16:08 16.04.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության […]
15:54 16.04.2020
ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին այսօր խորհրդարանում հարցեր են ուղղում՝ պարզելու ԿԲ ապագա ռազմավարության մասին նրա տեսլականը: Գալստյանը նշեց՝ բանկերին հորդորել են՝ 24 տոկոսը գերազանցող էֆեկտիվ վարկեր չլինեն: Նա անդրադարձավ վարկային կազմակերպությունների գործունեությանը, բանկային գաղտնիքի թուլացմանը և այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում:
15:45 16.04.2020
2020 թվականի ապրիլի 15-ին` ժամը 20:30-ին, Առաջին համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ա. Բակունցի փողոցից հրազենային վնասվածքով, մահացած վիճակում, իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական […]
15:31 16.04.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին: Միջոցառման շահառու են 2020 թ. ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող […]
15:29 16.04.2020
Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն՝ հետևյալ շրջանակով՝ Երևան քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից 16։00-ն, առանց ընդմիջման: ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում. փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում. ծնունդների պետական գրանցում: Զաքիան 3 հասցեում տեղակայված […]
15:28 16.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հավատարիմ մնալով բաց և թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` ևս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, որի մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։ Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված […]
15:16 16.04.2020
Ապրիլի 15-ին՝ ժամը 09:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 10 փրկարար ծառայող: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻն-ից: Մոտ 50 […]
14:59 16.04.2020
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը նոր տեղեկություններ է տարածել դեպի Շենգենյան տարածք և Գերմանիա ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ: «Հետևելով ԵՄ հանձնաժողովի 2020թ. ապրիլի 8-ի առաջարկություններին՝ Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու […]
14:58 16.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի՝ […]
14:51 16.04.2020
Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում «Սոցիալական պատասխանատվության մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել. ««Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից»։
14:46 16.04.2020
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում նշված է. «Քանի որ ջահերով երթն այս տարի հնարավոր չէ կազմակերպել ավանդական ձևաչափով, և ապրիլի 24-ին հնարավոր չի լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մեծ թվով մարդկանց այցելությունը՝ մենք կոչ ենք անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և […]
14:44 16.04.2020
Հայաստանի Ազգային կինոակադեմիայի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։ «Շնորհավորում ենք կինոինդուստրիայի աշխատակիցներին, հայ մշակութասեր հանրությանը, հատկապես՝ կինոարվեստը գնահատող և արժևորող բոլոր մարդկանց: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների նախաձեռնությամբ կյանքի կոչվեց այս հրաշալի գաղափարը՝ […]
14:39 16.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում հայ քաղաքացիները օրեր շարունակ սպասում են Հայաստան վերադառնալուն։ Նրանք իրենց դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ են հայտնել։
14:23 16.04.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս […]
14:17 16.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը: Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է […]
14:02 16.04.2020
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ արյուն է հանձնում և կից գրել է. «Արյան դոնոր դարձա փոքրիկ բալիկի համար Նիստի արանքում… Առողջություն մեր երեխաներին…»։
13:55 16.04.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020թ. մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է նոր կորոնավիրուս COVID-19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով դրա տարածումը կանխարգելելու հարցում ՍԱՏՄ լուրջ դերակատարությունը: […]
13:49 16.04.2020
Ապրիլի 16-ին՝ ժամը 12:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ընկել Գեղարքունիքի մարզի Արգիճի գետը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ ավելացնելով, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
