09:52 13.04.2020
Ապրիլի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Էջմիածին-Ջրառատ ավտոճանապարհին՝ 8000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա, Շիրակի մարզի Ջաջուռ-Սարիար ավտոճանապարհին՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
08:32 13.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին կառավարության պատրաստած տեսանյութը։ Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։ Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է այս միջոցառումից, ընդհանուր ավելի քան 593 մլն […]
08:20 13.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այսօրվա դասացուցակը՝ կից գրելով․ «Հասարակագիտությունից կարևոր դաս ունենք, բաց չթողնեք?։ Նաև կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն: ?Կենսաբանություն (7-րդ դասարան) Թեմա՝ Ձկներ ?Հասարակագիտություն (8-րդ դասարան) Թեմա՝ Պարտք ⚙Ֆիզիկա (8-րդ դասարան) Թեմա՝ Մեխանիկական աշխատանք ?♂Ֆիզկուլտուրա ?11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ ▪Երկրաչափություն. Ընդհանուր գաղափար երկրաչափության […]
08:09 13.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ուղերձ է հղել հայրենակիցներին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Սուրբ Զատկի հրաշագործ և պայծառ տոնի առթիվ։ Ցանկանում եմ Ձեզ այս ծանր օրերին հոգու մաքրություն և քաջառողջություն։ Վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման և հատուկ միջոցառումների իրականացման արդյունքում մենք բոլորս բախվեցինք այնպիսի իրավիճակի, երբ ՌԴ-ում հարյուրավոր մեր քաղաքացիներ հայտնվեցին անելանելի վիճակում՝ Հայաստանի […]
23:22 12.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այս օրերին Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի դերը անգնահատելի է բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման և վերամասնագիտացման գործում»:
22:14 12.04.2020
Հաջորդ #ոչՊաշտոնական համերգը միավորելու է տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող երաժիշտների։ Վաղը` 20:00-ին, կառավարության պաշտոնական էջի ուղիղ եթերում տեղի կունենա Արտո Թունչբոյաջյանի և աշխարհահռչակ Armenian Navy Band-ի համերգը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
20:52 12.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է։ Միշտ մեծ հաճույքով եմ պատրաստում տոնի ավանդական ուտեստները։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Խաղաղություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին»։
19:56 12.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Red Wings ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն է վերցրել։ «Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով […]
19:46 12.04.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»։
19:28 12.04.2020
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն։ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30֊ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։ 3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։
19:22 12.04.2020
Պարետի այսօր ընդունված N 37 որոշմամբ փոփոխություններ են կատարվել պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման մեջ ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված […]
18:29 12.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում կատարված փոփոխությունների մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ընդունված որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4009.pdf փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում: Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները: Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝ Մշակող […]
17:14 12.04.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նա Instagram-ում լուսանկար է տեղադրել և կից գրել. «Արցախ գնալուց առաջ No COVID -19»: View this post on Instagram Արցախ գնալուց առաջ No COVID -19 ? A post shared by Alen Simonyan (@alensimonyan) on Apr 12, 2020 at 2:45am PDT
16:46 12.04.2020
ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Զատկի տոնը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը նրա»,-գրել է նա։
16:41 12.04.2020
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ: «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս […]
16:32 12.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Նկարում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու […]
16:10 12.04.2020
Ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Պարզվել է, […]
15:50 12.04.2020
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կրտսեր քրոջ՝ Արփիի հետ լուսանկար է հրապարակել և գրել «Շնորհավոր Սուրբ Զատիկ»:
14:21 12.04.2020
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց տեղումների […]
14:12 12.04.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել է. «Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Աստծո օրհնությունը բոլորիս ընտանիքներում։ Շնորհավոր Սուրբ Զատիկ»։
13:26 12.04.2020
ՀՀ կառավարությունը մեկուսացման օրերին կոչ է անում մնալ տանը: «Կանխի՛ր տարածումը՝ պահպանելով սոցիալական հեռավորություն»,-նշված է կառավարության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
13:10 12.04.2020
Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ. Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։ Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։ ԱՌՈՂՋ ԵՂԵ’Ք…»,-գրել է նա:
12:40 12.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այս տեքստը գրել եմ 2009 թվականի սեպտեմբերի 19-ին, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում։ Այն ժամանակ տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Չգիտեմ հիմա այն ինչպես կհնչի, բայց Զատկի տոնին պատեհ եմ համարում այն տեղադրելը։ Տասը արդարներից մեկը Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են […]
12:01 12.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»,-նշել է նա։
11:48 12.04.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական […]
11:35 12.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավետարանից ֆեյսբուքյան գրառում է կատարել: «31 Եվ երբ մարդու Որդին իր փառքով կգա և բոլոր սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառքի աթոռի վրայ. 32 Եվ բոլոր ազգերը կժողովվեն նրա առաջ, և նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերից. 33 Եվ ոչխարներն իր աջ կողմում կկանգնեցնի, […]
11:10 12.04.2020
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները: Ըստ այդ տվյալների՝ վարակվածների թիվն ավելացել է 47-ով: Ապրիլի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1013 է: Բուժվածները՝ 197: Փաստացի բուժվողները՝ 803: