12:23 03.04.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է. 2020 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 349 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46%-ով կամ շուրջ 110 մլրդ դրամով:
12:09 03.04.2020
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
12:00 03.04.2020
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով»:
11:48 03.04.2020
Կոտայքի մարզպետարանն առաջարկում է աշխատանքային օրը սկսել լավ լուրերով: «2020 թվականի մարտ ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 125 ծնունդ (2 զույգ)` 62 տղա և 65 աղջիկ: Ծնունդների թիվն՝ ըստ մարզի ծննդատների. Չարենցավանի ծննդատուն՝ 12 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ (1 զույգ) Աբովյանի ծննդատուն՝ 45 ծնունդ (1 զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 52 ծնունդ: Առողջությու՛ն մեր բոլոր […]
11:46 03.04.2020
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ներկայացրել է Երևանի փոխարինվող վերելակների հասցեները: «Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։ Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր […]
11:43 03.04.2020
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը՝ որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ «Մասնավորապես, անտեսելով օրենքը, ինչպես նաև հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության` որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները, վտանգելով հանրային առողջությունը: Հարգելի´ քաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ […]
11:33 03.04.2020
Շիրակի մարզպետարանից հայտնում են․ «Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ […]
11:19 03.04.2020
Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Համաշխարհային բանկը: «Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ ՀՀ առողջապահության […]
11:01 03.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 736–ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 73–ով։ Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 686 մարդ։ Անցկացված 3258 թեստի պատասխան եղել է բացասական։
10:59 03.04.2020
2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հայտարարագրման հետ կապված մնացած գործողությունները նույնպես կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած ֆիզիկական անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ: Դրանք տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի էլեկտրոնային […]
10:42 03.04.2020
Ապրիլի 2-ին՝ ժամը 20:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոց թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել […]
08:15 03.04.2020
Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարել խիստ նկատողություն:
08:11 03.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նոր Արեշ 8 փողոցի 85-125 սեփական տները, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Վարդահովիտ, Գետիկ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շատին, Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոտայքի մարզում՝ 12:00-16:00 Քասախ համայնքի «Վիվասել-ՄՏՍ» […]
00:07 03.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
23:53 02.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ին ժամանակ առ […]
23:44 02.04.2020
Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:15-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են Իջևանի բնակիչ, 39-ամյա Վ. Խ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 243 համարանիշի և Ազատամուտ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Վ.Ս.-ի վարած Nissan մակնիշի 10 FF 777 համարանիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վ. […]
23:29 02.04.2020
Վերստին հիշեցնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության […]
23:23 02.04.2020
Կառավարությունն այսօր հավանություն է տվել սոցիալական աջակցության ևս մեկ ծրագրի: Այն կթեթևացնի անչափահաս երեխաներ ունեցող ու չաշխատող ընտանիքների հոգսը` կորոնավիրուսով պայմանավորված այս դժվար իրավիճակում: Նիստից առաջ առողջապահության նախարարը ներկայացրել է իրավիճակը հանրապետությունում: Մանրամասները՝ տեսանյութում։
23:14 02.04.2020
2016 թվականի այս օրը պատմության մեջ կմնա որպես ապրիլյան քառօրյայի մեկնարկի օր: Հորիզոնի անձնակազմն անցել էր 24-ժամյա եթերի: Մեր նկարահանող խմբերն սկզբում աշխատում էին Արցախի հանրային հեռուստաընկերության մի սենյակում, այդտեղ էլ մոնտաժվում էին ռեպորտաժները: Իսկ աշխատանքի բուն շրջանակն ավելի մեծ էր՝ առաջնագծից մինչև Ստեփանակերտի կայան ու երևանյան տաղավար: Մեկ տեսանյութով փորձել ենք հիշել, թե ինչպես […]
22:53 02.04.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Արո Սարդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից մեկնաբանելով․ «Բանգլադեշցիներն այսպես են կարանտինն անում»: Օգտատիրոջ խոսքերով՝ պատշգամբներից երևում է, թե ինչպես են բնակիչներն իրենց տներում պարում։ Օգտատերերից Ռուբիկ Հայրապետյանը ևս նմանատիպ տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․
22:25 02.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար: «Նշված գումարով նախատեսվում է […]
22:16 02.04.2020
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է hayeli.am-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս ինքնազգացողության կտրուկ վատացման հետևանքով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կորոնավիրուսի թեստ են արել, պատասխանը բացասական է եղել: Ֆոտոլրագրողը սուր գլխացավ ունի, ընդհանուր թուլություն, բժիշկները դա բացատրում են վերջին շրջանի գերլարված աշխատանքային գրաֆիկով:
22:11 02.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում դեսպանատան աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ այն քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով չեն կարողացել «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան թռչել։ Քաղաքացիների հետ շփվել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը։ Ինչպես տեղեկացնում են դեսպանությունից, քաղաքացիների մեծ մասը լքել է օդանավակայանի տարածքը։ […]
21:37 02.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, […]
21:35 02.04.2020
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կարգին ձմեռ է: Լուսանկարները` SHANTNEWS.am-ի լրագրող Ալեքս Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
21:24 02.04.2020
Նիստի օրակարգային հարցերից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է օրվա գլխավոր թեմաներին: Ո՞ր հարցի պատասխանն է տվել ապրիլյան պատերազմն ու ինչպե՞ս է գնահատել վարչապետն արցախյան ընտրությունները: Այդ ու նիստի օրակարգային հարցերի մասին՝ տեսանյութում:
21:11 02.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության մամուլի սարհում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության առանձին դեպքերի, խոսել մարզերում սպասվող քայլերի ու ստեղծված իրավիճակում ոլորտի առջև դրված խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:59 02.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ ճգնամաժամային պայմաններում կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու գործիքներն ու արագությունը: «Սա պետք է լինի մեր օրակարգի կարևոր հարցերից մեկը, որպեսզի համոզվենք, որ ներդրումային առաջարկները, հատկապես հետճգնաժամային շրջանում, պատշաճ արագությամբ և մակարդակով քննարկելու ենք: Այսինքն՝ […]
19:20 02.04.2020
Մարտի 28-ին Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որով պարենային աջակցություն է հատկացվում արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին։ 6 օրվա ընթացքում աջակցությունից Գյումրիում օգտվել է 50 ընտանիք։ Ընդհանուր դիմումների թիվը մինչ օրս կազմել է 1497: Ուսումնասիրվել են բոլոր դիմումատուների հայտերը, արդյունքում՝ 50 ընտանիքի հատկացվել է պարենային աջակցություն, որից 25-ը հատկացվել է «Թռչունյան […]
19:15 02.04.2020
2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում Շիրակի մարզից զոհվեց 9 քաջորդի՝ Մեծ Մանթաշ գյուղից կապիտան Արգիշտի Արծվիի Գաբոյանն ու սերժանտ Արման Սեյրանի Անդրիասյանը, ախուրյանցի լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը, գյումրեցիներ՝ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը, ավագ լեյտենանտներ Հրաչյա Վարդանի Գալստյանն ու Մերուժան Արթուրի Ստեփանյանը, շարքայիններ՝ տանկիստ Տիգրան Աբգարյանը, Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչն ու ՌԴ-ից […]