08:07 20.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում 2 տարվա վաղեմության տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ուղիղ երկու տարի առաջ այս օրը ես միացա հեղափոխությանը ու արեցի իմ առաջին ակտիվ քայլն այդ ուղղությամբ։ Հետահայաց գցելով այդ օրերի իմ ապրումների վրա՝ վերհիշեցի իրավիճակի անելանելիությունը և մոտիվները, որոնցով առաջնորդվում էի»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1203670566485873
00:10 20.04.2020
Որոշել ենք՝ հենց հաղթահարենք կորոնավիրուսը, սկսելու ենք մրցաշարերի փուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից տեսանյութ հրապարակել։
00:05 20.04.2020
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, […]
00:00 20.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, […]
23:44 19.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այսօր կորոնավիրուսի 3-րդ թեստն է հանձնել, պատասխանը բացասական է եղել։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:43 19.04.2020
Ապրիլի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են […]
23:27 19.04.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Այս շրջանում հիմնանորոգման գործընթացը առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։ Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։ Տեխհսկողություն իրականացնող կազմակերպության […]
23:21 19.04.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է հաստատված դեպքերը և բուժվածները՝ ըստ օրերի։
22:44 19.04.2020
Վաղը ծանոթանալու ենք հաջողության հասնելու գաղտնիքներին, բաց չթողնեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից տեղադրել վաղվա դասացուցակը։ «?Բնագիտություն (5-րդ դասարան) Թեմա՝ Հարթավայրեր և լեռներ ?Հայոց լեզու (10-րդ դասարան) Թեմա՝ Բառարանագրություն, բառարանների տեսակները ??Մասնագիտական կողմնորոշում (9-րդ դասարան) Թեմա՝ Ինչպես հասնել հաջողության ⛹♀Ֆիզկուլտուրա ?11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ ✅Մաթեմատիկա. […]
22:31 19.04.2020
Նրանց համերգներին վառ տպավորությունների պակաս չի լինում։ Մնացեք տանը և ստացեք դրական լիցքերի Ձեր չափաբաժինը ։ Վաղը, 20:00-ին, միացե՛ք The BAMBIR-ի ու Lav Eli-ի համատեղ #ոչՊաշտոնական համերգին կառավարության պաշտոնական էջում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
21:49 19.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախի Վերին Հոռաթաղ գյուղում: Լուսանկարներում ուսուցիչը և միակ աշակերտն են: «Մարդն իր գործն է անում: Արցախի Վերին Հոռաթաղ գյուղում` աշակերտն ու ուսուցիչը»,- գրել է նախարարը: Ավելի վաղ լուսանկարները հրապարակել էր Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում:
21:10 19.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր որոշում է ստորագրել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի […]
21:04 19.04.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառավարության պատրաստած տեսանյութը օժանդակության 1-ին ծրագրի մասին: «Օժանդակության 1-ին ծրագրով մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ մինչև 24 ամիս ժամկետով, իսկ առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0%-ից մինչև 6%՝ կախված վարկի նպատակից»,- ասված է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:31 19.04.2020
Այսօր Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք: 90-ամյա տարեց տղամարդը, որի նմուշառումը գիշերը դրական արդյունք էր տվել, ախտորոշման հաստատումից 1 ժամ անց մահացել է: «Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մեկը, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, պարզվեց, որ տանը խնամում է իր 90-ամյա հայրիկին: Օրեր շարունակ մենք քննարկում էինք պապիկի հոսպիտալացման հարցը, բայց քանի որ […]
18:45 19.04.2020
Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին նա ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ, որը հեռարձակվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքով, հայտնում է Вести.Ru-ն: ՌԴ նախագահի խոսքով՝ այլ տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներում առաջանում են բազմաթիվ դժվարություններ: Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ն հաշվի է առնում այլ միությունների փորձը և չի շտապում […]
18:36 19.04.2020
Այսօր Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Մելիք-Սարգսյան 4 հասցեի տանը հայտնաբերված պայթուցիկը հետևակի մարտական մեքենայի 60 մմ տրամագծի բեկորային արկ է` իր պայթուցիչով: Արկը տան կցակառույցում հայտնաբերել է սեփականատերը, որը տունը գնելուց հետո կատարել է մաքրման աշխատանքներ: […]
18:14 19.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հրավիրելով ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների ուշադրությունը: «ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Նամակում անհրաժեշտ է […]
16:43 19.04.2020
Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21:50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հարավարևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Գագիկ Ա.-ն է: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի […]
15:12 19.04.2020
Ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ»), դնովի ցանց, տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։ Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, կկիրառվեն պատասխանատվության […]
14:55 19.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպք է: «Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել է տուն, 5-ը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ»,- տեղեկացրել է Լոռու մարզպետը:
14:39 19.04.2020
Երկարատև ու ծանր հիվանդությունից 70 տարեկան հասակում մահացել է նախկին արդարադատության նախարար Մարատ Ալեքսանյանը: Ստորև ներկայացնենք Ալեքսանյանի կենսագրությունը: Կրթություն 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը Աշխատանքային գործունեություն 1971-1984թթ. ընտրովի և նշանակովի պաշտոններ է վարել կոմերիտմիության և կոմունիստական կուսակցության Աբովյանի մի շարք շրջկոմներում 1984-1990թթ. աշխատել է Աբովյանի միջշրջանային դատախազությունում 1991995թ. ընտրվել է ՀՀ Գերագույն […]
14:20 19.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել: «Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ, ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան […]
14:11 19.04.2020
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ, նկատե՞լ եք, գարունը կիսվեց, բայց դեռ ամպը չի որոտացել»:
14:04 19.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կառավարության պատրաստած տեսանյութն այն մասին, թե ինչ կանոնների պետք է հետևել շինարարություն ժամանակ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:14 19.04.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի՝ ապրիլի 5-ից մեկուսացված ու այսօր արդեն կորոնավիրուս չհայտնաբերված 29 բուժաշխատող դուրս է եկել մեկուսացումից, նրանք տանն են ու իրենց լավ են զգում, բայց դեռ աշխատանքի չեն գնա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: «Մեր բուժանձնակազմն իրեն լավ է զգում, բայց դեռ աշխատանքի դուրս չի գա, […]
13:02 19.04.2020
Ապրիլի 18-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Սերգեյ […]
12:43 19.04.2020
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր […]