TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

SHANTNEWS.am-ն արդեն «Ինստագրամում» է

13:37 18.04.2020

Ուղիղ եթերներ, թարմ նորություններ և հետաքրքիր լուսանկարներ: SHANTNEWS.am-ն արդեն «Ինստագրամում» է: Գործարկվել է մեր լրատվական կայքի ինստագրամյան էջը: Էջին կարող եք բաժանորդագրվել հետևյալ հղումով:

̰
ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց

13:30 18.04.2020

Պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝ […]

̰
Քաղաքացիներն անվադողերը նետել են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանը. ահազանգ

12:55 18.04.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները աղբամանից հանում անվադողերը: «Սեբաստիա փողոցի հարգելի բնակիչներ, սա կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման է։ Խնդրո՛ւմ ենք, մի՛ կոտրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»,- ասված է կից հրապարակված լուսանկարում:

̰
Օժանդակություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ սոցաջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է

12:35 18.04.2020

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ օժանդակություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ սոցիալական աջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ։ Դիմելու համար անցե՛ք այս հղումով՝ https://bit.ly/2wNh3zK։ Հակաճգնաժամային սոցիալական մյուս ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։ Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։

̰
ՀՀ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի

12:27 18.04.2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նշվում է, որ դրանց շահառուներն […]

̰
Կարապետ Թումասյանն ազատվել է Ոտիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից

12:13 18.04.2020

«Սիրելի’ ընկերներ, հարազատներ, իմ հարգելի’ քաղաքացիներ, aնձնական պատճառներից ելնելով, իմ նախաձեռնությամբ, 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը»,- ֆեյսբուքյան իր […]

̰
Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՊՆ-ում

12:00 18.04.2020

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

̰
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը՝ այս պահին. գծապատկեր

11:46 18.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գծապատկեր է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

11:40 18.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ  պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևւորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։ Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել  է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

̰
Մեզ համար ՌԴ քաղաքացու անձնագիրը միևնույն կշիռն ունի՝ անկախ դրանում նշված ազգանունից. Սերգեյ Կոպիրկին

11:35 18.04.2020

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեսաուղերձ է հրապարակել՝ արձագանքելով դեսպանության հասցեին հնչող մեղադրանքներին: Նա նշել է՝ կորոնավիրոսի համավարակը փոխում է մարդկանց ու երկրների կյանքը, իսկ առանձնահատուկ խնդիրների են բախվում նրանք, ովքեր տանը չեն՝ արտերկրում են: Կոպիրկինը վստահեցրել է՝ ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցը մնում է ՌԴ կառավարության, ԱԳ նախարարության և այլ գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: «Սիրելի՛ […]

̰
Ո՞ւր են մեր ունևորները. Արամ Ա կաթողիկոս

11:16 18.04.2020

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դիմել է մեծահարուստներին՝ կոչ անելով այս օրերին օգնել կարիքավորներին։ Ուղերձում ասվում է. «Ո՞ՒՐ ԵՆ ՄԵՐ ՈՒՆԵՒՈՐՆԵՐԸ… Տագնապի այս օրերուն, խոր գոհունակութեամբ ու յուզումով կը դիտեմ, թէ ի՛նչ անսահման նուիրումով մեր առաջնորդարանները, համայնքները, ծուխերը, կազմակերպութիւնները, միութիւնները, ամէ՛ն տեղ, լծուած են մեր ազգի կարիքաւոր ընտանիքներու օժանդակութեան անյետաձգելի ու հրամայական աշխատանքին։ Սէր […]

̰
Կորոնավիրուսային հիվանդությամբ 75-ամյա պացիենտ է մահացել

11:07 18.04.2020

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է […]

