16:18 02.04.2020
Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո՛, կորոնավիրուսից հետո […]
16:02 02.04.2020
Ավելանում է արտերկրում հիվանդացած և մահացած հայերի և ՀՀ քաղաքացիների թիվը: «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը փորձել է պարզել՝ քանի՞սն են նրանք, ի՞նչ տվյալներ կան: Մանրամասները՝ տեսանյութում
15:55 02.04.2020
ՀՀ արտակարգ դրության պարետի որոշումով՝ տեղաշարժի և երթևեկության սահմանափակումները Հայաստանում ավելի են խստացվել, և ոստիկանությանը հրահանգվել է հետևել այդ սահմանափակումների հսկողությանը։ SHANTNEWS.am-ը հետևել է ոստիկանության աշխատանքին՝ այս գործընթացը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:52 02.04.2020
Հայաստանում մահվան դեպք է գրանցվել, որի վերաբերյալ կորոնավիրուսի հետ կապված լինելու կասկած կա։ Օպերային երգչուհին դիմել է շտապօգնություն, սակայն երբ տեղ հասած բժիշկները հորդորել են կորոնավիրուսի ստուգման տեստ անցնել, նա հրաժարվել է։ Հաջորդ օրը կինը մահացել է, իսկ նրա քույրը ծանր վիճակում է։ Այս մասին տեղեկություններն այսօր հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ […]
15:47 02.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»։
15:46 02.04.2020
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ քաղաքացիների ահազանգի հետքերով հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ: «Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոնֆետներ: Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» […]
15:45 02.04.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկումը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց համար հիմք են ընդունվում նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով և ֆեյսբուքյան էջին ստացված դիմում-բողոքները։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Մշտադիտարկումների արդյունքը հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն։ Պարետի որոշմամբ […]
15:37 02.04.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին: Ֆեյսբուքյան էջում նախարարությունը տեսանյութ հրապարակել և այս վերնագրել. «Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին»:
15:20 02.04.2020
Հայաստանի «կորոնավիրուսային կորը» զգալիորեն ավելի ցածր է, քան արևմտաեվրոպական երկրներինը, որոնք ներկայումս ունեն ամենաշատ վարակակիրները ԱՄՆ-ից հետո։ Հայաստանը պատկերող կորը նման է արևելաեվրոպական երկրների կորերին։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կորերը՝ հիմնվելով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների պաշտոնական թվերի վրա։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր երկրների աճի տեմպերը՝ լոգարիթմական սանդղակով։ Հետևաբար, որքան ավելի մեծ է կորությունը դեպի ձախ, այնքան ավելի […]
15:14 02.04.2020
Գեղարքունիքի՝ այս պահին միակ մարզ լինելը որպես այդպիսին առավելություն էլ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը շեշտեց՝ կարելի է հանգիստ սպասել, որ վաղը որևէ քաղաքացի հնարավոր է ունենա դրական թեստ, և դա որևէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում: Թորոսյանը կրկին հիշեցրեց՝ պետք է պահպանել կանոնները: […]
15:09 02.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։ «68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի դրանից՝ քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- նշված է Նիկողոսյանի գրառման մեջ։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2474848032616975
14:59 02.04.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է Հայաստանի համայնքների ղեկավարներին: «Սիրելի ընկերներ Գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։ Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ […]
14:54 02.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև բուժաշխատողների վարակվածության դեպքերի մասին, հաստատել է, որ կան նոր դեպքեր: «Զավեշտալի դեպքեր կան, երբ բուժաշխատողները, ոչ թե աշխատանքի վայրում են հիվանդանում, այլ իրենց միջավայրում, շփման ժամանակ»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
14:54 02.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 2-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև […]
14:34 02.04.2020
2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ: Արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիսի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաև՝ դպրոցի […]
14:26 02.04.2020
Հաշվի առնելով ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է ՀՀ-ից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի. ? բեռնափոխադրումներ […]
14:17 02.04.2020
Կա նման կետ, երբ այլևս հնարավոր չի լինի գնալ կորոնավիրուսով վարակվածության ցանկացած նոր դեպքի հետևից, և գալու է պահ, երբ համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության հիվանդներով, այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այժմ մեր երկիրը հեռու է այդ կետից, իսկ ներկայումս համակարգի խնդիրն է […]
14:14 02.04.2020
Չինաստանում վերջին օրերին պաշտոնապես հաստատել են կորոնավիրուսի 1600 նոր դեպք: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան Վիկտոր Լյաշկոն: «Ցավոք, Չինաստանում վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսի 1600 նոր դեպք: Բժիշկը նշել է, որ մինչ այժմ Չինաստանին հաջողվում էր զսպել կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Լյաշկոն:
14:08 02.04.2020
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի՝ բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող, հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի […]
14:06 02.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ: Էրիկ Էսրաիլյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է, Հայկական […]
13:46 02.04.2020
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը մանրակրկիտ ախտահանվել է»:
13:43 02.04.2020
«Ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք ստացած տղաներն են: Նրանցից մի քանիսը վիրավորվել են հենց Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Տղաները 2019-ին մասնակցեցին «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին, որի մասին հայտարարել էր ՀՀ նախագահ, «Երևան իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նպատակն է զինհաշմանդամներին ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել: Ծրագրին մասնակցած տղաներից […]
13:41 02.04.2020
Ապրիլի 3-ից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ: Այս մասին տեղեկանում ենք բուժհաստատության ֆեյսբուքյան էջից: «Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե’ ծննդատունը, թե’ պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով: Առողջություն բոլորին»,- ասված […]
13:30 02.04.2020
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրվա առիթով: Գրառման մեջ տեղ է գտել նաև Արմին Թեոֆիլ Վեգների մտքերից մեկը. «Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասսայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»: Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896թ. ապրիլի 2-ին Երզնկա […]
13:22 02.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել է Ապրիլյան պատերազմին: Հայրապետյանը գրել է. «4 տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեց՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ադրբեջանի կողմից սանձազերծած Ապրիլյան քառօրյա պատերազմը ի ցույց դրեց մեր աննկուն համառությունը […]
13:20 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց ՀՀ Զինված ուժերին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին կանխավճար տրամադրելու մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում: Նախարարը հայտնեց, […]
13:14 02.04.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում […]
13:10 02.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղեկություն է տարածել մի քանի պացիենտի առողջական վիճակի մասին: «Ունենք ծայրահեղ ծանր 5 պացիենտ, որոնք միացված են արհեստական շնչառական համակարգին, 4-ը տարեց է»,- տեղեկացնում են հիվանդանոցից։
13:05 02.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ Ապրիլյան պատերազմի հերոսներն իրենց օրինակով ցույց են տվել՝ մեր ժողովրդի ապրելու իրավունքն անվիճելի է: «Ապրիլյան քառօրյա պատերազմին մենք բոլորս՝ անկախ քաղաքական հայացքներից, տարաձայնություններից, տարիքից, սեռից, կյանքի փորձառությունից … ցույց տվեցինք, որ կանգնած ենք մեր հայրենիքի պաշտպանության համար: Մեր հերոսներն իրենց օրինակով ցույց […]