TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոռուպցիոն բնույթի հանցագործություն Արևուտ գյուղի դպրոցում

19:10 02.04.2020

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայաստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի […]

̰
Կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 856 մլն դրամ

18:59 02.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ը դրությամբ մուտքերը կազմել են 856253934.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3239:

̰
ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

18:40 02.04.2020

ԵՄ-ն 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և […]

̰
Ո՞ր դեպքերում է սահմանափակվում անձանց միջմարզային տեղաշարժը

18:23 02.04.2020

Հանրապետության բոլոր մարզերում գործում են անցակետեր, որտեղ որոշվում են անձանց հետագա ուղղությունները: Թե որ դեպքերում է սահմանափակվում անձանց միջմարզային տեղաշարժը, մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Փրկարարները դուրս են բերել Toyota-ի շարժիչի հատվածում արգելափակված կատվին

18:18 02.04.2020

Ապրիլի 2-ին՝ ժամը 11:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ փողոցի նրբանցքի թիվ 46 տան մոտակայքում կայանած Toyota մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատու է արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատվին դուրս են բերել Toyota մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գուրգեն […]

̰
Ավազակային հարձակում Սյունիքում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

18:14 02.04.2020

2020թ. մարտի 31-ին՝ ժամը 10:33-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր հարևանի տուն ինչ-որ մարդիկ են մտել և կատարել գողություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, համագյուղացի կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու շուրջ նախնական […]

̰
26,6%-ով ավելացել է կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրգործերի թիվը. դատախազություն

18:12 02.04.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված […]

̰
Քանի՞ անձ է տուգանվել ՀՀ պարետի որոշումները խախտելու համար

18:09 02.04.2020

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին՝ ժամը 9-ից 15-ի դրությամբ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4842 անձի նկատմամբ, 2261-ը՝ մայրաքաղաքում, 2581-ը՝ մարզերում։ Ոստիկանությունից բնակչությանը ևս մեկ անգամ […]

̰
Չգրանցված աշխատողները ևս օժանդակություն կստանան. Զարուհի Բաթոյան

17:53 02.04.2020

Այն ընտանիքները, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը (եթե ծնողը միայնակ է), գրանցված աշխատանք չունեն մարտի 12-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, նրանք չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ևս կստանան սոցիալական աջակցություն: Այս մասին այսօր կայացած պարետատան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Կառավարությունից օժանդակություն կստանան այն ընտանիքները, որոնք մարտի 12-ի դրությամբ […]

̰
ՌԴ ԱԳՆ խոսնակը խուսափել է Տավուշի ուղղությամբ դիվերսիայի հեղինակին նշելուց

17:49 02.04.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր պատասխանել է Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած դիվերսիայի մասին հարցին։ Սակայն պատասխանի մեջ նա խուսափել է դիվերսիայի հեղինակին՝ Ադրբեջանին, հիշատակելուց։ Նա նշել է, որ կրակոցները շարունակվում են, և դրանք ուղղվում են նաև քաղաքացիական բնակչության ուղղությամբ։ Մարիա Զախարովան նաև ասել է, որ քաղաքացիականներից վիրավոր կա (ադրբեջանական կրակոցներից Տավուշում […]

̰
Արմեն Գրիգորյանը «Եռաբլուր»-ում ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

17:40 02.04.2020

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյակի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Անվտանգության խորհրդի քարտուղարը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին. վարչապետ

17:35 02.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, և խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաև առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ […]

̰
Արարատ Միրզոյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

17:30 02.04.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զոհված զինծառայողների հիշատակին:

̰
Ռիսկերի նվազեցման միջոցներ և մեխանիզմներ պետք է ներդրվեն․ Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

17:20 02.04.2020

Այսօր Հայաստանը հարգում է 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և իրականացրած ոճրագործությունների զոհերի հիշատակը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա հիշատակել է նաև այն միջոցները, որոնցով հնարավոր է խուսափել նույնի կրկնությունից։ «Ռիսկերի նվազեցման միջոցներ և մեխանիզմներ պետք է ներդրվեն»,- նշել է Մնացականյանը։ Today we pay tribute […]

̰
Շիրակի մարզպետը ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

17:07 02.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ինչպես նաև հերոսների հուշարձաններին և ծաղիկներ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

̰
Տարեցներին օժանդակելու ծրագրերը շարունակվում են. Զարուհի Բաթոյան

16:52 02.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարետատան ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ տարեցների խնամքի բոլոր ծրագրերը շարունակում են գործել: Տարեցներին հատկացվում են սննդի փաթեթներ: Նախարարը նաև պարզաբանել է այն սոցիալական փաթեթները, որոնք կառավարությունն ընդունել է որպես հակաճգնաժամային: Առաջինը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողը  ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ն […]

̰
Լոռու մարզում վարակակիրների թիվը հասել է 5-ի

16:22 02.04.2020

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպիսին է կորոնավիրուսային իրավիճակը մարզում. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս: […]

