12:29 17.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն […]
12:26 17.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որրտեղ ներկայացվում է, թե ինչպես է պարետատունը թվային գործիքների միջոցով. պարզում վարակակրի շփման շրջանակը, կազմում ինքնամեկուսaցած անձանց ցուցակը և հսկում, որպեսզի ինքնամեկուսացման ռեժիմը չխախտվի:
12:12 17.04.2020
ԱԺ-ում շարունակվում է լիագումար նիստը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին օրենսդրական նախագիծը: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո՝ ճանապարհային ցանցի […]
11:59 17.04.2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ընտանիքում բռնության դեպքերով պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը: Տեսանյութը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Նշված է նաև թեժ գիծ՝ 116, 096-16-100։
11:45 17.04.2020
«Ամեն առավոտ աշխատանքի գալիս ուշադրություն եմ դարձնում մեքենաների ու մարդկանց հոսքին։ Վերջին օրերին նկատում եմ, որ այդ հոսքն օրեցօր ավելանում է։ Իսկ այսօր Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկին մեքենաների քանակից տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք: Ժողովուրդ ջան, գիտեմ՝ հեշտ չի, բայց խնդրում եմ մի կարճ ժամանակ էլ դիմացեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ […]
11:37 17.04.2020
2019թ. հուլիսի 25-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից շահադիտական և խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ ծառայողական պարտականությունները չկատարելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ: Հետագայում քրեական գորրծը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ […]
11:30 17.04.2020
Պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը: Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր և […]
11:14 17.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել […]
10:13 17.04.2020
Ապրիլի 16-ին՝ ժամը 20:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է […]
10:09 17.04.2020
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հորդորով դիմել է հոգևորականներին․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հորդոր և գնահատանք մեր հոգևորականներին Այսօր, որևէ ժամանակից ավելի Հայ եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգևորականին կոչումը։ Դո՛ւք, սիրելի՛ հոգևոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ և կոչումի […]
08:17 17.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբ. 2 շենքը, Նանսենի փ. 2, 4 շենքերը, Գայի պող. 8, 10 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Ալավերդի քաղաքի Բաղրամյան, Սանահին-կայարան թաղամասերը, Մարտի 8 փ. 8 […]
08:08 17.04.2020
Ոստիկանության 8 աշխատակից կա, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ «Նաև ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես Առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաև ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում»,- […]
00:41 17.04.2020
Հավելյալ ֆինանսավորում Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ն։ «ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին ?6️⃣0️⃣0️⃣,0️⃣0️⃣0️⃣ լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս միջոցները, վերջերս հայտարարված ?1️⃣,1️⃣ միլիոն ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․ ✅Պատրաստել լաբորատոր համակարգեր ✅Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը ✅Աջակցել տեխնիկական մասնագետներին` […]
00:00 17.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշում է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։ Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Պարետի այսօրվա որոշման համաձայն՝ hանգուցյալի մերձավոր ազգականները բացառության կարգով չեն կարող Հայաստան մտնել։ […]
23:58 16.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 20-21-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 16-ին, 19-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:26 16.04.2020
Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո: Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք […]
22:52 16.04.2020
Մեկուսացումից դուրս է եկել շուրջ 1500 մարդ. հաստատված դեպքերը և բուժվածները՝ ըստ օրերի։
22:30 16.04.2020
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը կվերադարձվի պետությանը, ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախագիծը: ԱԺ-ն կողմ է քվեարկել նաև «Պետական կենսաթոշակների», «Պետական պարգևների» նախագծերին, իսկ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 114 կողմ ձայներով: Այսօր խորհրդարանի ուշադրության կենտրոնում է եղել նաև ԿԲ նախագահի ընտրության հարցը, որի քննարկումը տևել է շուրջ 5 ժամ: Մանրամասները՝ […]
21:39 16.04.2020
Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների վերաբերյալ մանրամասներ է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետը: Այդ կառույցում կորոնավիրուսով վարակված աշխատակիցները 2-ն են, մեկուսացված և ինքնամեկուսացված է եղել 30-ից ավելի աշխատակից: Մանրամասները՝ տեսանյութում։
21:32 16.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները, մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով, կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ։ Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու […]
21:28 16.04.2020
Համայնքներում գործող կոոպերատիվները համալրվում են գյուղտեխնիկայով։ Ծրագրի այս տարվա բյուջեն կազմում է 790 մլն դրամ։ Այս գործընթացն իրականացվում է համաֆինանսավորմամբ. գումարի 20%֊ը ներդրել են կոոպերատիվները, իսկ մնացած հատվածը կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։
21:25 16.04.2020
Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Հայաստան են բերվել. ✅ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, ✅24 000 բժշկական դիմակ, ✅20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, ✅101 հեռահար ջերմաչափ, […]
21:19 16.04.2020
Առաջին դասից չուշանաք, մարդու իրավունքներին ենք ծանոթանալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից հրապարակել վաղվա դասացուցակը։ «?⚖Հասարակագիտություն (9-րդ դասարան) Թեմա՝ «Մարդու իրավունքներ» հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները ??Քիմիա (12-րդ դասարան) Թեմա՝ Քիմիան և հանրային առողջությունը ⛔Ճանապարհային երթևեկության կանոններ (5-րդ դասարան) Թեմա՝ Ճանապարհային նշաններ ?♂Ֆիզկուլտուրա ?11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ […]
21:15 16.04.2020
Անգամ պարտադիր մեկուսացումը չի խանգարի նրան՝ մեզ թավջութակի ելևէջների ներքո երեկո պարգևել։ Վաղը 20:00-ին, կառավարության պաշտոնական էջում տեղի կունենա հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի #ոչՊաշտոնական համերգը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
21:10 16.04.2020
Երեկ Մարալիկի առողջության կենտրոնի 9 աշխատակցի թեստավորման պատասխանները դրական են եղել: Նրանք տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղը ուսումնասիրում է բուժաշխատողների շփման շրջանակը: Նախատեսված է մինչև օրվա ավարտը 70 թեստավորում կատարել:
21:06 16.04.2020
Ինչպես են կազմակերպվում շինարարական աշխատանքները կորոնավիրուսի պայմաններում: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
20:37 16.04.2020
Կառավարության նիստին այսօր ընդունվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սոցիալական աջակցության 13-րդ ծրագիրը: Այս ծրագրի շահառու կլինի մոտ 85 հազար ընտանիք: Մանրամասները՝ տեսանյութում։
20:18 16.04.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտնչող դիլատանտի՞զմ, թե կենցաղային բամբասանք Եռամսյակային պարգևավճարների թեման հերթական անգամ շահարկելիս, Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը առանձին անդրադարձել է քաղաքապետի մամուլի քարտուղարի՝ իմ, և իրավական հարցերով խորհրդականի պարգևատրմանը: Ստիպված եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել այս հարցով. Խաժակյանը, մասնավորապես, գրում է. «պարգևատրվել է նաեւ քաղաքապետի իրավական […]