TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպիսի՞ն է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Սյունիքում. մարզպետը մանրամասներ է հայտնել

16:07 11.04.2020

Սյունիքի մարզում ապրիլի 3-ից մինչ օրս կորոնավիրուսի հաստատված նոր դեպքեր չեն արձանագրվել: Մարզպետ Հունան Պողոսյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել մարզում տիրող իրավիճակի, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվող բեռների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կերկարաձգվի՞, թե՞ ոչ արտակարգ դրությունը

16:00 11.04.2020

Երեկ Կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսեց այն մասին, որ, հնարավոր է, ահնրաժեշտ լինի երկարաձգել հայտարարված արտակարգ դրությունը: Ստորև ներկայացնենք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան արձագանքներն այն մասին, թե որքանով է օրինաչափ արտակարգ դրության երկարաձգումը ևս 30 օրով: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն  Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. […]

̰
Կարմիր գծերի տուգանքները կհանվե՞ն, թե՞ ոչ. հարց քաղաքապետի տեղակալին

15:52 11.04.2020

Կարմիր գծերի տուգանքները, պայմանավորված առկա վիրուսային իրավիճակով, կհանվե՞ն, թե՞ ոչ: Այսօր` ապրիլի 11-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանին, ինչին ի պատասխան, նա հորդորեց վարորդներին այս օրերին առավել զգուշավոր վարել մեքենաները և չխախտել կանոնները: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև […]

̰
Գավառի, Մարտունիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղացել

15:47 11.04.2020

ՏԿԵՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ Գավառի, Մարտունիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Երևանի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները ախտահանվում են. Սերգեյ Հարությունյան

15:22 11.04.2020

Կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ախտահանվում են բոլոր կանգառները, իսկ վարչական շրջանների և համատիրությունների կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում բոլոր շենքերի մուտքերում ու վերելակներում: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Նա նշեց, որ ախտահանման աշխատանքներ իրականացվում […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին

15:10 11.04.2020

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։ Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության  արդյունքում: Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական […]

̰
Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1 837-ով

14:52 11.04.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի ապրիլի 11-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Ըստ այդ տվյալների՝ Վարակակիրների թիվն ավելացել է 1.837-ով, Ընդհանուր՝ 70.029: Մահացածների թիվն ավելացել է 125-ով, Ընդհանուր՝ 4.357: Ծանր վիճակում է գտնվում 3.987 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 6.482-ով, Ընդհանուր՝ 41.947: Մինչ այժմ թեստավորվել է 251․703 անձ:

̰
Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի. նախագահը հեռավար զրուցել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

14:50 11.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, այդ թվում՝ երկու երկրներում ստեղծված իրավիճակին, Հայաստանում և Ֆրանսիայում համավարակի տարածման կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև նոր […]

̰
Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ ոստիկանության միջոցառումը

14:32 11.04.2020

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։ «Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։ Փողոցային առևտրով […]

̰
Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք … Նարեկ Դուրյանի խնդրանքը բուժաշխատողներին

14:30 11.04.2020

«Իմ մեծագույն շնորհակալությունը Ձեզ: Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք …»,- դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել բուժաշխատողներին: «Խոնարհվում եմ ձեր առաջ: Վստահ եմ՝ բոլորը միանում են ինձ, մերսի»,- եզրափակել է խոսքը Նարեկ Դուրյանը: Մանրամասները՝  «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:

̰
Արցախում ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ հսկողությունը կխստացվի. Արայիկ Բաղրյան

14:04 11.04.2020

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հեռահար «Հեռանկարի» ընթացքում Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախում ընտրությունների երկրորդ փուլի անցկացման ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներին: «Միջոցները, ինչպես առաջին փուլում, ամեն ինչ արվել է առողջապահության կողմից, որ ավելի անվտանգ լինեն, բոլորին տրամադրվել են անհատական դիմակներ, գրիչներ, երկրորդ փուլի ժամանակ ևս կտրամադրվեն միջոցները, հսկողությունը կխստացվի, այս պահին բոլոր […]

̰
Մալաթիա-Սեբիաստիայում գտնվող հիվանդանոցի կոյուղին կարգի է բերվել

14:00 11.04.2020

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ Բաբաջանյան 21 հասցեում  գտնվող հիվանդանոցային համալիրի երկու մասնաշենքը երկար տարիներ չէր գործում: Դրանց տեխնիկական վիճակը համապատասխանում էր կարգավիճակին: Նշվում է, որ հատուկ մեքենամեխանիզմների օգնությամբ մաքրվել է տարիներ շարունակ աղբով լցված ու լքված 14 դիտահոր: «Հիվանդանոցային համալիրի կոյուղին աշխատանքային վիճակում է»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

