TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

16:37 08.11.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։ Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան – Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն […]

̰
Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ

16:33 08.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն […]

̰
Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

16:22 08.11.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին

15:48 08.11.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու […]

̰
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ

15:46 08.11.2024

Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ, նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը վերստին շնորհակալություն է հայտնել նախարարներ Փանոսյան-Բուվեին ու Կասպարյանին և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում իրենց գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի առաջմղման և ընդհանուր արժեքների վրա խարսխված բարեկամության ամրապնդմանն ուղղված […]

̰
Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով

15:39 08.11.2024

Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամ։ Մյուս խմբակցություններից ոչ ոք չի եղել: Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել, ապա կլուծարվի:

̰
Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

15:24 08.11.2024

Անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան): Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Արդարադատության նախարարի տեղակալը հանդիպել է  ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին

15:18 08.11.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայըլ Շիերին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կոնգրեսի հետ համագործակցությունը և […]

̰
Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Աննա Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ փորձն ու մարտահրավերները

15:12 08.11.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

15:05 08.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (𝐖𝐈𝐏𝐎) գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը։ Քննարկվել են Հայաստանի և կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Հանդիպման ընթացքում […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին

14:51 08.11.2024

Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին: Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է, Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը: Ա.Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության […]

̰
Ավելի քան 95% կպչողականություն. Երևանի քաղաքապետարանը շարունակում է «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործումը

14:11 08.11.2024

Մայրաքաղաքում շարունակվում է աշնանային ծառատունկը: Նոր կանաչ գոտիների ստեղծմանը զուգահեռ երևանյան այգիներն ու պուրակները համալրվում են նոր արժեքավոր և հասուն ծառատեսակներով: «Կանաչ քաղաք» ծրագրով Երևանի քաղաքապետարանը շարունակում է քայլեր ձեռնարկել նաև երբեմնի անտառներն ու կանաչապատ տարածքները վերականգնելու, որոշ դեպքերում նաև հետ վերադարձնելու նպատակով: Այս տարվա գարնանային ծառատունկի շնորհիվ, ի դեպ, ավելի քան 95% կպչողականություն է […]

̰
Արևմտյան որոշ երկրներ Հայաստանին նոր պատերազմի են տանում․ Ալիև

13:59 08.11.2024

Արևմտյան որոշ պետություններ Հայաստանին նոր պատերազմի են մղում Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Հակաադրբեջանական ուժերը, իսլամատյացները, ադրբեջանաֆոբները, որոնք նստած են արևմտյան որոշ մայրաքաղաքներում, Հայաստանին նոր պատերազմի են մղում։ Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից», – ասել է Ալիևը։  

̰
Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում. ԱԺ լսումներ

13:48 08.11.2024

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ: Այդ թվում նախատեսվում են վերահաշվարկի կարգի բարեփոխումներ, նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նախագծով առաջարկվող փոփխությունները ներկայացրել է հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին

13:08 08.11.2024

Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի (Նոր Հաճնի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։ Կապալառու կազմակերպությունն աշխատանքներ է տանում արտերկրից շինարարական նյութերը ներմուծելու և հիմնանորոգումը հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնելու ուղղությամբ։ Կամրջով երթևեկության վերականգնման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Մինչև կամրջով […]

̰
Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ

13:04 08.11.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով տարեցներին վերաբերող մշակվող քաղաքականության և ակտիվ ծերացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, նշել է, որ արդեն իսկ ընդունված ժողովրդագրության […]

̰
Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29  գագաթնաժողովը

12:50 08.11.2024

Շուրջ երեք տասնյակ ֆրանսիացի գործիչներ հավաքական ուղերձ են հրապարակել՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործիչների ուղերձը հրապարակել է Le Figaro պարբերականը։ «Ֆրանսիայի Հանրապետության հարգելի ընտրված ներկայացուցիչներ, մենք՝ այս խնդրագիրը ստորագրողներս, կոչ ենք անում կառավարությանը վճռական և խորհրդանշական գործողություններ ձեռնարկել՝ բոյկոտելու COP29-ը, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-ից։ Խորհրդարանական բոլոր խմբակցությունների […]

̰
ՀՊՄՀ-ում հիմնվում է ԲՏՃՄ ոլորտի գերազանցության եզակի կենտրոն. Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է աշխատանքներին

12:29 08.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին: Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա և 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների ու վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական […]

̰
Օդի ջերմաստիճանը բարձրանալու է

12:21 08.11.2024

Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին` հատկապես գիշերային ժամերին, կբարձրանա 3-5 աստիճանով։

̰
Բրիտանական առաջատար լրատվամիջոցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

11:57 08.11.2024

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների («The Guardian», «The Spectator», «The Telegraph» և այլն) լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 7-ին եղան նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […]

̰
Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

11:44 08.11.2024

Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը Կենսաբազմազանության կողմերի համաժողովը 2026 թվականին հյուրընկալելու որոշումը։ Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է քվեարկությամբ՝ Կալիում COP-16-ի ժամանակ։ Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս […]

̰
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ

11:24 08.11.2024

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից, առկա է մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Ստացված տեղեկությունն իրացնելիս՝ նշված հատվածում կոմիտեի ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են առանց ակցիզային […]

̰
Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

10:56 08.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

22:32 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում […]

̰
Վարչապետը Բուդապեշտի հանդիպումներից տեսանյութ է հրապարակել

21:16 07.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այլ հանդիպումներ Բուդապեշտում»։

̰
Ի՞նչ սպասել Թրամփից. զրույց Լևոն Շիրինյանի հետ

21:04 07.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

̰
Իրազեկում վարորդներին

20:24 07.11.2024

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայամանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

20:11 07.11.2024

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ […]

̰
Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

20:06 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, […]

̰
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

19:54 07.11.2024

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, որը […]

̰
BACK_TO_TOP