TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այս պահի դրությամբ աջակցություն է ստացել 11 444 ընտանիք, 4578 տնտեսվարող․ Փաշինյան

10:15 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2606159499704429?__xts__[0]=68.ARAne85dR_NadNVNzmZW-vE43wpvCGs6w7MM2FhozBpbmSxVsbrtxggKSF8ihwq48KcdS16LOP3RN3lK_OKT6mBb1lu3O3G4kYMmj_6r7cHeJl3tN6l1RROZ581n5fpl3r4GI1gWd9TPmFNxLjvKAaWf0fOmHYLwWj1_k_pKu-japx-eUZAUtrQ8cFxQu9VS18IEaaOdBARVr8Pwa8W3Ba_ayrLEYEwW5avFWgyGpIqdrOIntRWIlwmQ-fTL1XNG7DBu7xgc5OsMyxVCnKfnGlWlQ0hxjr4w8fj6rI1vM_1d5pRvpI84UuHTtEEyn0NH6Oz3C6JAoWokbW5EYyiXmaQN&__tn__=-R

̰
Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում

09:06 11.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 08:50-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Ինչպիսինն է թագավարակը՝ ըստ բուժվող քաղաքացու

08:54 11.04.2020

Կորոնավիրուսով վարակված և ներկայում բուժվող Մարինե Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի պարզ խորհուրդ ունեմ տալու՝ բարձ պահեք իմունիտետը, Covid-ը նույն ձևով է այցելում, տարբեր ձևով դրսևորվում: Վախենալու չէ. սա 5 օրվա ընթացքում հաճախ ինձ տրվող հարցն է: ԻՆՉՊԻՍԻ՞ՆՆ Է ԱՅԴ ԹԱԳԱՎԱՐԱԿԸ: Թագավարակն ինձ այցելեց ջերմությամբ, սուր մկանացավերով, սրտխառնուքով, գլխացավով ու գլխապտույտով, ախորժակի անկումով: […]

̰
Նրանք մնացին աշխատելու հանուն մեզ, Դուք մնացեք տանը հանուն նրանց. Արայիկ Հարությունյան

08:12 11.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «???‍⚕️Հորաքրոջս աղջիկն է, ԱՄՆ արևելյան ափում կռիվ է տալիս համաճարակի դեմ` կյանքեր փրկելով: Նրանք մնացին աշխատելու հանուն մեզ, Դուք մնացեք տանը հանուն նրանց»: https://www.facebook.com/photo.php?fbid=10158201379348501&set=a.10150460716863501&type=3&theater

̰
Հուսով ենք, որ անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունը․ Dasaran.am-ը հայտարարություն է տարածել

00:21 11.04.2020

Dasaran.am-ը հայտարարություն է տարածել` ի պատասխան այսօր մամուլում տարածված նյութի։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ԶԼՄ-ներից անսպասելիորեն տեղեկացել ենք, որ ինչ-որ քրեական գործ է հարուցվել` կապված Dasaran-ի գործունեության հետ։ Զարմանալի է և, իհարկե, ցավալի է, որ այն ծրագիրը, որը այս օրերին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսուցչիների համար, և հեռավար ուսուցման […]

̰
Առաջիկա օրերին լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

23:56 10.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին նախատեսած Հիշողության երթը կտեղափոխի վիրտուալ հարթություն

23:49 10.04.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մեր մշակութային ժառանգությունների լուսանկարները: Քանի որ համաճարակային […]

̰
Ահա թե ինչպես է աշխատում սոցիալական հեռավորության պահպանումը. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

23:42 10.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորիոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ահա թե ինչպես է աշխատում սոցիալական հեռավորության պահպանումը… #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը»:  

̰
«Ucom»-ի հիմնադիր Եսայան եղբայրները հաղորդագրություն են տարածել

23:36 10.04.2020

«Ucom»-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել ընկերությունից իրենց հեռանալու վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

23:01 10.04.2020

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-211 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 75 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են […]

̰
Անհամբերությամբ սպասում եմ հայկական երկար ու ձիգ կենացներին. Ալեքսիս Օհանյան

22:39 10.04.2020

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընկերների հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում: «Անհամբերությամբ սպասում եմ մեկուսացումից հետո հարազատ ընկերների հետ կոնյակի սեղանի շուրջ հայկական երկար ու ձիգ կենացներին»,-լուսանկարին  կից գրել է Օհանյանը:   View this post on Instagram   Looking forward to a few much-too-long-Armenian-style toasts of brandy with […]

̰
National Geographic-ը հոդված է հրապարակել պատմական Անիի ու հայկական ինքնության մասին

21:59 10.04.2020

«National Geographic» ամսագիրը հրապարակել է հոդված՝ նվիրված հնագույն հայկական Անի քաղաքին, որի ավերակները հիմա Թուրքիայի տարածքում են: Պարբերականը նշում է, որ Անին ծաղկել է միջնադարում՝ դառնալով Հայաստանի մայրաքաղաքը: Հայտնի է եղել որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Քաղաքում ապրել է 100 հազար մարդ: «Հայաստանի միջնադարյան թագավորությունը դուրս է եկել այսօրվա Հայաստանի սահմաններից: Հին ժամանակներում այդ […]

̰
Ազատականացնել լրատվամիջոցների գովազդային շուկան. oրենսդրական նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցունից առաջ

21:54 10.04.2020

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ազատականացնել լրատվամիջոցների գովազդային շուկան, իսկ դրա ճանապարհը նաև Հանրային հեռուստաընկերության` գովազդ հեռարձարկելու իրավունքը վերականգնելն է: Նախագիծը, հիշեցնենք, առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում, իսկ երկրորդ ընթերցումից առաջ այն քննարկվել է խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նախկին կյանքին վերադարձին դեռ երկար ժամանակ կա. Թորոսյան

21:50 10.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կառավարությանն առաջարկելու են արտակարգ դրությունը երկարացնել: Նախարարն ասել է, որ չպետք է զգոնությունը կորցնել, բնականոն կյանքին վերադառնալը դեռ ժամանակ կպահանջի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուզում էիր Հայաստան, ստացիր. «Comedy Woman» շոուի  հեղինակ ու մասնակից Նատալյա Եփրիկյանը Հայաստանում է ինքնամեկուսացել

21:45 10.04.2020

Ռուսական երգիծական «Comedy Woman» շոուի  հեղինակ ու մասնակից Նատալյա Եփրիկյանն ինքնամեկուսացել է Հայաստանում: Նատալյան այդ նպատակով ընտրել է Ջերմուկը: Instagram-ում Նատալյան լուսանկար է հրապարակել դերասան ու երգիչ Արսեն Գրիգորյանի հետ: «Ուզում էիր Հայաստան, ստացիր». նման հեշթեգ է նա դնում իր հայաստանյան լուսանկարներին:

̰
Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն

21:37 10.04.2020

Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն. կարգելվեն նաև գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվող […]

̰
Կորոնավիրուսի կորերը հարթվում են ամբողջ աշխարհում․ SHANTNEWS-ի մեկնաբանությունը

21:16 10.04.2020

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ որոշ բացառություններով, կորոնավիրուսային «կորերը» թույլ արտահայտված հարթեցում են ցույց տալիս։ Սա նշանակում է, որ այդ երկրներում կորոնավիրուսի տարածման արագությունն ընկնում է։ Երկրների մեծ մասում վարակակիրների թվի կրկնապատկումը տեղի է ունենում 7 կամ ավելի օրերի ընթացքում, մինչդեռ նախկինում որոշ երկրներում մինչև 2-3 օրում էր տեղի ունենում վարակակիրների կրկնապատկումը։ SHANTNEWS-ը ներկայացրել է կորերը՝ […]

̰
Կորոնավիրուսից բուժվածները՝ մի քանի ամսականից մինչև 100 տարեկանից բարձր

21:05 10.04.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը բավարար է։ Այդ մասին SHANTNEWS-ին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Առհասարակ ինչպիսի՞ն է իրավիճակը աշխարհում՝ առողջացածների մասով։ Կորոնավիրուսից բուժվածների տարիքային շրջանակը տարբեր է՝ մի քանի ամսականից մինչև 100 տարեկանից բարձր։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1386758844845750/

