17:29 17.04.2020
Վրաստանում այսօր ժամը 12.00-ից մինչև ապրիլի 21-ն արգելվել է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Թբիլիսիի բնակչուհի Գայանե Աբրահամյանը նշեց՝ այս արգելքին չենթարկվելու դեպքում մեծ տուգանքներ են նշանակվում՝ 3000 լարի՝ ֆիզիկական անձանց, 15 000 լարի իրավաբանական անձանց համար: Թբիլիսիի բոլոր մուտքերը 10 օրով փակվել են. հարևան քաղաքներից անգամ չեն կարող գալ այստեղ: Վրաստանում կորոնավիրուսակիրների […]
17:15 17.04.2020
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում: Նույն օրը՝ ժամը 12։00-ին, կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի […]
17:09 17.04.2020
Շիրակի մարզի դատախազության կողմից մարզի տարածքում արձանագրված հափշտակության դեպքերի և դրանց կապակցությամբ հարուցված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց որոշ մասը տեղի են ունեցել ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության հսկողության տակ գտնվող տարածքում: Տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Նշվում է, որ, մասնավորապես, տարբեր քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության բաժիններ ահազանգեր և հանցագործության մասին հաղորդումներ են ստացվել […]
17:03 17.04.2020
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն […]
16:57 17.04.2020
Սփյուռքի կազմակերպությունները Հայաստանին թե՛ մասնագիտական և թեˊ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Այս ընթացքում մոտ 500 000 դոլարի չափ գումար է տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար դեռ հաստատման փուլում է: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: […]
16:54 17.04.2020
Աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։ Այդ մասին գրառում է արվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Նշված է նաև, որ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները և իրազեկման աշխատանքները հանրապետությունում մեկ շարունակվում են` […]
16:32 17.04.2020
«Ամեն օր ավելի ու ավելի եմ հիանում մեր մշակույթի գործիչների կամքով ու լավատեսությամբ։ Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Օհան Դուրյանի տիկնոջ՝ տիկին Ալիս Դուրյանի հետ։ Շատ ուրախ եմ, որ նրանց տրամադրությունը բարձր է, շարունակում են ստեղծագործել և իրենց գործունեությամբ ոգևորել մյուսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի […]
16:23 17.04.2020
2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 16:40-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2020թ. ապրիլի 14-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 16:40-ը, բացակայել է Երևան քաղաքի Սոֆիայի փողոցում գտնվող իր տնից և վերադառնալով՝ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 62-ամյա հոր դին՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]
16:20 17.04.2020
Հայաստանի կառավարության միջոցառումների նպատակն է օգնել իրական հատվածին` դիմակայելու ոչ բարենպաստ շուկայական պայմաններին և խուսափել կորպորատիվ հատվածում մասսայական դեֆոլտներից։ Այս մասին գրված է «Մուդիս»-ի հրապարակած «Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա» խորագրով մարտ ամսվա զեկույցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցում նշվել է, որ երկրի տնտեսությանը սատարելու և կորոնավիրուսի բռնկման բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված […]
16:05 17.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ […]
15:46 17.04.2020
Ապրիլի 17-ին՝ ժամը 09:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ: Պարզվել է, որ հայտնաբերվել է մեկ հատ F1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի: Փրկարարները […]
14:59 17.04.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չծխել: «Ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, հատկապես՝ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում»,- տեղեկացնում են նախարարությունից:
14:41 17.04.2020
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության […]
14:37 17.04.2020
Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասել է, […]
13:43 17.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի […]
13:38 17.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովը կողմ 104, դեմ՝ 15 ձայնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանին»։ Հիշեցնենք՝ 2008 թվականից Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։ Մարտին Գալստյանը 2018 թվականից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։
13:30 17.04.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել «Ռիխտեր-լամբրոն» հ/ձ ՍՊ ընկերությանը՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ տնտեսվարողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ «Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ (28/2×14), (84/6×14) բլիստերում դեղահատեր» դեղի կոնկրետ սերիաների […]
13:25 17.04.2020
Վարակակիրներ կան նաև ԱԻՆ համակարգում: Այդ մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ վարակի տարածման վտանգներն այս դեպքում ավելի մեծ են, քանի որ կա զորքի վերաբաշխման խնդիր: Մանրամասները՝ տեսանյութում:
13:23 17.04.2020
Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից նշելով «#Մեղրամիսը_կարանտինում» հեշթեգը: «Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի. նկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ Գիորգի Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի […]
13:20 17.04.2020
ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ նախարարի հրամանով ԱԻՆ բոլոր այն աշխատակիցները, որոնք այս օրերին իրենց գործառույթից դուրս աշխատանքներ են իրականացնում, հաճախ ոչ պատշաճ հանգստի ռեժիմով, կպարգևատրվեն: Մի քանիսն արդեն ստացել են պարգևատրումներ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:17 17.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով 10 րոպե անց, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Վարդան Պետրոսյանն էր, […]
13:10 17.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում մինչ այս պահը գրանցվել է վարակման 5 դեպք, 2-ն արդեն ապաքինվել են: 40-ից ավելի աշխատակից մեկուսացված է: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:04 17.04.2020
ԱԺ ում լիագումար նիստն այսօր շարունակվել է նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկություններով: Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխություններ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր […]
13:02 17.04.2020
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ մայիսի 4-ից էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստան ազատվելու է մաքսատուրքից:
12:58 17.04.2020
Համեմատած նախորդ տարվա հետ՝ կա արտակարգ դեպքերի աճ: Այդ մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, մանրամասնելով, որ 2020 և 2019 թվականների առաջին եռամսյակների միջև համեմատական տանելիս կա 190-ով ավելի դեպք: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 3621 արտակարգ դեպք: Մանրամասները՝ տեսանյութում:
12:49 17.04.2020
Հարց. Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը: Պատասխան. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է: Այս առումով կուզենայի շեշտադրումներ կատարել […]
12:47 17.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Հարցին՝ արդյո՞ք մտածելու տեղիք տալիս է այն, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացել է հանձնաժողով, իսկ 2016-ի ապրիլին ԶՈւ շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը՝ ոչ, ասաց հետևյալը. «Ես ուզում եմ իմ վերաբերմունքը արտահայտել. չեմ կարծում, թե պարոն Խաչատուրովը ճիշտ […]
12:38 17.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշեց, որ ստացվել է 1107 ահազանգ, որից 609-ը կորոնավիրուսի վարակի վերաբերյալ է եղել, 498 զանգ ստացվել է քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ, իսկ հոգեբանական աջակցություն ցուցաբերվել է 411 քաղաքացու: Հարությունյանը նշեց, որ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը տվյալ իրավիճակի պայմաններում անցել է հեռավար ծառայության, […]
12:36 17.04.2020
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի […]