել է քննչական մարմին։ Բացի դրանից՝ նա մանկահասակ երեխաների միակ խնամողն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացու բարձրացրած խնդիրը քննարկել […]
14:29 21.04.2020
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը՝ կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800 սահմաններում: Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք […]
14:19 21.04.2020
Առաջիկայում ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՀՀ մուտքի և ելքի առումով, հարցն այսօր լրատվամիջոցներն առցանց ուղղել են կառավարության մամուլի կենտրոնում ասուլիս տվող ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցին: Նա պատասխանել է. «Պլաններ չկան, արտակարգ իրավիճակի պայմաններում է մեր աշխատանքն ընթանում, ստանում ենք այս կամ այն երկրից տեղեկություն, որ իրենց ավիաընկերությունը մտադիր է վերաբացել թռիչքները Հայաստան, բայց դա միայն […]
13:49 21.04.2020
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ վաղն արտահերթ նիստ կգումարվի: «Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 2020 թվականի ապրիլի 20-ի Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի […]