TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էրեբունի նստավայրի թեստավորված 5 աշխատակցի մոտ արդյունքը բացասական է․ ԲԴԽ

20:12 16.04.2020

Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։ Հայտնել […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառումների ընթացքն ու տնտեսության խթանման հնարավորությունները

20:00 16.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքերով՝ 1-ին միջոցառման մասով հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10 […]

̰
Ի՞նչ տեղեկություններ է հայտնել Սերժ Սարգսյանը Ապրիլյան հանձնաժողովին

19:57 16.04.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում էր: 5 ժամ տևած քննարկումներից հետո լրագրողները Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին, ի պատասխան՝ նա խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հանդիպում կազմակերպել և պատասխանել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ցանկացած հետաքրքրող հարցի: Սարգսյանը նաև նշեց՝ հանդիպման ավարտին համոզվեց, որ նիստին ներկայանալու որոշումն ամբողջությամբ արդարացված էր: Հանձնաժողովի նիստից […]

̰
Բավրայի անցակետում բեռնատարների վարորդները թեստավորվում են ռապիդ թեստերով

19:51 16.04.2020

Բավրայի անցակետում բեռնատարների վարորդները թեստավորում են ռապիդ թեստերով։ Այս մասին այսօր SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել է, որ ռապիդ թեստերով հնարավոր կլինի Հայաստանի սահմանը Բավրայի անցակետով հատող բեռնատարների վարորդների մոտ հայտնաբերել կորոնավիրուսի ախտանշանները․   «Բավրայի անցակետում բեռնատարների վարորդների համար իրականացվում է պարտադիր ռապիդ թեստավորում։ Սրանք կողմնորոշիչ թեստեր են։ Եթե […]

̰
Հայաստանը ստացել է բժշկական պարագաների ու սարքավորումների նոր խմբաքանակ. Սինանյան

19:38 16.04.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստան է հասել բժշկական պարագաների ու սարքավորումների նոր խմբաքանակ: Սինանյանը նշել է, որ օգնության տրամադրման գործում ներգրավված է Սփյուռքը:

̰
Կոչ ենք ուղղում ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից. Մայր Աթոռ

19:29 16.04.2020

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ԱԱԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքին: «Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատվամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից: Տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ […]

̰
ՀՀ քաղաքացիների կուտակումները խնդրահարույց վիճակ են ստեղծել «Դոմոդեդովոյում». օդանավակայանի ղեկավարությունն ահազանգում է

19:23 16.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացնում է, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։ Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն […]

̰
Վարդաշենում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

19:19 16.04.2020

2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն  համայնքի Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 62-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նույն բնակարանում իր հետ միասին բնակվող 48-ամյա տղամարդու որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն […]

̰
Արդյո՞ք Իրանում ստեղծված սարքը որոշում է կորոնավիրուսի օջախը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:04 16.04.2020

Տեղեկություններ կան, որ Իրանում ստեղծվել է մի սարք, որը հնարավորություն է տալիս որոշել վարակակիրների առկայությունը կոնկրետ տարածքներում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տոնական միջոցառումներ՝ նվիրված Ոստիկանության 102-րդ տարեդարձին

18:37 16.04.2020

Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրն է։ Տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորեց ոստիկանության ծառայողներին։ Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։ Նույն օրը ոստիկանության պետն ու կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։ Ոստիկանության օրվա առթիվ […]

̰
Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվի մուտքերը կազմել են շուրջ 967 մլն դրամ

18:27 16.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 16. 04.20թ. ժամը 17-ի դրությամբ մուտքերը կազմել են 967,936,232,2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3736:

̰
Ինչո՞ւ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք. պարզաբանում է դեսպանը

18:12 16.04.2020

Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ: Նա պարզաբանել է, թե ինչու այս օրերին հնարավոր չէ թռիչքներ իրականացնել և Ռուսաստանում մնացած հայերին Հայաստան բերել: Բացի դրանից՝ դեսպանը տեղեկացրել է, որ հնարավորություն կա նրանցից շատերին շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորելու, սակայն նրանք […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ միանալու համաշխարհային զինադադարի կոչին

18:08 16.04.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում մասնավորապես նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար: Այս առումով առանձնահատուկ […]

̰
ԱԱԾ տնօրենը ՀՀ ոստիկանապետին պարգևատրել է կրծքանշանով և արժեքավոր նվերով

18:05 16.04.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Արման Սարգսյանին՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ: «Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կիզակետում և հավատարիմ մնալով Ձեր վճռական կեցվածքին՝ ակնհայտ է, որ Ձեզ հաջողվել է բարձրացնել ոստիկանի վարկանիշը հանրության շրջանում, որն անմիջականորեն կապված է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հետ: Բարեփոխումների այս […]

̰
Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը փակ կլինի

18:00 16.04.2020

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը ժամանակավորապես փակ կլինի։ «Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից, վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կփակվի և կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ստորգետնյա ուղեանցի երթևեկությունը: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1866251703423951/2803125116403267/?type=3&theater

̰
«Հեղափոխությունից առաջ և հետո»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

17:53 16.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տարածել տեսանյութ՝ համեմատելով անցյալն ու ներկան։ «Հեղափոխությունից առաջ և հետո. ոստիկանության և պետական ծառայողների աշխատավարձի մասին»,- գրել է վարչապետը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1633173083488589/

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կա կորոնավիրուսով վարակված 2 աշխատակից