13:38 16.04.2020
Վարկային կազմակերպությունների լիցենզավորման պայմանները խստացնել ու ավելի մեծ պատասխանատվություն սահմանել. նման հարցով ու առաջարկով ԱԺ-ում ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին դիմեց ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը: «Չհասկացա` դժբախտ պատահարն էն էր, որ Varks.am-ը փակվե՞ց, թե՞, որ կար: Մի դրվագ ֆիքսենք. բանկերի պարագայում մեր վերահսկողությունը չափազանց խիստ է, ու պարտադրել ենք, որ 30 մլրդ դրամի կապիտալ դնեն […]
13:27 16.04.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության […]
13:26 16.04.2020
Արցախում հեռավար ուսուցման կազմակերպումը դյուրացնելու և խթանելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 13 պլանշետ և 4 համակարգիչ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվության շնորհիվ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի շահառու, Հարավի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Մինասյանն ասել է, որ ներկա […]
13:20 16.04.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Արցախի հանրապետությունում անցկացված ընտրություններին, մասնավորապես գրելով՝ «Արցախի ընտրությունները կարևոր են մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առումներով։ Դրանք (ընտրությունները) ժողովրդավարական էին և մրցակցային։ Ընտրված իշխանություններն ունեն Արցախի ժողովրդի մանդատը՝ պաշտպանելու նրանց շահերը, նպատակները և կարմիր գծերը խաղաղ գործընթացում»։ https://twitter.com/ZMnatsakanyan/status/1250683642348699650
13:18 16.04.2020
Կառավարության նիստի ժամանակ այսօր ներկայացվեց կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 13-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրվելու նպաստառու 85 հազար ընտանիքների։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ այդ ծրագրով նպաստառու ընտանիքներին իրենց նպաստի 50 տոկոսի չափով գումար կտրամադրվի։ Դրա 70 տոկոսը կլինի առձեռն, մյուս 30 տոկոսը կփոխանցվի որպես էլեկտրաէներգիայի ծախսի վճարում։ Եթե այդ ընտանիքները արդեն վճարել են […]
13:15 16.04.2020
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է 13.04.2020թ. EcoNews.am կայքի կողմից հրապարակված «Թե ի՞նչ կապ ունի ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հետ» նյութին: Պատասխանում ասվում է. «Հայտնում ենք, որ Էդո Կարապետյան անուն-ազգանունով օգտատերը (Էդիկ Կարապետյան), որը սոցիալական կայքերից մեկում հրապարակել էր հոդվածում ներկայացված լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի աշխատակից […]
13:07 16.04.2020
Մարտի 23-ից ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները ՀՀ մարզերում և Երևանում իրականացնում են ամենօրյա ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Նշվում է, որ ապրիլի 10-16-ը փրկարարները հանրապետության ողջ տարածքում 2897 անգամ վարակազերծում են կատարել։ «Ախտահանվել են Այրում համայնքի Բագրատաշենի անցակետը, բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը, Ջերմուկի առողջության […]
13:06 16.04.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովում հյուրընկալեցի Արցախի նորընտիր նախագահին, քննարկեցինք առաջիկա անելիքները»։ Հանդիպման մասին գրառում է արել նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
12:57 16.04.2020
Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով առջին վճարումները կլինեն վաղը։ Մոտ 20 հազար մարդ կստանա աջակցություն, և գործընթացը կշարունակվի։ Իսկ 8-րդ ծրագրով, ըստ Զարուհի Բաթոյանի, արդեն 44 հազարից ավելի վճարումներ են իրականացվել այն անձանց, որոնք ներկայացրել են իրենց անձնական քարտի համարը։ Այստեղ նույնպես, ըստ Բաթոյանի, գործընթացը շարունակվում […]
12:53 16.04.2020
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետը ներկաներին հայտնեց, որ մարդիկ խնդիրներ ունեն աջակցության ծրագրերին դիմելու համար, որովհետև բավարար տեղեկացված չեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ հաստատեց, որ մարդիկ, օրինակ, չեն կարողանում լրացնել ՀԾՀ դաշտը։ «Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ է։ Մի հատ ասեք՝ ՀԾՀ-ն ինչ է», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրան փորձեցին բացատրել, […]
12:50 16.04.2020
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ մի քանի ժամ հատկացրել է իր ֆեյսբուքյան էջին ուղղված նամակներն անձամբ կարդալու համար։ Եվ դրանից հետո հանգել է եզրակացության, որ մի քանի խումբ խնդիրներ կան։ Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու։ Փաշինյանը այս մասին ասելուց հետո նաև տեղեկացրեց, […]