̰
100 000 միանվագ աջակցություն կտրամադրվի նաև այն հղի կանանց, ում ամուսինը չի աշխատում մարտի 30-ի դրությամբ

21:01 10.04.2020

Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։ Խոսքը հղի կանանց վերաբերող ծրագրի մասին է, որի պայմաններից էր կնոջ ամուսնու աշխատանքից ազատվելու հանգամանքը։ Փոփոխությամբ սահմանվել է, որ 100,000 միանվագ աջակցություն կտրամադրվի նաև այն հղի կանանց, ում ամուսինը չի աշխատում մարտի 30-ի դրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի […]

̰
2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված միանվագ աջակցություն

20:53 10.04.2020

Բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188 միլիոն 732 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2 307 մարդ ստացել է […]

̰ ̰
Պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն դրամի վնաս. քրգործն ուղարկվել է դատարան

20:24 10.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նա,  ՀՀ  կառավարության  216-Ն որոշման […]

̰
Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը». վարչապետ

20:14 10.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է արդեն իսկ հաստատված սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքի մասին. 7-րդ միջոցառման շրջանակում այսօրվանից արդեն սկսվել է նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրումը, 8-րդ միջոցառման շահառուների ցուցակները վերջնական ճշգրտման փուլում են, 9-րդ և 10-րդ միջոցառումների կիրառման կարգերը մշակման փուլում […]

̰
Այ մարդ, այս եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ, չի կարողանում դուրս գալ. Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

20:12 10.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այ մարդ, այս եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ, չի կարողանում դուրս գալ։ Հունվարին այսքան ձյուն չէր եկել։ Գեղարքունիքի մարզ, գյուղ Մադինա 10․04․2020»։

̰
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «ոչՊաշտոնական» համերգը

20:10 10.04.2020

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «ոչՊաշտոնական» համերգը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հեղափոխությունից առաջ և հետո․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:57 10.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․«Հեղափոխությունից առաջ և հետո»։

̰
Ինչ թերացումներ են հայտնաբերվել Գյումրիի քաղաքային բյուջեում․ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը

19:55 10.04.2020

ՀՀ հաշվեքննիչ պալատը անցած տարի ստուգումներ է կատարել Գյումրիի քաղաքապետարանի բաժիններում։ Ստուգման արդյունքում մի շարք բացթողումներ ու թերություններ են արձանագրվել, որոնք վերաբերել են քաղաքային բյուջեի պլանավորման աշխատանքներին և համայնքային բյուջեի ծախսման ընթացքում օրենսդրական դրույթների կիրառմանը։ Գյումրիի քաղաքապետարանին ժամանակ է տրվել թերացումները շտկելու առաջարկություններ ներկայացնելու համար։ Դրանք այսօր ներկայացվել են ավագանու նիստին։ Գյումրիի քաղաքապետի խորհրդական Արարատ […]

̰
Հեռախոսով տեղորոշելու օրենքն օգնում է առողջապահական համակարգին. Արսեն Թորոսյան

19:46 10.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կառավարությանն առաջարկելու են արտակարգ դրությունը երկարացնել: Նախարարն ասել է, որ այս ընթացքում չպետք է զգոնությունը կորցնել, բնականոն կյանքին վերադառնալը դեռ ժամանակ կպահանջի: Թորոսյանը պատասխանել է նաև SHANTNEWS-ի հարցին, թե հեռախոսով տեղորոշելու օրենքի ուժի մեջ մտնելը որքանով է արդյունավետ եղել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Այս իրավիճակում խախտում անելը կդիտարկվի որպես ծանրացնող հանգամանք. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է գների դինամիկայից

18:53 10.04.2020

«Վերջին 2 օրերին լավ դինամիկա ենք նկատում գների նվազման, բայց դա դեռ չի նշանակում, որ գները հասել են փետրվար ամսվա գներին»,- այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքները 24 ժամ շարունակվում են, խումբը հերթափոխով ուսումնասիրություն է իրականացնում Երևանում և […]

̰
BACK_TO_TOP