12:26 05.11.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, քանի որ դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշեց «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ սոցիալական արդարությանը նվիրված համաժողովն արծարծում […]
12:12 05.11.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են 2025 թվականի բյուջետային քննարկումները: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության ոլորտներում, համայնքներին տրվող դոտացիաների ու պատվիրակված լիազորությունների իրականացման հարցում գալիք տարվա ընթացքում նախատեսված […]
12:04 05.11.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպում-քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։ Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի մասին, շեշտել է, որ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Անդրադառնալով նախագծի ներդրումային […]
11:51 05.11.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արկադի Միրիջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Կողբ բնակավայր) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի խոհանոցի հատակը, առասատաղը, պատերը չեն գտնվել հարթ և նորոգ վիճակում, հնարավոր չէ լվանալ […]
11:34 05.11.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ […]
11:11 05.11.2024
Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր […]
23:44 04.11.2024
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից, գրում է Politico-ն, փոխանցում է radar.am-ը։ «Այս դեպքից հետո Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական այլ ներկայացուցչություններին, երբ իր դեսպանը պնդել է, որ ադրբեջանցի գործընկերոջ կողմից սպառնալիքներ է ստացել»,- գրում […]
22:56 04.11.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 4, 10, 12, 12/1, 14 շենքեր, Հալաբյան փ. 29 շենք, Սեբաստիայի փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 37, 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի […]
21:50 04.11.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար։ Մասնակից ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ պայքար են մղել մրցանակային տեղերի համար։ Առաջին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Գևորգ Թովմասյանը, երկրորդ տեղը՝ դատապարտյալ Արմեն Խանաղյանը, իսկ երրորդը՝ դատապարտյալ Արմեն Փարսադանյանը։ Մրցաշարի ավարտին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ողջունել է մասնակիցներին և […]
21:32 04.11.2024
2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […]
21:24 04.11.2024
Երևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր շարժակազմ, առանձնացված գծեր, ավելացված նոր երթուղիներ, վճարային նոր համակարգ. քաղաքային իշխանությունը ապահովում է վարորդների և ուղևորների առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:16 04.11.2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին Քասախում ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին: Հուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և այլ հյուրեր։ Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Զինվորական կարիերայի ընթացքում […]
20:43 04.11.2024
Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]
19:47 04.11.2024
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին և կրում է «Մեծ երազանքներ՝ մեծ էկրանին» խորագիրը։ Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանցկացվի նոյեմբերի 5-9-ը Երևանում և Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Փառատոնի աջակիցներն են «Վիշեգրադ» միջազգային […]
19:41 04.11.2024
Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն […]
19:37 04.11.2024
ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ին ձևավորվել են չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ Քրեական ոստիկանությունն ու Համայնքային ոստիկանությունը։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ Պարեկային ծառայությունն արդեն իսկ ձևավորվել է, իսկ Ոստիկանության գվարդիան ձևավորման փուլում է: Բարեփոխումների նպատակը առավել մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելն է, կառուցվածքի արդյունավետությունը երաշխավորելը և կառուցվածքը գործառույթին ծառայեցնելը։ Քրեական ոստիկանություն ▪ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության […]
19:33 04.11.2024
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և «GAZelle» (վարորդ՝ Ն․ […]
19:29 04.11.2024
Երևանի «Հաղթանակ» թաղամասում վերականգնվում է 40 կիլոմետր ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Նախորդ տարվանից մեկնարկած ծրագիրն արդեն ամփոփվում է, ներդրումը կազմել է մոտ 1 մլրդ 560 մլն դրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ավարտին կորուստները կկրճատվեն, կխնայվի մինչև 45 տոկոս ջուր: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
19:16 04.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ տուժածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում […]
19:10 04.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նոյեմբերի 2-ին Շիրակի մարզի Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ նոյեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մեղրաշեն գյուղից «Արթիկ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել նույն բնակավայրի […]
19:03 04.11.2024
Միասնական տոմսային համակարգի միջոցով ուղեվարձ վճարողների թիվն ավելացել է, Երևանում նախատեսվում է կառուցել թենիսի ակադեմիա, ինչպես նաև հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:56 04.11.2024
2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է կոմիտեի 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները: Հիմնական թիրախները նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման […]
18:50 04.11.2024
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4880 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 223, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 271, վարելիս հեռախոսից […]
18:39 04.11.2024
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
18:33 04.11.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ, շրջանի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Մեկ տարուց ավելի է Հայաստանը սերտ համագործակցում է ֆրանսիական այս շրջանի հետ, իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես` Սյունիքում: Հայ-ֆրանսիական համագործակցության հիմքում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի զարգացումն է, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում առողջապահական ոլորտի պատրաստվածության […]
18:25 04.11.2024
Նոյեմբերի 2-ի ժամը 19:20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ.-ն՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում […]
18:12 04.11.2024
«Հիշատակարան» հասարակական կազմակերպության և «Ինալկո» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Երկօրյա հագեցած ծրագիր ունեցող գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին։ Գիտաժողովը կանցկացվի ժամը 9:30-18:00-ն: Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն անկախ գիտական հարթակ է, որի առաքելությունն է ապահովել […]
18:06 04.11.2024
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400 […]
17:54 04.11.2024
Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ վերջին երկու տարիներին […]