TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:53 03.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 3-ի կեսօրից հետո, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 3-ի կեսօրից հետո, […]

̰
Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ. Վանաձորի քաղաքապետ

23:39 03.04.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելոբվ, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսով վարակակվածներ։ «Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի […]

̰
Չարենցավանում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ

23:27 03.04.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, ?Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ եմ համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: ➡️Լիահույս եմ, որ մեզ հաջողվել է մեկուսացնել […]

̰
Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին. Հայկ Մարության

23:00 03.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին»: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կոճապղպեղի թանկացման ընթացիկ արդյունքները

22:58 03.04.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչև մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ: «Քարֆուր» սուպերմարկետում մինչև մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել […]

̰
Մելաձեն Միշուստինի համար կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը

22:55 03.04.2020

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում վրացական ծագմամբ ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեն երգում է հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն» երգը: Տեսահոլովակի նկարագրության մեջ նշվում է, որ Մելաձեն անցյալ տարի կատարել է հայկական երգ ընկերական հավաքի ընթացքում, որին մասնակցել է այժմ ՌԴ վարչապետ, այն ժամանակ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Տեսանյութում երևում է, որ առաջին քառատողից […]

̰
Ապրիլի 6-ին կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները

22:34 03.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց […]

̰
Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան

22:16 03.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։ Նա նշել է, որ այս պահին կա մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։

̰
ԱԱՏՄ-ի  մշտադիտարկումները․ տվյալները ներկայացրել է Հակոբ Ավագյանը

21:57 03.04.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը արտակարգ դրության ժամանակ չի արգելվել: Տեսչական մարմնի ղեկավարն այսօր ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները և խոսել իրականացվող աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում․ քաղաքացիները վրդովված են

21:52 03.04.2020

Քաղաքացիները մնացել են օդանավակայանում… Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը։ «Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել ուղևորներին, և ինքնաթիռները դատարկ են վերադաևձել Ռուստաստան: Քաղաքացիներն անելանելի վիճակում են […]

̰
Ինչպես է գործում վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը

21:27 03.04.2020

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգի վերաբերյալ։ Տեսանյությում ներկայացվում է, թե  ինչու է վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնում:

̰
120 տնտեսվարող դիմել է բիզնեսին ու գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով կառավարության առաջարկած ծրագրերից օգտվելու համար. էկոնոմիկայի նախարար

21:11 03.04.2020

Արդեն ավելի քան 120 ընկերություն դիմել է կառավարությանը արտակարգ դրությամբ պայմանավորված բիզնեսին տրամադրվող աջակցությունից օգտվելու համար: Այդ նպատակով կառավարությունը 4 ծրագիր է նախաձեռնել: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ դրանց հետ կապված հարցերին պատասխանել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ

21:05 03.04.2020

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր։ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

20:37 03.04.2020

Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էին ստացել Տավուշի շրջանի Ոսկեվան բնակավայրի անչափահաս […]

̰
Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գյուղմթերքի արտադրության խթանման հետագա քայլերը

20:06 03.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետը կարևորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար: Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի […]

̰
Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ

19:50 03.04.2020

4-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում անցկացվել են մարտավարական-մասնագիտական և ֆիզիկական պատրաստության ստուգողական պարապմունքներ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ: Որակավորման հանձնաժողովի և զորամիավորման հրամանատարի եզրակացությամբ բարձր արդյունքներ գրանցած սպաներն ուսումնառության կմեկնեն իրենց նախընտրած բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ:

̰
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

19:25 03.04.2020

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Ներկայացնենք մեկնաբանությունն ամբողջությամբ. «Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք  այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ: Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, […]

̰
Ինչպե՞ս է իրականացվում տեղաշարժի սահմանափակումների վերահսկողությունը. պարզել է SHANTNEWS-ը

19:08 03.04.2020

SHANTNEWS-ի թղթակիցը փորձել է պարզել՝ ինչպես է իրականացվում տեղաշարժի սահմանափակումների վերահսկողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արմեն Սարգսյանը զրուցել է Հայաստանի FAST-ի գործադիր տնօրենի հետ

18:59 03.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը: Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել […]