̰
Աղավնաձորում 14-օրյա մեկուսացումից դուրս եկող կանանց ճանապարհել են ծաղկեփնջերով

16:18 02.04.2020

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո՛, կորոնավիրուսից հետո […]

̰
Քանի՞ հայ է մահացել կորոնավիրուսից արտերկրում

16:02 02.04.2020

Ավելանում է արտերկրում հիվանդացած և մահացած հայերի և ՀՀ քաղաքացիների թիվը: «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը փորձել է պարզել՝ քանի՞սն են նրանք, ի՞նչ տվյալներ կան: Մանրամասները՝ տեսանյութում

̰
Ինչպես են ոստիկանները հետևում տեղաշարժի սահմանափակումների պահպանմանը

15:55 02.04.2020

ՀՀ արտակարգ դրության պարետի որոշումով՝ տեղաշարժի և երթևեկության սահմանափակումները Հայաստանում ավելի են խստացվել, և ոստիկանությանը հրահանգվել է հետևել այդ սահմանափակումների հսկողությանը։ SHANTNEWS.am-ը հետևել է ոստիկանության աշխատանքին՝ այս գործընթացը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երգչուհին հրաժարվել է թեստավորումից, հաջորդ օրը մահացել է․ նրա մոտ ստուգվում է կորոնավիրուսի առկայությունը

15:52 02.04.2020

Հայաստանում մահվան դեպք է գրանցվել, որի վերաբերյալ կորոնավիրուսի հետ կապված լինելու կասկած կա։ Օպերային երգչուհին դիմել է շտապօգնություն, սակայն երբ տեղ հասած բժիշկները հորդորել են կորոնավիրուսի ստուգման տեստ անցնել, նա հրաժարվել է։ Հաջորդ օրը կինը մահացել է, իսկ նրա քույրը ծանր վիճակում է։ Այս մասին տեղեկություններն այսօր հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ […]

̰
10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը. Արսեն Թորոսյան

15:47 02.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»։

̰
Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ. ՍԱՊԾ

15:46 02.04.2020

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ քաղաքացիների ահազանգի հետքերով հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ: «Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոնֆետներ: Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» […]

̰
Պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն

15:45 02.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկումը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց համար հիմք են ընդունվում նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով և ֆեյսբուքյան էջին ստացված դիմում-բողոքները։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Մշտադիտարկումների արդյունքը հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն։ Պարետի որոշմամբ […]

̰
Մանրամասներ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին

15:37 02.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին: Ֆեյսբուքյան էջում նախարարությունը տեսանյութ հրապարակել և այս վերնագրել. «Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին»:

̰
Հայաստանի «կորոնավիրուսային կորը»․ ո՞ր պետությունների հետ է այն համեմատելի

15:20 02.04.2020

Հայաստանի «կորոնավիրուսային կորը» զգալիորեն ավելի ցածր է, քան արևմտաեվրոպական երկրներինը, որոնք ներկայումս ունեն ամենաշատ վարակակիրները ԱՄՆ-ից հետո։ Հայաստանը պատկերող կորը նման է արևելաեվրոպական երկրների կորերին։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կորերը՝ հիմնվելով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների պաշտոնական թվերի վրա։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր երկրների աճի տեմպերը՝ լոգարիթմական սանդղակով։ Հետևաբար, որքան ավելի մեծ է կորությունը դեպի ձախ, այնքան ավելի […]

̰
Պետք է պահպանել կանոնները, որ դեպք չեղած մարզերում դեպքեր չլինեն. նախարար

15:14 02.04.2020

Գեղարքունիքի՝ այս պահին միակ մարզ լինելը որպես այդպիսին առավելություն էլ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը շեշտեց՝ կարելի է հանգիստ սպասել, որ վաղը որևէ քաղաքացի հնարավոր է ունենա դրական թեստ, և դա որևէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում: Թորոսյանը կրկին հիշեցրեց՝ պետք է պահպանել կանոնները: […]

̰
Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում

15:09 02.04.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։ «68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի դրանից՝ քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- նշված է Նիկողոսյանի գրառման մեջ։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2474848032616975

̰
Ինքնակազմակերպվե՛ք. բաց նամակ Հայաստանի համայնքների ղեկավարներին

14:59 02.04.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է Հայաստանի համայնքների ղեկավարներին: «Սիրելի ընկերներ Գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։ Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ […]

̰
Բացի արդեն հայտնի 3 դեպքից, այլ բուժաշխատողների վարակվելու դեպքեր էլ կան. նախարար

14:54 02.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև բուժաշխատողների վարակվածության դեպքերի մասին, հաստատել է, որ կան նոր դեպքեր: «Զավեշտալի դեպքեր կան, երբ բուժաշխատողները, ոչ թե աշխատանքի վայրում են հիվանդանում, այլ իրենց միջավայրում, շփման ժամանակ»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
BACK_TO_TOP