TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վեդիի ջրամբարը հետխորհրդային Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է. նախարար Պապիկյանն այցելել է ջրամբարի շինհրապարակ

20:56 18.04.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ջրային ոլորտի պատասխանատու աշխատակիցներ։ Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով […]

̰
ՀՀ-ից ստացվել են ևս 27 քաղաքացու թեստավորման արդյունքները. Արցախի ԱՆ

20:40 18.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱՆ-ից։ «Տեղեկացնենք, որ թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ […]

̰
Ամասիայում այրվել է 60 հեկտար խոտածածկ տարածք

19:52 18.04.2020

Այսօր՝ ժամը 13:18-ին, Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ համայնքի հարակից խոտածածկ տարածքն  այրվում է: Ահազանգով դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները պարզվել են, որ այրվում է Ամասիայի Սնխի հանդամասի չոր խոտածածկ տարածքը: «Թե ինչից էր բռնկվել հրդեհը, դեռ հայտնի չէ, կրակը մեծ արագությամբ էր տարածվում, ինչին նպաստում էր նաև քամին: Վտանգ […]

̰
Անսովոր Զատիկ Երուսաղեմում. Կենարար լույսի դուրսբերման արարողությունն անցկացվել է առանց հավատացյալների

19:41 18.04.2020

Ավելի վաղ հայտնել էինք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Երուսաղեմում Ավագ շաբաթ օրը Հարության տաճարում Կենարար լույսի դուրսբերման արարողակարգում փոփոխություններ են մտցվել: Արարողությունն անցկացվել է առանց ուխտավորների՝ սահմանափակ թվով հոգևորականների մասնակցությամբ։ Այս թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու. վարչապետ

19:02 18.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։ Քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ […]

̰
ԱՄՀ-ն Հայաստանին կարող է տրամադրել մինչև 280 մլն դոլար. հարցազրույց Նաթան Պորտերի հետ

18:24 18.04.2020

ՀՀ կառավարությունը բացառիկ հարցազրույց է արել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կարմիր կամուրջ. Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ

18:12 18.04.2020

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացնում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ՝ որպես շարունակություն տարվա սկզբին մեկնարկած «Հուշարձանների պահպանության նպատակով իրազեկման արշավ» նախաձեռնության: «Սա պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ մեր ուշադրությունն ուղղելու դեպի առավել վտանգված ու խոցելի հուշարձանները: Ճանաչենք և պահպանենք մեր ժառանգությունը:  Կարմիր կամուրջ […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել. քաղաքում խստացված ռեժիմով հսկողություն է

17:39 18.04.2020

Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 18-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, որին հաջորդել էր առողջության կենտրոնի ևս 20 աշխատակցի թեստավորումը։ Արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել նրանցից 9-ի մոտ։ Դրան […]

̰
Այրվել է Հովտաշատի անասնագոմերից մեկի տանիքը

17:11 18.04.2020

Ապրիլի 18-ին, ժամը 12:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:44-ին, մարվել՝ 12:59-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 18 […]

̰
Իմ ընտանիքիս մեջ եղած են վարակված անձեր, որոնց մեկ մասը լավացավ, մեկ մասը՝ ոչ. Նուբար Աֆեյանի հարցազրույցը SHANTNEWS-ին

17:10 18.04.2020

SHANTNEWS-ի հետ զրույցում ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը պատմել է իր ընկերության ստեղծած պատվաստանյութի մասին, անդրադարձել նաև հարցին, թե ինչպես է փոխվելու աշխարհը կորոնավիրուսից հետո, երբ բոլոր առումներով նոր իրավիճակ է ստեղծվում: Իր խոսքում նա ասել է. «Այս համաճարակը թե՛ կազդե մեր մարմիններուն, թե՛ միտքին, որովհետև ընդհանրապես աշխարհին և ազգերուն […]

̰
EUvsVirus. Եվրահանձնաժողովը կիրականացնի համաեվրոպական հաքաթոնը

17:00 18.04.2020

Եվրոպական հանձնաժողովը, սերտորեն համագործակցելով ԵՄ անդամ պետությունների հետ, կիրականացնի համաեվրոպական հաքաթոն` միավորելու քաղաքացիական հասարակությանը, նորարարներին, գործընկերներին և ներդրողներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներ զարգացնելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ ֆեյսբուքյան էջը: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/videos/vb.302970569756879/721127912048109/?type=2&theater EUvsVirus հաքաթոնը, որը կանցկացվի ապրիլի 24-ից 26-ը, գործողությունների կոչ է բոլորին՝ մասնակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին։

̰ ̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի գյուղմթերքի շուկայի պայմաններին

16:13 18.04.2020

Գյուղմթերքի մանրամեծածախ շուկա՝ Արարատի մարզում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղում ծանոթացել է տարածքին ու պայմաններին: Այդ ամենը ներկայացվել է նաև նրա ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերի շրջանակում:  