̰
Որքա՞ն գումար է փոխանցվել COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվին

18:54 03.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 03.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 864664835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3346:

̰
Հայաստանում քննարկվում է բժշկական դիմակների ստանդարտացման հարցը. Հակոբ Ավագյան

18:42 03.04.2020

Օրերս պարետատանը կայացած քննարկումների ժամանակ քննարկվել է նաև բժշկական դիմակների ստանդարտացման հարցը: Դիմակների ստանդարտացում չկա նույնիսկ ԵԱՏՄ տարածքում: Այսօր՝ ապրիլի 3-ին, այս մասին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նա նաև տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է արագ մշակել այդ ստանդարտները, ինչը և հիմա արվում է: Ստանդարտները լինելուց հետո դիմակների օգտագործման վերահսկողությամբ […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվել է նաև Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը

18:35 03.04.2020

Թուրքիայի կառավարության հրամանով Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը ներգրավվել է կորոնավիրուսի դեմ պայքարում: Մանրամասներ է ներկայացնում «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը:

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի մասին

18:20 03.04.2020

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակին՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: «Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում […]

̰
Պարետի որոշումը չկատարելու համար 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

18:13 03.04.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Ապրիլի 3-ին՝ ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 3-ի ժամը […]

̰
Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք

18:05 03.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 02.04.2020 դրությամբ Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք: Մանրամասները՝ ստորև. ☑️ք.Մասիս – 18 ☑️ք. Արտաշատ – 15 ☑️ք. Վեդի – 13 ☑️գ. Այնթապ – 7 ☑️գ. Նոր Խարբերդ – 12 ☑️գ. Նոր Կյուրին – 13 ☑️գ. Հայանիստ – 5 ☑️գ. Դարակերտ – 1 […]

̰
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար

17:50 03.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով ՌԴ Սևաստոպոլ քաղաքում, 2018թ. հունիսի 20-ին՝ ժամը 01։55-ի սահմաններում, նշված քաղաքի Բալակլավսկի շրջանի «Վեսնա» այգեգործական ընկերության 2-րդ Օգորոդնի նրբանցք տանող շրջադարձի մոտ […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

17:49 03.04.2020

Այս պահին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներից 2-ի մոտ հաստատված է կորոնավիրուս, նրանց վիճակը շատ լավ է, 17-ը մեկուսացված է, 14-ը՝ ինքնամեկուսացված: Այս մասին այսօր` ապրիլի 3-ն, պարետատանը կայացած հերթական ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը: «Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: […]

̰
Մարտի 22-ից մինչ այսօր ինքնամեկուսացման 11 895 ծանուցագիր է լրացվել անցակետերում. Հակոբ Ավագյան

17:34 03.04.2020

Մարտի 24-ից մինչ այսօր 257 կազմակերպությունում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է մշտադիտարկում, 38-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, և պարետի ցուցմանը համաձայն՝ 6 ժամով դադարեցվել է այդ կազմակերպությունների գործունեությունը: Դրանից հետո գործունեությունը թույլատրվել է, եթե խախտումը վերացված է եղել: Այս մասին այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար […]

̰
ԿԲ հայտարարությունը Varks.am-ի դեմ ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ

17:24 03.04.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ։ Ներկայացնենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարությունը․ «Հարգելի քաղաքացիներ Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ, այսուհետ՝ «Կազմակերպություն», առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա […]

̰
Կարգախմբերը խիստ վերահսկողություն են իրականացնում Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին

17:00 03.04.2020

Շիրակի մարզ տանող բոլոր միջմարզային  ճանապարհներին իրականացվում է խստացված հսկողություն. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ստորաբաժանման Շիրակի մարզը սպասարկող երրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը: «Ունենք անշարժ պահակակետ Լանջիկ գյուղի մոտակայքում, հսկում ենք մայրաքաղաքից ու այլ մարզերից Շիրակի տարածաշրջան ավտոմեքենաների հոսքը: 24-ժամյա խիստ հսկողություն ենք իրականացնում գիշեր-ցերեկ, անցնել թույլատրում ենք միայն մթերք ու սնունդ […]

̰
BACK_TO_TOP