̰
Բարի օր եմ ցանկանում բոլորին․ Արսեն Թորոսյան

10:46 18.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում բարի օր է մաղթել բոլորին՝ կիսվելով Konoba-ի On Our Knees ստեղծագործության տեսահոլովակով։ Նախարարի գրառումն ուղեկցվում է #ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը հեշթեգերով։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1201977523321844?__xts__[0]=68.ARAqSqgAdb8E4MIjbKG8OHz3Vk4-j8Cv_A2ktE4FVs5T8jagc23B2mqYgK07WVSQ1R6SklygEs-qmH73UgyxT42pVMPXJrbnzgOmTBBp9SSfAOVwG0mY6FeCUaWDhnLPfM6014EldTogJ7QiI5_h6BDDD535TxH1AUQTnMDM5w3gj9JTHFsyFHaHnrWNbHtqOF97WBK0EQXr8X8jfg0HvE6Sa-9yRnlvzonCtbVvivg6k6s8SvJ170YRdpNR24bq6dhSM2643KHsMBRYX9W8Nx7zgQ9rRjz1Q0mwPNm8x6biNpC6mXPfaa42cLjAHlorGwLJ1oUz_-JLzT9Mxx1m0PFIyA&__tn__=-R

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայերեն է սովորում

10:29 18.04.2020

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայերեն է սովորում։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար դասագրքից  և հետևյալ գրառումն արել. «Ես՝ հայերենի դասից հետո»։ https://www.facebook.com/photo.php?fbid=673074146782287&set=a.330443781045327&type=3&theater

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած քաղաքացիների ամբողջական ցուցակը

10:00 18.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների կողմից ուղարկված ամբողջական ցուցակը: Ցուցակը հրապարակվում է քաղաքացիների խնդրանքով: https://www.facebook.com/armembrus/posts/1094355380949598

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 47 նոր դեպք, 121 առողջացած․ Փաշինյան

09:39 18.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2612748445712201?__xts__[0]=68.ARAq-npXDwGtV-BxhXLGkA_oGN-x3qx8FUt3gNJsYKs_ea0k2BWVt5TsR70YS-RdNBFXqAqE4iSW6KxS5T9-O2PmDZLL4Xfom4WPbKOxDjREWMO0bBoVgfiGNveITM1xe7JrSWKRneOAIxLd4S–dLDowEUkqio4RatWRnF8O6xzUxBD0yxgo9fPFUPejzA5x6BuRLXrcD_NUeYOf4Ih1LCkAi-Jv_880BrpyXsfxLhikF58KmRpTBM7EDRO6S9JaZYTQJ5CllKd-k4XfjGKQPWJ15MYvjJPrmRmHDbLed5woZfdXusMJvai0-yedP6KUbpqCXzzwLh3w7DmTgmST7jA&__tn__=-R

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Շիրակի և Սյունիքի մարզերում

08:51 18.04.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար գյուղի արևելյան մասը, 10:00-16:00 Գյումրի քաղաքի Այվազովսկի, Գարեգին Նժդեհի, Շերբինա, Չայկովսկի փողոցները և Շիրակ շին. Բանավանը, 12:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ և Սիզավետ գյուղերը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Շինուհայր […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 18.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին շրջանների զգալի մասում, 20-22-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի կեսօրից հետո սպասվում է, […]

̰
Վարդենիսցի բժշկուհու հետ շփված 51 անձ ինքնամեկուսացված է. քաղաքում խիստ հսկողություն է․ News.am

23:52 17.04.2020

Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է, և իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 […]

̰
ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են ստուգումներ և ջերմաչափումներ, սահմանված է շուրջօրյա հերթապահություն

23:34 17.04.2020

ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են ստուգումներ և ջերմաչափումներ, սահմանված է շուրջօրյա հերթապահություն։

̰
Վերադարձած որդին…  Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել

23:26 17.04.2020

Վերադարձած որդին… Տատիկ-պապիկի մոտ 14-օրյա մեկուսացումից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից լուսանկար հրապարակել։

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում գտնվող քաղաքացիների համալրված ցուցակը

