TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:45 07.11.2024

Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […]

̰
Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումը

19:40 07.11.2024

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […]

̰
Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը

19:35 07.11.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։ Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ […]

̰
Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

19:26 07.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

̰
Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժած

19:18 07.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում, բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից բազմիցս կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

18:57 07.11.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի […]

̰
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի գլխավորած պատվիրակությունը

18:51 07.11.2024

Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին

18:45 07.11.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին, Կոնգրեսի քարտուղարության Հայաստանի ծրագրերի պատասխանատու Նիալ Շերինին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականության հնարավորությունները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

18:39 07.11.2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։ «Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ […]

̰
Մելիքգյուղ գյուղում այրվել է անասնակեր

18:32 07.11.2024

Նոյեյմբերի 7-ին՝ ժամը 14:25-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել 16։31-ին։ Այրվել […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

18:27 07.11.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի երդման […]

̰
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

18:21 07.11.2024

Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

18:17 07.11.2024

Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի […]

̰
ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

18:12 07.11.2024

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «BMW X5»-ն ու թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը

18:06 07.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «BMW X5»-ը և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել […]

̰
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը

17:50 07.11.2024

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինության ներկայացուցիչները, ՖՀՀԿ անվտանգության հարցերով կցորդը, Ֆրանսիայի դեսպանության օպերատիվ անվտանգության խորհրդականը և միջազգային տեխնիկական փորձագետը: Հանդիպմանը ներկա էր նաև ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ողջունելով […]

̰
Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակում պետական կառույցները քննարկել են ԵՄ օրենսդրությանը մոտարկման պարտավորություններն ու իրականացված աշխատանքը

17:05 07.11.2024

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ծրագիրն իրականացրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող (ՀԸԳՀ) մոտարկման պահանջների, գործընթացների և խնդիրների թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր՝ աջակցել Արդարադատության նախարարությանը և առանցքային գերատեսչությունների ներգրավված անձնակազմին՝ արդյունավետորեն իրականացնելու ՀԸԳՀ-ի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

16:50 07.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից […]

̰
Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

16:33 07.11.2024

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի […]

̰
Հաշտարարներն ընտրել են ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և կառավարման մարմնի անդամներին. անցկացվել է ԻԿԿ ըհդհանուր ժողովը

16:27 07.11.2024

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առաջին ընդհանուր ժողովն է անցկացրել: Այն նախանշվել էր դեռևս 2022թ. «Հաշտարարության մասին» օրենքում կատարված ընդրգրկուն բարեփոխումներով, որոնք հիմք դրեցին ավելի արդյունավետ համակարգի ստեղծման համար: Բարեփոխումների շնորհիվ՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորվել է շուրջ 80 հաշտարար՝ ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու պատրաստակամությամբ: Առաջին ընդհանուր ժողովի ընթացքում դրվել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնասյուները և ընտրվել […]

̰
Համահայկական աղոթք գերիների համար

16:07 07.11.2024

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների […]

̰
Արարատի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:00 07.11.2024

Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը (2024թ․) Արարատում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը, Ալավերդիում՝ նոյեմբերի 2-ին, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

̰
Կհամալարվի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը

15:54 07.11.2024

Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի n 2093-ն որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը համալրելու հանգամանքից: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ մարզերի թվով 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել է […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո ՀՀ տեղափոխված անձինք

15:48 07.11.2024

Կառավարության որոշմամբ փոփոխություններ կկատարվեն «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի n 1756-լ որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ոլորտում Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում ներգրավվել են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Անկախության տոնի կապակցությամբ արտերկրում կազմակերպված միջոցառումները

15:40 07.11.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպված և իրականացված միջոցառումներն ու ընդունելությունները:

̰
Շարունակվում են զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցման միջոցառումները

15:33 07.11.2024

Գործադիրը որոշում է ընդունել, որով առաջարկվում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը 2024 թվականի մինչև տարեվերջ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 7.3 […]

̰
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանի ամբողջական բացման հույս ունի. Կոստանյան

15:27 07.11.2024

Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ ի վերջ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ սահմանների ամբողջական բացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, […]

̰
Կնվազեցվի շենքերի էներգիայի սպառումը և աջակցություն կցուցաբերվի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին

15:20 07.11.2024

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են` նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը, բարելավել սեյսմիկ […]

̰
Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացման արարողություն․ Փաշինյանը կադրեր է հրապարակել

15:16 07.11.2024

Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացման արարողություն․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել։

̰
Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին

14:50 07.11.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի […]

̰
BACK_TO_TOP