17:51 16.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կորոնավիրուսով վարակված աշխատակիցները 2-ն են, ինչպես նախապես հայտարարել էին, իսկ մեկուսացված 31 աշխատակցի թեստը բացասական է եղել: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ինչպես են սնվում կարանտինում գտնվող քաղաքացիները

17:45 16.04.2020

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջով լուսանկար է հրապարակել: «Չիպը երևի դրել են խորովածի մեջ: Իսկ եթե լուրջ, մեր երկրի պես երկիր չկա, որ սենց վերաբերվի կարանտինում գտնվող իր քաղաքացիներին»,- գրել է Աշոտ Սարգսյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=3030386443674925&set=a.426092710770991&type=3&theater

̰
Շուրջ 55 կազմակերպության կամ մասնաճյուղի գործունեություն ժամանակավորապես դադարեցվել է

17:40 16.04.2020

Տնտեսվարողների մշտադիտարկումները սկսվել են էլեկտրոնային տարբերակով ծանուցումներ ուղարկելուց, թե ինչ կանոններ են գործում և ինչ ցուցումներ ունեն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը՝ ավելացնելով, որ միայն դրանից հետո է մեկնարկել տեսչական մարմնի տարածքային բոլոր կենտրոնների կողմից իրականացվող մշտադիտարկումները՝ ըստ […]

̰
Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի հետ

17:34 16.04.2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակույթի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հովհաննես […]

̰
Մշտադիտարկումներ են իրականացվում շինարարական կազմակերպություններում

17:30 16.04.2020

Արդեն մի քանի օր է՝ մշտադիտարկումներ են իրականացվում շինարարական կազմակերպություններում՝ և՛ մեծերում, և՛ փոքրերում: Թվում է, թե կանոնների մի մասը որոշ կազմակերպությունների վերաբերելի չեն, բայց պրակտիկ գործունեության մեջ պատկերն այլ է, և ամեն մի կետ կոնկրետ նպատակ ունի, այդ թվում՝ աշխատողների միջև հեռավորությունը, կուտակումների բացառումը: Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և […]

̰
Մշտադիտարկումները նաև խորհրդատվական բնույթ են կրում. Աշոտ Հարությունյան

17:07 16.04.2020

Խախտումների պատճառով գործունեությունը դադարեցրած տնտեսվարողներն այդ ընթացքում պետք է աշխատեն խախտումները վերացնելու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը՝ նշելով, որ մշտադիտարկումները նաև խորհրդատվական բնույթ են կրում: Նրա խոսքերով՝ խախտումը արձանագրելուց հետո տնտեսվարողի հետ նաև քննարկում են, թե ինչ լուծումներով է հնարավոր […]

̰
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում ծագումով հայ ութ գործարար կա

17:05 16.04.2020

Forbes ամսագրի ռուսական տարբերակը թարմացրել է «Ռուսաստանի 100 ամենահարուստ գործարարների» ցանկը: Նորացված ցանկում ծագումով հայ ութ գործարար կա: 29-րդ տեղում «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկի-Հարությունյանն է, ում կարողությունը գնահատվում է 3,4 միլիարդ դոլար: «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը 39-րդ տեղում է՝ 2,5 միլիարդ դոլար կարողությամբ: 52-րդ տեղը փորձագետները հատկացրել են համացանցային ծանոթությունների Badoo սերվիսի […]

̰
Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

17:04 16.04.2020

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։ «Հարգելի պարոն Սարգսյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ոստիկանության ողջ անձնակազմին և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանության աշխատանքը մշտապես գտնվում է հասարակության ուշադրության տեսադաշտում և համակարգի աշխատողի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնեական […]

̰
85 համակարգիչ՝ Շիրակի մարզի դպրոցական երեխաներին

16:50 16.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85 համակարգիչ։ Այդ մասին նշված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ. «Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի […]

̰
Եռաշերտ դիմակներ, ձեռնոց, օճառ և ջուր. ինչո՞վ պետք է գործատուներն ապահովեն աշխատակիցներին

16:46 16.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն պայմանները, որոնք պետք է գործատուն ապահովի աշխատակիցների համար: Նա նշեց, որ կարևոր պայման է ապահովել ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար անհրաժեշտ միջոցներ, անհրաժեշտ է  ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցների, եռաշերտ […]

̰
Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճում լույսն անջատվեց

16:40 16.04.2020

ԱԺ-ում ԿԲ նախագահի ընտրության ժամանակ ելույթ ունեցավ նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա ելույթի ժամանակ եղան հոսանքի տատանումներ, ինչը բարձրացրեց դահլիճի ու հատկապես Զոհրաբյանի տրամադրությունը, որը,  չկարողանալով ծիծաղը զսպել, ասաց. «Մենակ իմ հետ կարա էլի սենց բան լինի, որ լույսերը հանգեն»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շիրակի մարզում մեկուսացման ցուցում ունի 148 անձ

16:35 16.04.2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում: 28 բուժվողներից 23-ը Շիրակի մարզից է: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է Երևանում: «Ցավոք, հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման […]

̰
«Հաղթանակի փոխանցումավազքը» ժամանեց Հայաստանի Հանրապետություն

16:28 16.04.2020

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների երկայնքով փոխանցումավազքի անցկացման հանդիսավոր միջոցառումը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով «Հաղթանակի փոխանցումավազքի» անցկացման մեկնարկի արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ […]

̰
Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահի հետ

16:08 16.04.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության […]

̰
BACK_TO_TOP