̰
Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ. Նիկոլ Փաշինյան

16:05 18.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Վարչապետին մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը: Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ […]

̰
Ինչպե՞ս է ստեղծվում հայկական գորգը

15:38 18.04.2020

«Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել գորգի ստեղծման ընթացի մասին ու կից հետևյալ գրառումն արվել. «#ՄնաՏանը #ԹանգարանըԿգաՏուն Զուր չէ, որ ամենաարժեքավոր գորգերը հայկական գորգերն են»:

̰
ՌԴ-ում օտարերկրացիներին կարող են աշխատանքի ընդունել առանց թույլտվության. RIA Novosti

15:29 18.04.2020

Մինչ կորոնավիրուսային պանդեմիայի մեկնարկը Ռուսաստանում աշխատանքի անցնելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ էր հատուկ թույլտվություն ստանալ։ Հիմա այլևս այդպես չէ։ Գործատուները կարող են օտարերկրացիներին ընդունել առանց թույլտվության։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այդ պարտադրանքը հանող ժամանակավոր լուծումը տրվել է նախագահի հրամանագրով։ Այն գործելու է մինչև հունիս։ Ավելին, այդ ընթացքում Ռուսաստանում գտնվող օտարերկրացիների նկատմամբ չեն կիրառվի նաև […]

̰
Առաջիկա 4 օրերին Մոսկվա-Երևան չվերթ չի նախատեսվում. ՌԴ-ում ՀՀ դեսպան

15:18 18.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Վ. Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը: Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա […]

̰
Օրինախախտ վարորդների մեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք

14:58 18.04.2020

Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում՝ հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Մեկ տրանսպորտային միջոց գտնվել է հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել է համարանիշը, վարել […]

̰
Ակնկալում եմ աշխատել սերտ համագործակցությամբ. Բալայանը՝ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի մասին

14:51 18.04.2020

Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Նիկո Սխեմերսը։ Նրա նշանակման մասին դրական է արտահայտվել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ «Ուրախ եմ տեղեկանալ, որ Նիդերլանդների կառավարությունը որոշել է փորձառու դիվանագետ Նիկո Սխեմերսին նշանակել Երևանում ՆԹ առաջին ռեզիդենտ դեսպան։ Ակնկալում եմ աշխատել սերտ համագործակցությամբ»,- իր թվիթերյան էջում գրել է Բալայանը։ Glad to read […]

̰
Այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել կուլմինացիային. Սուրեն Պապիկյանը՝ Վեդիի ջրամբարի մասին

14:38 18.04.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիի ջրամբարի շինհրապարակում ծանոթանում է շինարարական աշխատանքներին: «Այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել կուլմինացիային»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

̰
ԱԺ շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել

14:12 18.04.2020

Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը. «Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում: Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերը՝ ապահովելու համար ՀՀ Ազգային ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»:  

̰
SHANTNEWS.am-ն արդեն «Ինստագրամում» է

13:37 18.04.2020

Ուղիղ եթերներ, թարմ նորություններ և հետաքրքիր լուսանկարներ: SHANTNEWS.am-ն արդեն «Ինստագրամում» է: Գործարկվել է մեր լրատվական կայքի ինստագրամյան էջը: Էջին կարող եք բաժանորդագրվել հետևյալ հղումով:

̰
ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց

13:30 18.04.2020

Պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝ […]

̰
Քաղաքացիներն անվադողերը նետել են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանը. ահազանգ

12:55 18.04.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները աղբամանից հանում անվադողերը: «Սեբաստիա փողոցի հարգելի բնակիչներ, սա կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման է։ Խնդրո՛ւմ ենք, մի՛ կոտրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»,- ասված է կից հրապարակված լուսանկարում:

̰
Օժանդակություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ սոցաջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է

12:35 18.04.2020

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ օժանդակություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ սոցիալական աջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ։ Դիմելու համար անցե՛ք այս հղումով՝ https://bit.ly/2wNh3zK։ Հակաճգնաժամային սոցիալական մյուս ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։ Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։

̰
ՀՀ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի

12:27 18.04.2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նշվում է, որ դրանց շահառուներն […]

̰
Կարապետ Թումասյանն ազատվել է Ոտիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից

12:13 18.04.2020

«Սիրելի’ ընկերներ, հարազատներ, իմ հարգելի’ քաղաքացիներ, aնձնական պատճառներից ելնելով, իմ նախաձեռնությամբ, 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը»,- ֆեյսբուքյան իր […]

̰
Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՊՆ-ում

12:00 18.04.2020

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

̰
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը՝ այս պահին. գծապատկեր

11:46 18.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գծապատկեր է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

11:40 18.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ  պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևւորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։ Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել  է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

̰
BACK_TO_TOP