23:24 06.11.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ֆուչիկի փ. 25, 27, 27/1 շենքեր, Մարգարյան 1-ին նրբ․ 8, 10 շենքեր, Սեբաստիայի փ. 3Ա, 3Բ շենքեր և հարակից ոչ բաժանորդներ, Արտաշիսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ «Նորք» […]
23:08 06.11.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը, Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։ Մաթյո Մորին իր հերթին ընդգծել է՝ ԵԽ Կոնգրեսը կարևորում է Հայաստանը, Հայաստանում իրականացվող […]
21:52 06.11.2024
Արաբկիր վարչական շրջանում հեռացվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մեծ տեղեկատու դաշտով 156 գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են։ 2578 արտաքին գովազդային միջոցներից ապամոնտաժվել է 1789-ը։
21:44 06.11.2024
ՆԳՆ փրկարարական ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ փրկարարական ծառայողների ձմեռային համազգեստի անցմամբ պայմանավորված, նոյեմբերի 6-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների շարային ստուգատես:
21:04 06.11.2024
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ մարքեթինգի և խթանման վարչության հետ միասին, հանդիպեցին Lufthansa ընկերության հայաստանյան նորանշանակ տնօրեն Կարստեն Զանգի և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նոնա Ֆահրադյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցման հնարավոր և նպատակային հնարավորությունները, մարքեթինգային արշավ իրականացնելու տարբերակները և մոտ ժամանակներում Lufthansa ընկերության կողմից թռիչքների ավելացման որոշման սպասելիքները և դրդապատճառները։
20:56 06.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Ձուլակենտրոն» ընկերությունը 2023 թ․ նոյեմբեր ամսին, իսկ «Ասկե գրուպ» ընկերությունը 2024 թ․ մայիս ամսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, […]
20:32 06.11.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Կարապետյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-103-Ո-233 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արտակ Կարապետյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի […]
20:08 06.11.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը նոյեմբերի 4-5-ը եղել են Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում, սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ եւ Ծավ համայնքներում, հանդիպել մի խումբ բնակիչների հետ։ «Ամենակարեւոր թեման, որի վերաբերյալ առհասարակ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է զրուցենք […]
19:43 06.11.2024
Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ: Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա […]
19:23 06.11.2024
Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ […]
19:16 06.11.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիքի մարզ: «Այցը, ըստ էության, մարդու իրավունքների վերաբերյալ է, եւ մենք կուզենք լսել նաեւ այդ թեմայով հարցեր ու խնդիրներ, որոնք դուք կառանձնացնեք: Գլխավորը կուզենք լսել այն հարցերը, որոնք ուղիղ կապ ունեն ձեր կյանքի, բարեկեցության, անվտանգության, քաղաքի խնդիրների հետ, եւ մենք էլ փորձենք օգնել […]
18:43 06.11.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երրորդ հանդիպումը երկու կառույցների միջև զարգացող փոխգործակցության վկայությունն է: […]
18:29 06.11.2024
««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: «Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում մի քանի անգամ էգ առանձնյակի արձանագրումը հուսադրող է՝ հետագայում Հայաստանում տեսակի […]
18:23 06.11.2024
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի նոյեմբերի 7-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։ «Շոյգուն հանդես կգա […]
18:16 06.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
18:10 06.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են տեղեկան ինքնակառավարման մարմինների գործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Առաջարկվող փաթեթը, ըստ քաղաքապետի, իր ծավալով և բովանդակությամբ […]
17:46 06.11.2024
««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ լիազորություն՝ յուրաքանչյուր տարի սահմանելու Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Օրենսդրական նախաձեռնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ […]
17:22 06.11.2024
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի գլխավորած աշխատանքային խմբին՝ քննարկելու համայնքային անվտանգության և զարգացմանն ուղղված առաջնահերթ ծրագրեր։ Հանդիպմանը ներկա էին նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանը և Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը։ Մարզպետ Ղալումյանն իր ողջույնի խոսքում կարևորել […]
17:16 06.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Թրամփ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ […]
17:11 06.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան դեկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին ԿԳՄՍՆ-ից խնդրում են նախարարություն ներկայանալ անձը հաստատող […]
17:06 06.11.2024
Ամփոփվել են Գեղարքունիքի պարեկների վերջին օրերի բացահայտումները։ Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Երևանյան փողոցում պարեկները կանգնեցրել են առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ 23-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթի մեջ փաթեթավորված զանգված: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով 6 փաթեթ […]
16:55 06.11.2024
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով փաստաթուղթը ՀՀ-ի […]
16:50 06.11.2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի Ռուստամ Բադասյանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությունների համար ամուր հիմքեր ստեղծելու և գործակցությունն ընդլայնելու նպատակով։ Ռուստամ Բադասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն ուղղված է ՊԵԿ-ում ակադեմիական առաջընթացի խթանմանը, մասնավորապես, մաքսային և հարկային աշխատակիցների գիտելիքների զարգացմանը և հմտությունների կատարելագործմանը։ Անդրադառնալով կողմերի […]
16:28 06.11.2024
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Արմեն Հայրապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 7-ին։
14:54 06.11.2024
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
14:10 06.11.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։ Դիտարկվել են միաձույլ երկաթբետոնե բազմահարկ 5 շենքերի սեյսմիկ հաշվարկն ու նախագծման համար մասնագիտական եզրակացությունների հիման վրա առաջարկվող հատուկ տեխնիկական պայմանները։ Խորհուրդը քննարկել է նաև նույն շենքերի հակահրդեհային պաշտպանության համակարգերի հաշվարկը և նախագծման համար հատուկ տեխնիկական պայմանները։
13:51 06.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին։ «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն՝ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար, հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-նշված է Փաշինյանի ուղերձում։