23:25 17.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն ապրիլի 13-ի հաղորդագրության (https://cutt.ly/Jt4ekcH), հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների համալրված ցուցակը։ Ստորև՝ նախկինում հրապարակված ցուցակի շարունակությունն է: Նախորդ ցուցակում նշված է 68 քաղաքացու անուն/ազգանուն: Նորում՝ 65-ը որպես նախկինի շարունակություն՝ սկսած 69-ը համարից:

̰
Արտառոց վթար Ազգային ժողովի դիմաց. ЗИЛ-ը մասամբ հայտնվել է դիտահորում

23:12 17.04.2020

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Կենտրոն թաղապետարանին պատկանող ЗИЛ մակնիշի 095 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենան դիտահորի փլուզման պատճառով մասամբ կողաշրջվել է:  Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարի հետևի անվահեծանը հայտնվել է դիտահորի մեջ։

̰
Ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են, ձեր բոլոր երազանքներն իմ հոգում են․ Փաշինյան

22:44 17.04.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարված՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց մենք ստիպված եղանք ևս մեկ ամսով երկարացնել այն, որովհետև, ցավոք, ճգնաժամը հաղթահարված չէ ոչ […]

̰
Պարետատան հայտարարությունը՝ արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ

22:05 17.04.2020

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Պարետատունը։ «Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում […]

̰
Առաջիկայում տնտեսական բնույթի այլ ծրագրեր ևս կընդունվեն

21:59 17.04.2020

Այսօր իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս ընթացքում ընդունված հակաճգնաժամային 13 միջոցառումներին: Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, և առաջիկայում տնտեսական բնույթի այլ ծրագրեր ևս ընդունվելու են: Մեկ առ մեկ ներկայացնելով բոլոր ծրագրերը՝ նա ընդգծեց այս ընթացքում դրանցից օգտված շահառուների թիվն ու տրամադրված օգնության չափը: Վարչապետը նկատեց նաև. «Այսօրվա դրությամբ՝ բանկերն ու վարկային […]

̰
Քանի դեռ չունենք պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանա․ Նիկոլ Փաշինյան

21:54 17.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու. «Ունենալու ենք վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ ու առողջապահական համակարգի համար հնարավորինս տանելի»: Նա նշեց, որ պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, դրա հետ համատեղ. «Արտակարգ դրության առաջիկա ժամանակահատվածը մենք պետք […]

̰
Տեղաշարժի սահմանափակո՞ւմ, թե՞ ազատ տեղաշարժ. Երևանում արդյո՞ք հետևում են տեղաշարժի սահմանափակմանը

21:50 17.04.2020

Ինչպե՞ս են Երևանում այս օրերին պահպանվում տեղաշարժի սահմանափակման խստացման կանոնները։ Արդյո՞ք քաղաքացիները միայն աշխատանքի գնալու պատճառով կամ խիստ անհրաժեշտության դեպքում են տանից դուրս գալիս։ Շանթյուզի նկարահանող խումբը դարձյալ շրջել է մայրաքաղաքի փողոցներով և արձանագրել տարբեր իրավիճակներ։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/554092078817986/

̰
ԱԺ-ն սպառեց օրակարգը, ԿԲ  նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին

21:47 17.04.2020

ԱԺ-ի լիագումար նիստում ամբողջությամբ ընդունվել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը: Դա նշանակում է, որ 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը: Պատգամավորներն այսօր ընտրել են նաև Կենտրոնական բանկի նոր նախագահին:

̰
Արտաշատի ԲԿ-ից դուրս են գրվել կորնավիրուսով հիվանդացած և ապաքինված 83-ամյա և 75-ամյա 2 պացիենտ

21:35 17.04.2020

Արտաշատի ԲԿ-ից դրական նորություն են հայտնել․ «Այսօր COVID-19 ախտորոշմամբ, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո, Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք […]

̰
BACK_TO_TOP