̰
Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

13:54 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին, հորդորեց Զատկի միջոցառումներին չմասնակցել, հիշեցրեց՝ նման կոչով դիմել է նաև եկեղեցին: Վարչապետը նաև անդրադարձավ առաջիկա ամիսներին նշվող հիշատակի օրերին և տոներին: «Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը

13:52 11.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: «Հ.Գ. Ցավոք մենք այլևս միակը չենք»,- գրել է մարզպետը:

̰
Երկուշաբթի օրվանից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

13:47 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար: «Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս […]

̰
Արցախում այսօրվա դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 5 դեպք, թեստավորվել է 45 անձ. ԱՀ առողջապահության նախարար

13:40 11.04.2020

Արցախում այսօրվա դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 5 դեպք, թեստավորվել է 45 անձ, ինքնամեկուսացել է 9 քաղաքացի. թարմ տվյալները «Հեռանկար»-ի եթերում այսօր հայտնել է Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը: Արցախում դեռևս գործում են հանրային ծառայությունները, սակայն քաղաքացիներին հորդորում են սահմանափակել շփումները, կուտակումներ չառաջացնել, հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել տնից: «Ունենք հնարավորություններ, բոլոր շրջանների առողջապահական հիմնարկներում հատկացված են […]

̰
Եթե շարժվեք «շնից մազ պոկելու» սկզբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից. Դիանա Գասպարյան

13:38 11.04.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեսբուքյան էջում դիմել է բնակիչներին. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան, ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին, լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները […]

̰
Հանրային տրանսպորտի աշխատանքը կարգելվի, տրանսպորտային ծախսերը կհոգան գործատուները

13:36 11.04.2020

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով […]

̰
Ուսումնասիրվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու թռչունների որսի մասին հրապարակումները

13:13 11.04.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր […]

̰
Էրեբունու ավտոշուկայի մերձակայքում ավտոմեքենաներ են այրվել

13:00 11.04.2020

Ապրիլի 11-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:12-ին: Ամբողջությամբ այրվել են «Honda Stepwgn», «Mercedes-Benz C 320», «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները և «KIA Optima» […]

̰
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ

12:57 11.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 […]

̰
Հեռավար կրթությունը` արտակարգ դրության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

12:52 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում հեռավար կրթության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

12:44 11.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 11:35-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում […]

̰
Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին «Օպելը» բախվել է ծառին, կա տուժած

12:30 11.04.2020

Ապրիլի 11-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

12:18 11.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված […]

̰
Մեկնարկել է պետական օժանդակության 6-րդ միջոցառումը

12:12 11.04.2020

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է պետական օժանդակության 6-րդ միջոցառումը, ըստ որի՝ մասնավոր հատվածում գրանցված և մարտի 13-ից 30֊ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիները ստանում են 68․000 դրամ միանվագ աջակցություն։ Միջոցառումից օգտվելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա. տվյալները ստացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։

̰
Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում․ Սուրենյանը դիմել է գյուղատնտեսներին

12:00 11.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3088713341191894

̰
ԿԳՄՍ-ն ներկայարցրել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ

11:54 11.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայարցրել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ. Հեռավար պայմաններում ուսումնական գործընթացը և դասարանի հետ աշխատանքը չեն կարող կազմակերպվել դեմ առ դեմ աշխատանքի նման՝ 30, 40 րոպեով կամ այլ կերպ՝ առցանց համաժամանակյա դասեր իրականացնելու եղանակով։ Այս եղանակը առաջ է բերում ուսուցիչների, աշակերտների, իսկ կրտսեր դասարանների […]

̰
«Նորք» ԻԿՀ հոգեբանական ծառայության թիմը

11:44 11.04.2020

«Նորք» ԻԿՀ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում հոգեբանական ծառայության թիմն է: «Մեր երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից այս թիմը մեծագույն նվիրումով ու հոգատարությամբ կատարում է իր մասնագիտական ու մարդասիրական առաքելությունը: Թիմի անդամների մի մասն իրենց ծառայությունն իրականացնում են հիվանդանոցում, իսկ մյուսները` առցանց եղանակով կամ այլ բաժանմունքներում: Որակյալ մասնագիտական կարողություններով ու մարդկային դրական […]

̰
Սուրբ Հարության տոնին Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը դուրս կբերվի

11:41 11.04.2020

Ապրիլի 12-ին՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:

̰
BACK_TO_TOP