11:35 18.04.2020
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեսաուղերձ է հրապարակել՝ արձագանքելով դեսպանության հասցեին հնչող մեղադրանքներին: Նա նշել է՝ կորոնավիրոսի համավարակը փոխում է մարդկանց ու երկրների կյանքը, իսկ առանձնահատուկ խնդիրների են բախվում նրանք, ովքեր տանը չեն՝ արտերկրում են:
Կոպիրկինը վստահեցրել է՝ ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցը մնում է ՌԴ կառավարության, ԱԳ նախարարության և այլ գերատեսչությունների ուշադրության կենտրոնում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր վերադարձին աջակցելը Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գլխավոր խնդիրն է: Իհարկե, այս խնդրի որոշումն ուղղակիորեն կախված է համաճարակային իրավիճակի զարգացումներից. մի շարք երկրներ ստիպված են եղել հաղորդակցումը սահմանափակել»,- ասել է նա:
Դեսպանը նշել է՝ հաճախ չարդարացված մեղադրանքներ են հնչում իրենց հասցեին՝ անտարբերության կամ անգործության մասին: Նա վստահեցրել է՝ իրենց համար ՌԴ քաղաքացու անձնագիրը միևնույն կշիռն ունի՝ անկախ նրանում նշված ազգանունից:
20:36 11.05.2025
Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել էՄայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ ...
20:29 11.05.2025
Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի «Լա Բոհեմ» քանդակը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ՝ շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 11.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ մոմ է վառել Որոտնավանք եկեղեցումՆիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:02 11.05.2025
Իրանը դրական է գնահատում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններըԻրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել ավելի լուրջ մթնոլորտում, իրանական կողմը դրական է գնահատել խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ և անկեղծ էր, քան նախորդ երեքը», – ասել է նա Իրանի պետական IRIB հեռուստաալիքին տված […] ...
19:46 11.05.2025
Կուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին. ՊՆԿուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:28 11.05.2025
Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է. այն ընկել է ավտոմեքենայի վրաՄայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ուժեղ քամու պատճառով մոտ 17 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ թիթեղյա տանիքը իր կառուցատարերով պոկվել և ընկել է […] ...