13:04 02.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է ստեղված վիճակն ու ձեռնարկված միջոցառումները: «328 նմուշի հետազոտություն է արվել ապրիլի 1-ին, որից դրական 92 թեստի արդյունք ենք ունեցել, նրանցից կեսից ավելին հայտնի անձինք են, որ մեկուսացված են եղել, կան նաև այլ օջախներ, հատկապես բերովի, որոնք, մեր կարծիքով, վաղ են հայտնաբերվել, ու […]
12:55 02.04.2020
2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով: Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ կան։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:50 02.04.2020
Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք աուտիզմ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, մասնակից դարձնենք նրանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։ Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման […]
12:38 02.04.2020
Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պաշտոնական արդյունքներն են վկայում այդ մասին։ Նիկոլ Փաշինյանը մի քանի խոսուն փաստ է ներկայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:34 02.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին մարդկանց տնտեսական վիճակին: Նա մասնաորապես գրել է. «Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որևէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք: Այսօր […]
12:30 02.04.2020
Մինչ նիստի օրակարգին անցնելը, կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցերից ամենակարևորի պատասխանն է տրվել։ Անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:27 02.04.2020
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց մաքսատուրքից ազատել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ին: Կառավարությունը հաստատեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» նախագիծը: «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից […]
12:20 02.04.2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 92-ով: Այսօր այդ մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ հաստատված դեպքերի գերակշիռ մեծը ի սկզբանե կասածելի գոտում է եղել, բայց կան նաև նոր բերովի դեքեր տարբեր երկրներից թեˊ ցամաքային, թեˊ օդային ճանապարհով: «Այժմ նրանց շփման շրջանակը պարզվում է մեկուսացնելու համար: Այս պահին արդեն […]
12:12 02.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ապրիլյան պատերազմին վերաբերող գրառում է կատարել: Նա մասնավորապես գրել է. «Արդեն չորս տարի է՝ ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։ Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։ […]
12:10 02.04.2020
Ի՞նչ գնահատական է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության թեմային: Մանրամասները՝ տեսանյութում:
11:57 02.04.2020
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Նախարարը շեշտեց՝ միջոցառումը մեծ թվով մարդկանց է վերաբերում: Միջոցառման շահառու են […]
11:40 02.04.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 4-ական, ծեծի՝ 2, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի և […]
11:25 02.04.2020
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի չորրորդ կուրսի կուրսանտ Սիրան Վարդանյանը երազում է, որ հայրենիքը միշտ ազատ լինի, և ունենա ամուր ընտանիք։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ շարքի հաջորդ հերոսն է։ Հայաստանում կարատեի 5-ակի չեմպիոն է։ Փոքր տարիքից Եղեգնաձորում հաճախել է տարբեր խմբակների։ Երազել է դառնալ բժիշկ, հետագայում ստացել է բուժքույրի մասնագիտություն։ Մայրիկի հորդորով ընդունվել է […]
11:12 02.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։ Ունենք 2 առողջացած՝ […]
10:59 02.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 663-ի։ Ապրիլի 1-ի տվյալների համեմատ՝ հայտնաբերվել է վարակման 92 նոր դեպք։ Ապաքինվել է 33 պացիենտ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։ Փաստացի բուժվում է 626 քաղաքացի։ Անցկացված 2940 թեստի պատասխան եղել է […]
09:57 02.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
09:54 02.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք […]
09:40 02.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում 11։00- 15։00 Նոր Արեշ 12փ. 94-172; 15փ. 33-53, 52-58; 19փ. 20-26 սեփական տները, Դիմիտրովի փ. 140-194 սեփական տները և 5-րդ նրբ. 1-31 սեփական տները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ […]
09:21 02.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Շիրակի մարզում և Լոռու մարզի ամբողջ տարածքում, բացի Ալավերդի քաղաքից, ձյուն է տեղում։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
09:13 02.04.2020
Մարտի 31-ից ապրիլի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մոտ 800 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 1500 քմ և 1 հա, Չինարի գյուղում՝ մոտ 2500 քմ, 1500 քմ, Նուբարաշեն-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 800 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները […]
08:28 02.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կոչով դիմել է բնակիչներին․ «Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ. Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ (Միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ) ՄՆԱՑԵ՛Ք ՏԱՆԸ։ Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ, […]
08:20 02.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․ «‼️? Նույն եռանդով ու հավեսով շարունակում ենք դասերը ? ??Ապրիլի 2-ի դասացուցակը ??Հեռավար դասերը շարունակվում են։ Ապրիլի 2-ին՝ առավոտյան 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը», իսկ 11։15-ից՝ «Բաց դասը»։ Կհեռարձակվեն հետևյալ դասերը՝ ?Կենսաբանություն (9-րդ դասարան) Թեմա՝ Էկոլոգիական համակարգեր ?Հայոց լեզու (7-րդ դասարան) Թեմա՝ Ձևաբայեր ?Աշխարհագրություն (9-րդ դասարան) Թեմա՝ Սևանի […]
00:00 02.04.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Երկրում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է վարակման 117 դեպք, որից 23-ն ապաքինվել են: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի՝ նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ: «Հետազոտություններ են անցկացվում, վաղը ավելի պարզ […]
23:55 01.04.2020
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև […]
23:27 01.04.2020
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ս/թ․ ապրիլի 1-ից դեսպանությունում գործում են թեժ գծի հետևյալ հեռախոսահամարները։ + 7 (495) 624 – 32 – 43 – բազմաալիք + 7 (495) 624 – 12 – 69 Գործում են նաև +7 (968) 378 – 78 – 33; +7 (903) 130 […]
22:45 01.04.2020
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: «Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռեւս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի […]
22:30 01.04.2020
Youtube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր կնոջ ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ կարանտինի օրերին «Շախմատ» (Shakhmat) հայկական բրենդի են խմում:
22:18 01.04.2020
Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ այստեղ հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։